User Tag List

Էջ 59 102-ից ԱռաջինԱռաջին ... 94955565758596061626369 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 871 համարից մինչև 885 համարի արդյունքները՝ ընդհանուր 1526 հատից

Թեմա: Թավշյա հեղափոխություն. փողոցային պայքարից հետո

  1. #871
    Մշտական անդամ Մովսես-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.12.2008
    Գրառումներ
    191
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի փոքր հետևում էի այս խոսակցությունը: ԼԳԲՏ-ի հարցը կարող է շատ մեծ հետևանքներ ունենալ մեր երկրի համար ու պետք է ճիշտ ձևով դրան վերաբերվել: Պետք է առաջի հերթին, մեր դիրքորոշումն ընտանիքի հանդեպ շատ հստակ լինի ու դրա հետ մեկ տեղ՝ մեր այն ազգային մոդելը, մենք միշտ ամուր պահենք: Եթե այդ անկյունաքարերը ամուր չեղան, ուրեմն ուրիշ հարցեր արդեն անիմաստ է քննարկել: ԼԳԲՏ-ի քարոզչությունն ու նաև մի շարք ուրիշ ապազգային գաղափարախոսություններ՝ որոնք շատ մեծ ներուժ ունեն, արդեն կարող են միանշանակ մեծ վնաս հասցնել, բայց հարցը հետևյալն է՝ մե՞նք ենք թելադրելու, թե՞ մեզ են թելադրելու:
    Ի՞նչ ասեմ այստեղ...

  2. #872
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Տենց չի, Բյուր։ Մարդը "ցածր արժեք" լինելու մասին խոսք չի եղել, ոչ էլ էդպես ա մեկնաբանվում։ Ընտանիքը ստրուկտուրա ա, ինստիտուտ, "ավանդական ընտանիք"-ը հասկացողություն ու արժեքային համակարգ, որը կոնկրետ իր համար բարձր արժեք ա։ Պետք չի անհիմն մեկնաբանություններ վերագրել, խոսքը մարդկային միավորների մասին չի։

    Ի դեպ, իր էդ ելույթը դու հոմոֆոբ-ական ես ընկալել, ուրիշները՝ ճիշտ հակառակը։ Նայած թե ոնց ա նախատրամադրված։
    Էդպիսի արժեքային համակարգից խոսելով դու վտանգում ես բոլոր էն մարդկանց, որոնք «ավանդական» ընտանիքի սահմանման մեջ չեն տեղավորվում, ու դա մենակ ԼԳԲՏ համայնքը չի։ Կարան լինեն նաև հետերո չամուսնացած֊սինգլները, չամուսնացած, բայց միասին ապրողները, ամուսնացած, երեխա չունեցողները, այրիները, պոլիամորները, ամուսնալուծվածները։ Ավանդական ընտանիքը դարձնելով արժեքային համակարգ՝ էդ համակարգը չունեցող բոլոր մարդկանց ավելի ցածր ես դարձնում, ավանդական ընտանիքը դառնում ա մի բան, որին պետք ա ձգտել, իսկ դա շատ վտանգավոր ա, դա հետին պլան ա մղում մարդու ինքնությունը, առողջությունն ու նախընտրությունները։ Ու հենց ավանդական ընտանիքն արժեք դարձնելով ա, որ Հայաստանում ընտանեկան բռնությունը ծլում֊ծաղկում ա, որովհետև էդ ընտանիքն ա արժեքը, ոչ թե թողնել֊գնալը։

    Ու ճիշտ հակառակն ընկալել են մենակ էն մարդիկ, ում բերանից մինչև հիմա որևէ տեսակի քննդատական խոսք չեմ լսել Նիկոլի հասցեին։

  3. #873
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ի դեպ, մի բան էլ ասեմ Հայաստանի հոմոֆոբիայի մասին։ Էդ առումով ահագին զարգացում ա էղել վերջին տարիներին էն իմաստով, որ վառել֊սպանելու հռետորիկան փոխվել ա «ինչ անում են, թող իմ աչքից հեռու անեն» հռետորիկայի։ Մենակ էն ամենածայրահեղներն են դեռ վառելուց խոսում, բայց ընդհանուր տրամադրությունը «մեր աչքից հեռուն» ա։ Ու էս ֆոնին Նիկոլի առաջարկած տարբերակներն էլ վառել֊սպանելու ու գոյությունն ընդունելու միջև են։ Ճիշտ նույն բառապաշարն ա, ինչ էսօրվա հոմոֆոբներն էսօր օգտագործում եմ. «Ես հո չե՞մ ասում վառենք֊սպանենք։ Թող գոյություն ունենան, բայց իմ ու իմ էրեխեքի աչքից հեռու»։

    Ու մեկ էլ թեմայից խուսափելու մի տարբերակ էլ Տիգրան Ավինյանի էս ասածն ա։ Ինքը թեմայից խուսափում ա հօգուտ ԼԳԲՏ անձանց։ Ու էս նույն խոսքերը ԼԳԲՏ համայնքն էն ժամանակ ահագին ողջունելի էր համարել, որովհետև հստակ խոսվում ա իրավունքներից, չնայած որ խուսափում ա պատասխանից։
    Վերջին խմբագրող՝ StrangeLittleGirl: 26.10.2018, 10:47:

  4. #874
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,668
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Էդպիսի արժեքային համակարգից խոսելով դու վտանգում ես բոլոր էն մարդկանց, որոնք «ավանդական» ընտանիքի սահմանման մեջ չեն տեղավորվում, ու դա մենակ ԼԳԲՏ համայնքը չի։ Կարան լինեն նաև հետերո չամուսնացած֊սինգլները, չամուսնացած, բայց միասին ապրողները, ամուսնացած, երեխա չունեցողները, այրիները, պոլիամորները, ամուսնալուծվածները։ Ավանդական ընտանիքը դարձնելով արժեքային համակարգ՝ էդ համակարգը չունեցող բոլոր մարդկանց ավելի ցածր ես դարձնում, ավանդական ընտանիքը դառնում ա մի բան, որին պետք ա ձգտել, իսկ դա շատ վտանգավոր ա, դա հետին պլան ա մղում մարդու ինքնությունը, առողջությունն ու նախընտրությունները։ Ու հենց ավանդական ընտանիքն արժեք դարձնելով ա, որ Հայաստանում ընտանեկան բռնությունը ծլում֊ծաղկում ա, որովհետև էդ ընտանիքն ա արժեքը, ոչ թե թողնել֊գնալը։

    Ու ճիշտ հակառակն ընկալել են մենակ էն մարդիկ, ում բերանից մինչև հիմա որևէ տեսակի քննդատական խոսք չեմ լսել Նիկոլի հասցեին։
    Բյուր ջան, էն մարդն ասեց որ անձամբ ԻՐ ՀԱՄԱՐ ավանդական ընտանիքը բարձր արժեք ա։ Մարդը իրավունք ունի անձնական նախընտրություն ունենալու, և նշելու, որ ընտանեկան մոդելն ա ինքն արժեքավորում անձամբ, ինչը չի նշանակում, որ մյուս մոդելները անարժեք բաներ են առհասարակ ։

    Իսկ հակառակն ընկալողները հենց նրանք են, ովքեր ամեն բառ որսում են, որ քննադատեն։

  5. #875
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Adam-ի խոսքերից Նայել գրառումը
    Տես՝ էլի սկսվեց ռուֆուսական անմտություններն ու վիրավորական տոնով գրառումները: Բայց ինչի՞ չգամ: Դու ի՞նչ գիտես՝ ես հիմա Երևանում չեմ:
    Ինչքան էլ որ հակահեղափոխական ես, սիրո ու համերաշխության հեղափոխության շրջանակներում ես քեզ սիրում եմ ու գրածներդ մի կերպ հանդուրժում :ՃՃՃ
    I may be paranoid but no android!

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adam (26.10.2018), ivy (26.10.2018), Շինարար (26.10.2018), Տրիբուն (26.10.2018)

  7. #876
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Բյուր ջան, էն մարդն ասեց որ անձամբ ԻՐ ՀԱՄԱՐ ավանդական ընտանիքը բարձր արժեք ա։ Մարդը իրավունք ունի անձնական նախընտրություն ունենալու, և նշելու, որ ընտանեկան մոդելն ա ինքն արժեքավորում անձամբ, ինչը չի նշանակում, որ մյուս մոդելները անարժեք բաներ են առհասարակ ։

    Իսկ հակառակն ընկալողները հենց նրանք են, ովքեր ամեն բառ որսում են, որ քննադատեն։
    Երբ ինքը խոսում ա մի ամբիոնից որպես երկրի ղեկավար, ինքն անձնական կարծիք չի կարա արտահայտի, ինչ իրա բերանից դուրս էկավ, երկրի ղեկավարի բերանից ա դուրս գալիս։ Ու եթե նույնիսկ իրա անձնական կարծիքն ա, ինձ համար օքեյ չի, որ երկրի ղեկավարը նման անձնական կարծիք ունի։ Ինքն էդպես հստակ պահպանողական ազդանշան ա ուղարկում։ Եթե դու Հայաստանում գիտես մի քաղաքական գործչի, որը մի բանի մասին մի տեսակի անձնական կարծիք ունի, բայց լրիվ հակառակ բանն ա անում իրա քաղաքական գործունեության ընթացքում, խնդրում եմ՝ անունը տուր։

    Չէ՛, հիմա կասես՝ ես ընկած բան եմ ման գալիս, որ քննադատեմ։ Բայց ես էդ վիդեոն նայեցի էն բանից հետո, երբ տեսա Նիկոլին սատարած ԼԳԲՏ համայնքի վրդովմունքը ֆեյսբուքում։ Էլի եմ ասում. էդ էն մարդիկ են, որոնք ապրիլ֊մայիսին փողոց են փակել, Շուռնուխի դեպքերից հետո էլ Նիկոլի լռությանն ըմբռնումով են մոտեցել, Երևանի ընտրություններում էլ ՔՊ֊ին են ձայն տվել։ Ու պլյուս Նիկոլն իրա արժեհամակարգով ու գաղափարախոսությամբ ընկնում ա իմ քաղաքական սպեկտրի հակառակ բևեռում։ Ես գոնե կարծում էի, որ ինքը լիբերալ ա, հետևաբար տնտեսապես աջ լինելուց բացի մնացած հարցերում մենք համաձայն ենք։ Բայց փաստորեն, չէ, ինքը նաև պահպանողական ա։

    Հ.Գ. Ու էս դեպքում անկեղծ չեմ զարմանում, որ Նիկոլի խոսքը քո համար օքեյ ա, որտև քո արժեհամակարգին ծանոթ լինելով՝ գիտեմ, որ հենց էնտեղից էլ բխում են էս գաղափարները։ Ինձ համար ավելի զարմանալի ա, որ Այվին ու իրա նման լիբերալ հայացքներով լիքը ուրիշ մարդիկ են օքեյ համարում։
    Վերջին խմբագրող՝ StrangeLittleGirl: 26.10.2018, 11:52:

  8. #877
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,056
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բյուր ջան, ես չեմ կարող հավատալ, որ մարդը, ով ամեն գնով փորձեց ու կարողացավ առանց արյան հեղափոխություն անել ու հիմա էլ օրենքի տառից չի շեղվում, Լինչի դատաստաններից էլ կիլոմետրերով հեռու է, լրջորեն դրել էր միասեռակններին ոչնչացնել-չոչնչացնելու հարցն էր քննարկում. էդ աբսուրդ է: Էդ ծայրահեղ արտահայտությունները մի քանի անգամ շեշտելով՝ միայն ցույց էր տալիս, որ դա հարցի լուծման տարբերակ չի կարող լինել:

    Եկեք էս իրավիճակում, երբ դեռ ոչ մի կայունություն չկա, երբ առջևում ԱԺ-ի լուծարման ու նոր ընտրություններով հեղափոխությունը իր վերջնական նպատակակետին հասցնելու հարցն է, չկպչենք ամեն բառին ու մեջը հազար իմաստ փնտրենք: Թող ԱԺ-ն ընտրվի, թող Փաշինյանը դառնա վարչապետ, թող էս կառավարությունը վերջապես սկի նորմալ գործել, էն ժամանակ թե ակնաջները, թե աչքերը խիստ կլարենք ու վերջապես կտեսնենք՝ էս մարդը ոնց է աշխատում, ինչ ուղղություն է բռնել, ու հա, ԼԳԲՏ-ի հանդեպ էլ ինչ դիրքորոշում ունի: Ոնց որ արդեն մի քանի անգամ նշվեց թեմայում, էս պահին՝ ԱԺ-ի լուծարման ու նոր ընտրությունների շեմին, ԼԳԲՏ-ի հանդեպ ավելի «լիբերալ» կողմ ուղղակի հնարավոր էլ չէր բռնել՝ առանց ամբողջ երկիրը իր դեմ հանելու: Էլ չասած, որ Նիկոլի կողմից ԼԳԲՏ-ին ուղղված բացահայտ լիբերալ արտահայտություններով էդ խմբի իրավուքները չէին վերականգնվելու, այլ նույնիսկ ատելության ավելի մեծ ալիք էր բարձրանալու, համոզված եմ: Էս հարցը մի օրում չի լուծվելու. պիտի հաշվի նստենք, որ Հայաստանում էն վիճակն է, ինչ կա, ու հարցի լուծման համար պիտի մանր, կոմպրոմիսային ու զգույշ քայլերով առաջ գնալ, այլ ոչ թե ուղիղ լիբերալ կողմ բռնելով. դա միայն վատացնելու է վիճակը:

  9. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (26.10.2018), Արշակ (28.10.2018)

  10. #878
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,041
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նիկոլը թաքնված գեյ ա: Նա էն գլխից շմայսի հետ խաղեր ա տվել: Թե չէ՝ տենց իրար չէին քրֆի: Մենակ կնիկը կարա մարդուն ասի ձիշովկա:

  11. #879
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Բյուր ջան, ես չեմ կարող հավատալ, որ մարդը, ով ամեն գնով փորձեց ու կարողացավ առանց արյան հեղափոխություն անել ու հիմա էլ օրենքի տառից չի շեղվում, Լինչի դատաստաններից էլ կիլոմետրերով հեռու է, լրջորեն դրել էր միասեռակններին ոչնչացնել-չոչնչացնելու հարցն էր քննարկում. էդ աբսուրդ է: Էդ ծայրահեղ արտահայտությունները մի քանի անգամ շեշտելով՝ միայն ցույց էր տալիս, որ դա հարցի լուծման տարբերակ չի կարող լինել:

    Եկեք էս իրավիճակում, երբ դեռ ոչ մի կայունություն չկա, երբ առջևում ԱԺ-ի լուծարման ու նոր ընտրություններով հեղափոխությունը իր վերջնական նպատակակետին հասցնելու հարցն է, չկպչենք ամեն բառին ու մեջը հազար իմաստ փնտրենք: Թող ԱԺ-ն ընտրվի, թող Փաշինյանը դառնա վարչապետ, թող էս կառավարությունը վերջապես սկի նորմալ գործել, էն ժամանակ թե ակնաջները, թե աչքերը խիստ կլարենք ու վերջապես կտեսնենք՝ էս մարդը ոնց է աշխատում, ինչ ուղղություն է բռնել, ու հա, ԼԳԲՏ-ի հանդեպ էլ ինչ դիրքորոշում ունի: Ոնց որ արդեն մի քանի անգամ նշվեց թեմայում, էս պահին՝ ԱԺ-ի լուծարման ու նոր ընտրությունների շեմին, ԼԳԲՏ-ի հանդեպ ավելի «լիբերալ» կողմ ուղղակի հնարավոր էլ չէր բռնել՝ առանց ամբողջ երկիրը իր դեմ հանելու: Էլ չասած, որ Նիկոլի կողմից ԼԳԲՏ-ին ուղղված բացահայտ լիբերալ արտահայտություններով էդ խմբի իրավուքները չէին վերականգնվելու, այլ նույնիսկ ատելության ավելի մեծ ալիք էր բարձրանալու, համոզված եմ: Էս հարցը մի օրում չի լուծվելու. պիտի հաշվի նստենք, որ Հայաստանում էն վիճակն է, ինչ կա, ու հարցի լուծման համար պիտի մանր, կոմպրոմիսային ու զգույշ քայլերով առաջ գնալ, այլ ոչ թե ուղիղ լիբերալ կողմ բռնելով. դա միայն վատացնելու է վիճակը:
    Ռիփ, բայց սաղ հարցն էն ա, որ իրա ասածից հասկացվում ա՝ գլխացավանք ա, էկեք չքննարկենք։ Ու լուծման երկու տարբերակ ա առաջարկում՝ ոչնչացնել կամ ընդունել գոյությունը։ Իհարկե, իմանալով իրան ու հետևելով գործունեությանը, բոլորս էլ գիտենք, որ ինքը ոչնչացնելու ուղին չի ընտրի, այլ «գոյությունն ընդունելու», բայց դրանով ինքը չի տարբերվում Հայաստանի հոմոֆոբ մասսայից։ Բայց ինքն ավելի շուտ կնախընտրի ոչ թե ընտրել երկու տարբերակների միջև, այլ ընդհանրապես չխոսել, որովհետև «գլխացավանք» ա, որովհետև պոպուլյարություն ա կորցնելու, իսկ դա իրա համար ամենակարևոր բանն ա։

    Իսկ նոր ընտրություններից առաջ հենց շատ կարևոր ա էս հարցերի մասին խոսելը, որ հասկանանք՝ ինչ ենք ընտրելու։ Արդյոք ուզու՞մ ենք մի կառավարություն, որի համար մարդու իրավունքներով զբաղվելը գլխացավանք ա լինելու, ու կենտրոնանալու են մենակ բյուջե փող լցնելու ու ներդրողներ բերելու վրա։ Էլի եմ ասում. ծայրահեղ դեպքում կարար Ավինյանի խուսափողական պատասխանից տար, ինչի դեպքում շատ լավ էրևում ա, որ ինքը ԼԳԲՏ իրավունքների պաշտպանության կողմնակից ա, բայց նենց ա արտահայտվում, որ հաչացողները չկարողանան հաչալ։ Իհարկե հայտարարությամբ իրավունքներ չէր վերականգնելու, բայց կարար վարչապետից մեսիջ գնար, որ բռնությունն օքեյ չի, ոնց որ փոխվարչապետն էր արել։ Բայց Նիկոլի համար բռնությունն օքեյ չէր մենակ էն ժամանակ, երբ պետք էր իշխանության գալ։ Հիմա ամեն ինչ անհասկանալի ա։

    Էլի եմ ասում. Րաֆֆի Հովհաննիսյանն ընտրություններից առաջ բացահայտ լիբերալ հայացքներ ա արտահայտել, անգամ պայթեցված DIY ա գնացել, ու դրանից իրա վարկանիշը չի ընկել։ Էս պահին ժողովուրդն էնքան զզված ա ՀՀԿ֊ից ու էնքան ա պաշտում Նիկոլին, որ ՀՀԿ֊ի հոմոֆոբ քարոզչությունը չի ազդում իրանց վրա (հենց Շարմազանովի դեմքին են թռնում ամեն հոմոֆոբ արտահայտությունից հետո), իսկ Նիկոլի ասած ամեն ինչն էլ ասնավանի ա։

    Մեկ էլ ինչ վերաբերում ա կոմպրոմիսներին, մարդու իրավունքների հարցում ի՞նչ կոմպրոմիս։ Ասե՞լ ԼԳԲՏ համայնքին՝ դե լավ, մի քիչ էլ ծեծվեք, մինչև ընտրություններ լինի, մի բան անենք։ Թե՞ դե լավ, դուք էլ բացահայտ ԼԳԲՏ մի էղեք, ինչ անում եք, ձեր տանը արեք, բայց հանկարծ տնեցիքին չասեք։ Է՞դ ա քո ուզած կոմպրոմիսը։

  12. #880
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նիկոլը իրա երեկվա պատասխանով արեց առավելագույնը, որ ԼԳՏԲ համայնքի նկատմամբ որևէ տեսակի ոտնձգությունը չեզոքացնի։ ԼԳՏԲ համայնքին ավելի լավ պաշտպանելու ձև հնարավոր չէր գտնել։

    Աչք ա ծակում էն, որ հեղափոխության առաջին օրվանից լիքը մարդ փորձել ա ամեն ձև հեղափոխությունը կապի իրանց պատկերացմամբ յանի ծայրահեղ լիբերալ, գեյ, ղարաբաղը տալիս են թուրքերին, հանձվում ենք ամերիկային (դե սրանք գիտեք սաղ նույն բանն են) պրոցեսների հետ։ Ասենք, որտեղից որտեղ մեկ էլ Շարմազանովը, հայուգեն դեմքով, մենակ ԼԳԲՏ համայնքի վտանգներից ա խոսում, ինչ-որ օդից օրենսդրական նախաձեռնություններով մտնում են ԱԺ։ Այ չաթլախներ, Սերժիկի ժամանակ, որ ԵՄ հետ համաձայնագիր էր ստորագրում, մարդու իրավունքներ-բանից էր խոսում, մի հատ հակա-ԼԳԲՏ օրենսդրության բերեիք ԱԺ ու անցկացնեիք էլի։ Երեկվա հարցը տվող Գևորդ Պետրոսյանն էլ, հարցը տալուց լրիվ էն «ախչի կնիկ, մի հատ տապշկեքս բեր» ավանդապաշտ դեմքով էր հարցը տալիս, յանի, ինձ չխաբես, ես հո հոգուս խորքում տոշնի գիտեմ, որ ձեր մտքին սաղիս գեյ սարքելն ա։

    Հիմա երեկ եթե Նիկոլը կանգենր ասեր, դե գիտեք ինչ, ես փոշմանել եմ, որ ընտանիք եմ կազմել, երեխեք եմ ունեցել, իրականում վաղ մանկությունից երազել եմ լինել գեյ ու կեցցե՛ ԼԳԲՏ համայնքը, էսօր Երևանում յաթաղաններով գեյերի որս էր սկսված լինելու։ Մարդը հստակ իմանալով հա՛մ հարցի ենթատեքստը, հա՛մ մեր հասարակության պատրաստվածության մակարդակը, հա՛մ ԼԳԲՏ ու պահպանողական համայնքների ակնկալիքները, տվեց հնարավորինս չեզոք պատասխան, որ մի կողմից Գևորգ Պետրոսյանի նման դեգենեռատը չսկսի կոկորդ պատռել, որ հեա սաղիս գեյ են սարքում ու դավայ հարձակվում ենք սաղին սպանենք, մյուս կողմից էլ ԼԳԲՏ համայնքին հստակ ցույց տվեց, որ հարցը օրակարգում ա ու պիտի լուծվի։ Պարզ ա, չասեց որ պիտի լուծվի վաղը։

    Մի հատ տաս տարի առաջ հեղափոխություն արած ու մեզամից ավելի առաջադեմ Վրաստանում նայեք վերջին օրերին ինչ ա տեղի ունենում, ու ասեք, պատրաստ ենք մենք էսօր երկրի ղեկավարի բերանից լսել էն ինչ Բյուրն ա ուզում լսի, թե՞ չէ։
    Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 26.10.2018, 14:06:

  13. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (26.10.2018), Lion (26.10.2018), Աթեիստ (26.10.2018), Արշակ (28.10.2018), Բարեկամ (26.10.2018), Ներսես_AM (27.10.2018)

  14. #881
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ռիփ, բայց սաղ հարցն էն ա, որ իրա ասածից հասկացվում ա՝ գլխացավանք ա, էկեք չքննարկենք։ Ու լուծման երկու տարբերակ ա առաջարկում՝ ոչնչացնել կամ ընդունել գոյությունը։ Իհարկե, իմանալով իրան ու հետևելով գործունեությանը, բոլորս էլ գիտենք, որ ինքը ոչնչացնելու ուղին չի ընտրի, այլ «գոյությունն ընդունելու», բայց դրանով ինքը չի տարբերվում Հայաստանի հոմոֆոբ մասսայից։ Բայց ինքն ավելի շուտ կնախընտրի ոչ թե ընտրել երկու տարբերակների միջև, այլ ընդհանրապես չխոսել, որովհետև «գլխացավանք» ա, որովհետև պոպուլյարություն ա կորցնելու, իսկ դա իրա համար ամենակարևոր բանն ա։

    Իսկ նոր ընտրություններից առաջ հենց շատ կարևոր ա էս հարցերի մասին խոսելը, որ հասկանանք՝ ինչ ենք ընտրելու։ Արդյոք ուզու՞մ ենք մի կառավարություն, որի համար մարդու իրավունքներով զբաղվելը գլխացավանք ա լինելու, ու կենտրոնանալու են մենակ բյուջե փող լցնելու ու ներդրողներ բերելու վրա։ Էլի եմ ասում. ծայրահեղ դեպքում կարար Ավինյանի խուսափողական պատասխանից տար, ինչի դեպքում շատ լավ էրևում ա, որ ինքը ԼԳԲՏ իրավունքների պաշտպանության կողմնակից ա, բայց նենց ա արտահայտվում, որ հաչացողները չկարողանան հաչալ։ Իհարկե հայտարարությամբ իրավունքներ չէր վերականգնելու, բայց կարար վարչապետից մեսիջ գնար, որ բռնությունն օքեյ չի, ոնց որ փոխվարչապետն էր արել։ Բայց Նիկոլի համար բռնությունն օքեյ չէր մենակ էն ժամանակ, երբ պետք էր իշխանության գալ։ Հիմա ամեն ինչ անհասկանալի ա։

    Էլի եմ ասում. Րաֆֆի Հովհաննիսյանն ընտրություններից առաջ բացահայտ լիբերալ հայացքներ ա արտահայտել, անգամ պայթեցված DIY ա գնացել, ու դրանից իրա վարկանիշը չի ընկել։ Էս պահին ժողովուրդն էնքան զզված ա ՀՀԿ֊ից ու էնքան ա պաշտում Նիկոլին, որ ՀՀԿ֊ի հոմոֆոբ քարոզչությունը չի ազդում իրանց վրա (հենց Շարմազանովի դեմքին են թռնում ամեն հոմոֆոբ արտահայտությունից հետո), իսկ Նիկոլի ասած ամեն ինչն էլ ասնավանի ա։

    Մեկ էլ ինչ վերաբերում ա կոմպրոմիսներին, մարդու իրավունքների հարցում ի՞նչ կոմպրոմիս։ Ասե՞լ ԼԳԲՏ համայնքին՝ դե լավ, մի քիչ էլ ծեծվեք, մինչև ընտրություններ լինի, մի բան անենք։ Թե՞ դե լավ, դուք էլ բացահայտ ԼԳԲՏ մի էղեք, ինչ անում եք, ձեր տանը արեք, բայց հանկարծ տնեցիքին չասեք։ Է՞դ ա քո ուզած կոմպրոմիսը։
    Բյուր, ես հազար տոկոս համոզած եմ, որ նոր ԱԺ-ում նենց կազմ ա լինելու, որտեղ հանգիստ մթնոլորտում կարելի ա քննարկել ԼԳԲՏ համայնքի հարցերը ու լիքը հարցրեի մանրից սկսել լուծում տալ։ Էս ԱԺ-ի ամբիոնից, էս պրոցեսների կիզակետում, ոչ մի խելոք մարդ ռիսկի չի գնա։ Ձև չկա, լիքը առաջադեմ ջահելներ են լինելու նոր ԱԺ-ում, որոնք համ խնդիրն են հասկանալու համ էլ կամք են ունենալու քննարկելու ու լուծումներ գտնելու։

    Րաֆֆին կարար հայտարարեր, մալադեց ․․․ իսկ ու՞ր ա հիմա Րաֆֆին։ Իրա էտ հայտարարությունից հետո քանի՞ անգամ ա ԼԳԲՏ համայնքի վիճակը լավացել։ Քանի՞ գրամի օգուտ ա տվել իրականում ԼԳԲՏ համայնքին Րաֆֆիի էտ սկզբունային մոտեցումը։

  15. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (26.10.2018), Աթեիստ (26.10.2018), Արշակ (28.10.2018), Ներսես_AM (27.10.2018)

  16. #882
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,668
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Երբ ինքը խոսում ա մի ամբիոնից որպես երկրի ղեկավար, ինքն անձնական կարծիք չի կարա արտահայտի, ինչ իրա բերանից դուրս էկավ, երկրի ղեկավարի բերանից ա դուրս գալիս։ Ու եթե նույնիսկ իրա անձնական կարծիքն ա, ինձ համար օքեյ չի, որ երկրի ղեկավարը նման անձնական կարծիք ունի։ Ինքն էդպես հստակ պահպանողական ազդանշան ա ուղարկում։ Եթե դու Հայաստանում գիտես մի քաղաքական գործչի, որը մի բանի մասին մի տեսակի անձնական կարծիք ունի, բայց լրիվ հակառակ բանն ա անում իրա քաղաքական գործունեության ընթացքում, խնդրում եմ՝ անունը տուր։

    Չէ՛, հիմա կասես՝ ես ընկած բան եմ ման գալիս, որ քննադատեմ։ Բայց ես էդ վիդեոն նայեցի էն բանից հետո, երբ տեսա Նիկոլին սատարած ԼԳԲՏ համայնքի վրդովմունքը ֆեյսբուքում։ Էլի եմ ասում. էդ էն մարդիկ են, որոնք ապրիլ֊մայիսին փողոց են փակել, Շուռնուխի դեպքերից հետո էլ Նիկոլի լռությանն ըմբռնումով են մոտեցել, Երևանի ընտրություններում էլ ՔՊ֊ին են ձայն տվել։ Ու պլյուս Նիկոլն իրա արժեհամակարգով ու գաղափարախոսությամբ ընկնում ա իմ քաղաքական սպեկտրի հակառակ բևեռում։ Ես գոնե կարծում էի, որ ինքը լիբերալ ա, հետևաբար տնտեսապես աջ լինելուց բացի մնացած հարցերում մենք համաձայն ենք։ Բայց փաստորեն, չէ, ինքը նաև պահպանողական ա։

    Հ.Գ. Ու էս դեպքում անկեղծ չեմ զարմանում, որ Նիկոլի խոսքը քո համար օքեյ ա, որտև քո արժեհամակարգին ծանոթ լինելով՝ գիտեմ, որ հենց էնտեղից էլ բխում են էս գաղափարները։ Ինձ համար ավելի զարմանալի ա, որ Այվին ու իրա նման լիբերալ հայացքներով լիքը ուրիշ մարդիկ են օքեյ համարում։
    Բյուր ջան, եթե դու Նիկոլի ասածներն ու տեսակետը նույնքան իրականությանը մոտ ես մեկնաբանում, որքան քեզ թվացել ա, թե ծանոթ ես իմ արժեհամակարգին, ապա դու երկու հարցում էլ իրականությունից շատ հեռու ես, համենայնդեպս երկրորդի մասին վկայում եմ անձամբ ու դու որևէ փաստ չունես հակառակում «համոզված» լինելու: Դրանք քո սուբյեկտիվ ընկալումներն են, նախատրամադրվածությամբ թերևս ներշնչվող, ինչպես փաստորեն և Նիկոլի դեպքում, որոնք, ինչքան էլ չընդունես, կարող են կապ չունենալ օբյեկտիվ իրականության հետ, ու գոնե երկրորդի դեպքում գոնե պիտի ընդունես, որ ես քեզանից լավ գիտեմ, թե որն ա իմ արժեհամակարգը:
    Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 26.10.2018, 15:00:

  17. #883
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Բյուր ջան, եթե դու Նիկոլի ասածներն ու տեսակետը նույնքան իրականությանը մոտ ես մեկնաբանում, որքան քեզ թվացել ա, թե ծանոթ ես իմ արժեհամակարգին, ապա դու երկու հարցում էլ իրականությունից շատ հեռու ես, համենայնդեպս երկրորդի մասին վկայում եմ անձամբ ու դու որևէ փաստ չունես հակառակում «համոզված» լինելու: Դրանք քո սուբյեկտիվ ընկալումներն են, նախատրամադրվածությամբ թերևս ներշնչվող, ինչպես փաստորեն և Նիկոլի դեպքում, որոնք, ինչքան էլ չընդունես, կարող են կապ չունենալ օբյեկտիվ իրականության հետ, ու գոնե երկրորդի դեպքում գոնե պիտի ընդունես, որ ես քեզանից լավ գիտեմ, թե որն ա իմ արժեհամակարգը:
    Օքեյ, բայց ընդհանուր առմամբ քո կողմից առավել աջ պահպանողական հայացքներ եմ նկատել, ու ստեղ խոսքը մենակ ԼԳԲՏ թեմաների մասին չի, այլ նաև մասնավոր սեփականության, ֆեմինիզմի ու այլ թեմաների մասին։ Եթե ԼԳԲՏ հարցերում առավել լիբերալ ես, քան մնացած հարցերում, ուրեմն ավելի քան ուրախ եմ։
    Բայց ես պատճառ չունեմ քո նկատմամբ նախատրամադրվածություն ունենալու, ոչ էլ առավելևս Նիկոլի։ Ինձ մոտ ամեն ինչ շատ ավելի պարզ ա, քան ձեզ թվում ա. հիպոթեզ, դատա ու անալիզ, եզրակացություն, նոր հիպոթեզ ելնելով նախկին եզրակացությունից, դատա, անալիզ, եզրակացություն։ Տվյալ կոնտեքստում հետևյալն ա.
    հիպոթեզ. Նիկոլը ձախ ա, դատա ու անալիզ. կապիտալիստական օրենսդրական փոփոխություններ, եզրակացություն. տնտեսական հարցերում աջ ա։ Նոր հիպոթեզ. Նիկոլը լիբերալ ա կամ ցենտրիստ, դատա ու անալիզ. ԼԳԲՏ հարցերը գլխացավանք ա, եզրակացություն. Նիկոլը վսյո ժը ավելի աջ ա, քան կարծում էի, հիպոթեզ. Նիկոլը ֆեմինիստ ա, դատա. կառավարությունում ընդամենը երկու կին կա, եզրակացություն. Նիկոլը ֆեմինիստ չի։ Ու էսքան ժամանակ իմ բոլոր հիպոթեզները սխալ են դուրս էկել, բայց հաջորդը երևի լինելու ա՝ Նիկոլը պահպանողական ա, տեսնենք դրանից ինչ դուրս կգա։

    Իսկ Նիկոլի աջակիցների դեպքում սենց ա. հիպոթեզ. Նիկոլը լավն ա, իսկ էս տիպի հիպոթեզը էսպես կոչված testable չի, ինչի արդյունքում դատան ինչ էլ ասի, մեկ ա Նիկոլը լավն ա, որովհետև ցիրկուլյար մտածողության պատճառով ամբողջ դատան հօգուտ հիպոթեզի ա աշխատում։

  18. #884
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Նիկոլը իրա երեկվա պատասխանով արեց առավելագույնը, որ ԼԳՏԲ համայնքի նկատմամբ որևէ տեսակի ոտնձգությունը չեզոքացնի։ ԼԳՏԲ համայնքին ավելի լավ պաշտպանելու ձև հնարավոր չէր գտնել։

    Աչք ա ծակում էն, որ հեղափոխության առաջին օրվանից լիքը մարդ փորձել ա ամեն ձև հեղափոխությունը կապի իրանց պատկերացմամբ յանի ծայրահեղ լիբերալ, գեյ, ղարաբաղը տալիս են թուրքերին, հանձվում ենք ամերիկային (դե սրանք գիտեք սաղ նույն բանն են) պրոցեսների հետ։ Ասենք, որտեղից որտեղ մեկ էլ Շարմազանովը, հայուգեն դեմքով, մենակ ԼԳԲՏ համայնքի վտանգներից ա խոսում, ինչ-որ օդից օրենսդրական նախաձեռնություններով մտնում են ԱԺ։ Այ չաթլախներ, Սերժիկի ժամանակ, որ ԵՄ հետ համաձայնագիր էր ստորագրում, մարդու իրավունքներ-բանից էր խոսում, մի հատ հակա-ԼԳԲՏ օրենսդրության բերեիք ԱԺ ու անցկացնեիք էլի։ Երեկվա հարցը տվող Գևորդ Պետրոսյանն էլ, հարցը տալուց լրիվ էն «ախչի կնիկ, մի հատ տապշկեքս բեր» ավանդապաշտ դեմքով էր հարցը տալիս, յանի, ինձ չխաբես, ես հո հոգուս խորքում տոշնի գիտեմ, որ ձեր մտքին սաղիս գեյ սարքելն ա։

    Հիմա երեկ եթե Նիկոլը կանգենր ասեր, դե գիտեք ինչ, ես փոշմանել եմ, որ ընտանիք եմ կազմել, երեխեք եմ ունեցել, իրականում վաղ մանկությունից երազել եմ լինել գեյ ու կեցցե՛ ԼԳԲՏ համայնքը, էսօր Երևանում յաթաղաններով գեյերի որս էր սկսված լինելու։ Մարդը հստակ իմանալով հա՛մ հարցի ենթատեքստը, հա՛մ մեր հասարակության պատրաստվածության մակարդակը, հա՛մ ԼԳԲՏ ու պահպանողական համայնքների ակնկալիքները, տվեց հնարավորինս չեզոք պատասխան, որ մի կողմից Գևորգ Պետրոսյանի նման դեգենեռատը չսկսի կոկորդ պատռել, որ հեա սաղիս գեյ են սարքում ու դավայ հարձակվում ենք սաղին սպանենք, մյուս կողմից էլ ԼԳԲՏ համայնքին հստակ ցույց տվեց, որ հարցը օրակարգում ա ու պիտի լուծվի։ Պարզ ա, չասեց որ պիտի լուծվի վաղը։

    Մի հատ տաս տարի առաջ հեղափոխություն արած ու մեզամից ավելի առաջադեմ Վրաստանում նայեք վերջին օրերին ինչ ա տեղի ունենում, ու ասեք, պատրաստ ենք մենք էսօր երկրի ղեկավարի բերանից լսել էն ինչ Բյուրն ա ուզում լսի, թե՞ չէ։
    Տրիբուն, չէ էլի, չեզոք պատասխան չէր։ Չեզոք պատասխան Տիգրան Ավինյանն էր տվել, կարար ինքն էլ մի երկու նախադասությամբ չեզոք մի բան ասեր, անցներ, ոչ թե հինգ րոպե լոլո կարդար։ Եթե չեզոք լիներ, ԼԳԲՏ համայնքը հիմա քեֆ֊ուրախություն էր անում։ Մարդը ասում ա՝ ԱԱԾ֊ին հանձնարարել ա ԼԳԲՏ ֆորումը ստուգի։ Դրա ի՞նչն ա չեզոք։ Տենց բաներ Սովետի ժամանակ էին ստուգում։ ԼԳԲՏ համայնքը թույլ ու խոցելի ա, կարելի ա իրանցից երես թեքել ու գլխացավանք անվանել իրանց խնդիրները, մեկ ա, շատ֊շատ մի հինգ գեյ ֆեյսբուքում ջղյանացած գրառում անեն, տասնհինգ հոգով էլ ցույցի դուրս գան ու պրծ։

    Ինչ վերաբերում ա Վրաստանին, ապա Հայաստանը չափից դուրս շատ ա հենց հետհեղափոխական Վրաստանի ուղին բռնել։ Իսկ Վրաստանի օրինակով գիտենք, որ դա չի աշխատում։ Ուրիշ ուղի ա պետք։

  19. #885
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Բյուր, ես հազար տոկոս համոզած եմ, որ նոր ԱԺ-ում նենց կազմ ա լինելու, որտեղ հանգիստ մթնոլորտում կարելի ա քննարկել ԼԳԲՏ համայնքի հարցերը ու լիքը հարցրեի մանրից սկսել լուծում տալ։ Էս ԱԺ-ի ամբիոնից, էս պրոցեսների կիզակետում, ոչ մի խելոք մարդ ռիսկի չի գնա։ Ձև չկա, լիքը առաջադեմ ջահելներ են լինելու նոր ԱԺ-ում, որոնք համ խնդիրն են հասկանալու համ էլ կամք են ունենալու քննարկելու ու լուծումներ գտնելու։

    Րաֆֆին կարար հայտարարեր, մալադեց ․․․ իսկ ու՞ր ա հիմա Րաֆֆին։ Իրա էտ հայտարարությունից հետո քանի՞ անգամ ա ԼԳԲՏ համայնքի վիճակը լավացել։ Քանի՞ գրամի օգուտ ա տվել իրականում ԼԳԲՏ համայնքին Րաֆֆիի էտ սկզբունային մոտեցումը։
    Րաֆֆիի վարկանիշը կտրուկ ընկավ էն բանից հետո, երբ գնաց Վովայի հետ աղոթելու։
    Ուզում եմ ասել՝ Րաֆֆին էլ Նիկոլի պես պոպուլիստ ա, բայց էս հարցում չի խուսափել դիրքորոշում հայտնելուց, ու դրանից իրա վարկանիշը չի ընկել, ուրիշ բանից ա ընկել։ Եթե Րաֆֆին նախագահ դառնար, գուցե որևէ բան փոխվեր ԼԳԲՏ համայնքի համար։ Բայց Րաֆֆին գնաց քաղաքական ինքնասպանության։ Ու ի դեպ, էդ օրերին, երբ DIY֊ը պայթեցվել էր, ու դաշնակները հանցագործներին արդարացնում էին, Րաֆֆու էդ մի DIY գնալն ահագին մեծ բարոյական աջակցություն էր ԼԳԲՏ համայնքին։ Մի երկրում, որտեղ ԼԳԲՏ համայնքը թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեբանորեն ամեն վայրկյան հալածվում ա (դու չես պատկերացնի սպառնալիքների ահռելի քանակը, որ ամեն օր ստանում են էդ մարդիկ, դե ֆիզիկական հարձակումների մասին էլ իմանում ենք), որևէ նշանավոր քաղաքական գործչի ասած մի նախադասությունը կարա մի քիչ իրանց կյանքը հեշտացնի։ Էս Շուռնուխի դեպքերից հետո նույնիսկ, երբ բոլորը դրել, զոհերին էին մեղադրում, նույնիսկ հասարակ մահկանացուների աջակցող երկու բառանոց ստատուսներն ահագին մեծ արժեք ունեին իրանց համար։

Էջ 59 102-ից ԱռաջինԱռաջին ... 94955565758596061626369 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Փողոցային շներ
    Հեղինակ՝ Arisol, բաժին` Հայաստան
    Գրառումներ: 49
    Վերջինը: 09.04.2019, 17:05
  2. Թավշյա հեղափոխության հետ կապված թեմաների ցանկ
    Հեղինակ՝ Ծլնգ, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 18.06.2018, 14:00
  3. Ակումբը հետևում էր թավշյա հեղափոխությանը․ 2018
    Հեղինակ՝ Վիշապ, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 671
    Վերջինը: 17.06.2018, 05:16
  4. ԲԱՐԵՎ. թավշյա հեղափոխություն, թե...
    Հեղինակ՝ Zodiac, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 492
    Վերջինը: 03.08.2013, 12:41
  5. փողոցային կենդանիներ
    Հեղինակ՝ Grieg, բաժին` Բնապահպանություն
    Գրառումներ: 40
    Վերջինը: 09.10.2008, 18:32

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •