Բյուր ջան, ես չեմ կարող հավատալ, որ մարդը, ով ամեն գնով փորձեց ու կարողացավ առանց արյան հեղափոխություն անել ու հիմա էլ օրենքի տառից չի շեղվում, Լինչի դատաստաններից էլ կիլոմետրերով հեռու է, լրջորեն դրել էր միասեռակններին ոչնչացնել-չոչնչացնելու հարցն էր քննարկում. էդ աբսուրդ է: Էդ ծայրահեղ արտահայտությունները մի քանի անգամ շեշտելով՝ միայն ցույց էր տալիս, որ դա հարցի լուծման տարբերակ չի կարող լինել:
Եկեք էս իրավիճակում, երբ դեռ ոչ մի կայունություն չկա, երբ առջևում ԱԺ-ի լուծարման ու նոր ընտրություններով հեղափոխությունը իր վերջնական նպատակակետին հասցնելու հարցն է, չկպչենք ամեն բառին ու մեջը հազար իմաստ փնտրենք: Թող ԱԺ-ն ընտրվի, թող Փաշինյանը դառնա վարչապետ, թող էս կառավարությունը վերջապես սկի նորմալ գործել, էն ժամանակ թե ակնաջները, թե աչքերը խիստ կլարենք ու վերջապես կտեսնենք՝ էս մարդը ոնց է աշխատում, ինչ ուղղություն է բռնել, ու հա, ԼԳԲՏ-ի հանդեպ էլ ինչ դիրքորոշում ունի: Ոնց որ արդեն մի քանի անգամ նշվեց թեմայում, էս պահին՝ ԱԺ-ի լուծարման ու նոր ընտրությունների շեմին, ԼԳԲՏ-ի հանդեպ ավելի «լիբերալ» կողմ ուղղակի հնարավոր էլ չէր բռնել՝ առանց ամբողջ երկիրը իր դեմ հանելու: Էլ չասած, որ Նիկոլի կողմից ԼԳԲՏ-ին ուղղված բացահայտ լիբերալ արտահայտություններով էդ խմբի իրավուքները չէին վերականգնվելու, այլ նույնիսկ ատելության ավելի մեծ ալիք էր բարձրանալու, համոզված եմ: Էս հարցը մի օրում չի լուծվելու. պիտի հաշվի նստենք, որ Հայաստանում էն վիճակն է, ինչ կա, ու հարցի լուծման համար պիտի մանր, կոմպրոմիսային ու զգույշ քայլերով առաջ գնալ, այլ ոչ թե ուղիղ լիբերալ կողմ բռնելով. դա միայն վատացնելու է վիճակը:
Էջանիշներ