Էդպիսի արժեքային համակարգից խոսելով դու վտանգում ես բոլոր էն մարդկանց, որոնք «ավանդական» ընտանիքի սահմանման մեջ չեն տեղավորվում, ու դա մենակ ԼԳԲՏ համայնքը չի։ Կարան լինեն նաև հետերո չամուսնացած֊սինգլները, չամուսնացած, բայց միասին ապրողները, ամուսնացած, երեխա չունեցողները, այրիները, պոլիամորները, ամուսնալուծվածները։ Ավանդական ընտանիքը դարձնելով արժեքային համակարգ՝ էդ համակարգը չունեցող բոլոր մարդկանց ավելի ցածր ես դարձնում, ավանդական ընտանիքը դառնում ա մի բան, որին պետք ա ձգտել, իսկ դա շատ վտանգավոր ա, դա հետին պլան ա մղում մարդու ինքնությունը, առողջությունն ու նախընտրությունները։ Ու հենց ավանդական ընտանիքն արժեք դարձնելով ա, որ Հայաստանում ընտանեկան բռնությունը ծլում֊ծաղկում ա, որովհետև էդ ընտանիքն ա արժեքը, ոչ թե թողնել֊գնալը։
Ու ճիշտ հակառակն ընկալել են մենակ էն մարդիկ, ում բերանից մինչև հիմա որևէ տեսակի քննդատական խոսք չեմ լսել Նիկոլի հասցեին։
Էջանիշներ