Դու հայաստանաբնակ ԼԳԲՏ համայքնի անդամ չես ու դու ամեն օր էն բռնություններին չես ենթարկվում, ինչ էնտեղի համայնքը։ Ու բռնել, էդ բոլոր խնդիրները լցնել, անունը դնել գլխացավանք ուղղակի խոսում ա էն մասին, որ էս մարդու համար իրա իմիջից կարևոր բան չկա։ Այսինքն, եթե մի խումբ մարդկանց իրավունքներ ոտնահարվում են, ոչինչ, թող ոտնահարվեն, էկեք չխոսենք դրա մասին, որտև եթե խոսենք, ինչ էլ ասենք, լիքը մարդիկ դժգոհ են լինելու։ Ու խնդիրը ստեղ հենց էդ ա, որ փաստորեն քո համար լրիվ օքեյ են սենց ձևակերպումները հանուն սաղին գոհ պահելու։ Ու դա օքեյ ա նաև Նիկոլի մնացած ընտրազանգվածի համար, թե՝ հեսա ընտրություններ են, պետք չի մի սխալ բան ասել։ Ու ֆբ֊ում լավ օրինակ են բերում. Րաֆֆի Հովհաննիսյանին։ Ինքն էլ պակաս պոպուլիստ չէր, բայց ԼԳԲՏ հարցերում բավական հստակ դիրքորոշում ա հայտնել, ոչ թե գլխացավանք անվանել։
Էջանիշներ