չորրորդ մոդելին կարող ա խանգարել նաև բանակի, գուցեև նաև ոստիկանության անհնազանդությունը նոր վարչապետի հրամաններին։ Չմոռանանք, որ հեղափոխության ժամանակ զինվորականները ևս լքում էին իրենց պոստերը և միանում ժողովրդին։
Եվ վերջապես, եթե "մարտի 1"-ը հնարավոր տարբերակ էր, ապա այն իրականացնելու շատ ավելի հիմքեր ու ցանկություն պիտի լիներ դեռ ապրիլին, Սերժն էլ զգուշացրել էր։ Բայց չեղավ։ Դժվար ա ասել, թե ինչու։ Իմ կարծիքով ամենից շատ ապրիլի 24-ը խանգարեց։ Հիմա նման կրիտիկական օր չկա, բայց կան ավելի մեծ նախադրյալներ "մարտի 1" անել չհամարձակվելու համար․
- ի տարբերություն ապրիլի, հիմա ժողովուրդն ավելի համախմբված, ավելի կատաղած ու ավելի հանարձակ ա լինելու, որովհետև արդեն հավատացել ա որ կարող ա հաղթի, հաղթելը հնարավոր ա, ու նաև՝ էդքան երազած ազատությունը, որը ապրիլին չուներ, հիմա որ արդեն ունի, համը տեսել ա, շատ դժվար ա լինելու ձեռից խլելը, մինչև վերջին շունչը կպայքարի ու չի տա, չի հանձնվելու, թեկուզ հարյուր զոհ տա (ի տարբերություն 2008-ի)
- ի տարբերություն ապրիլի ու 2008-ի, հիմա աշխարհի աչքը հառած ա Հայաստանին, ու տեսնում են, թե իրականում ժողովուրդն ա ոտքի ելել ու պահանջում, թե "ավազակային ամբոխ"՝ ինչպես որակեցին 2008-ին
- ի տարբերություն 2008-ի, հիմա մեդիան, սոց-ցանցերը ամեն ինչ վայրկենապես /անհապաղ/ փոխանցում են ուղիղ եթերում, փաստերով ու ամենայն մանրամասնությամբ, ու թե ով սկսեց ու ով կրակեց ու որտեղից, բոլորը ֆիքսվելու ա։ Ի դեպ, ապրիլյան հեղափոխությունը մեծ ամսամբ հաջողվեց նաև հենց սոց-ցանցերի ակտիվության շնորհիվ։