Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
Ու պայթեց ներքաղաքական առնվազն անկայունություն, այ դրանից եմ վախենում: Իտոգավոյ կհաղթենք, բայց ի՞նչ գնով...

Ու ցավն էնա, որ այլ, ավելի ապահով տարբերակ կարծես չկա, միակ տարբերակը Նիկոլի հրաժարականնա...
Մհեր ջան,
- Մարտի 1-ի գործով ՄԻԵԴ առաջին վճիռներից,
- Երևանի քաղաքապետի ընտրության ջախջախիչ արդյունքներից,
- Օրինագծի օրը ընդամենը մի կոչով մի քանի ժամում 50-100 հազար մարդ հավաքվելուց,
- Միջազգային հանրության ընդհանուր դրական վերաբերմունքից,
- Միջազգային լրատվամիջոցների Հայաստանն ուշադրության կենտրոն պահելուց,
- Իրանց մանկլավիկների՝ պապայի ոչ ամենազոր լինելը տեսած լինելուց,
ու լիքը սենց բաներից հետո ձև չի, որ էդ աստիճանի իրավիճակի սրման փորձեն գնան: Դա ուղիղ գծով սեփական թաղումը կազմակերպել կլինի: Չի կարող լինել նկարագրածդ սցենարը:

Կարող են փորձել դնել թեկնածու: Բայց էս աստիճանի լարման ու բախման չեն գնա: Էդքան դեբիլ չեն: Ամեն դեպքում որոշակի ինքնապահպան բնազդ ունեն: Դոդը քեզ օրինակ: