Հաշվի առնելով, որ վերջին օրերին շատ է քննարկվում այն տարբերակը, որ հանրաքվեի դրվի ԱԺ ցրելու հարցը՝ թույլ տամ անել մի փոքրիկ պարզաբանում:
Հարգելի բարեկամներ, <Հանրաքվեի մասին> ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, որը սահմանում է այն հարցերի շրջանակը, որոնք չեն կարող դրվել հանրաքվեի, ասում է, որ հանրաքվեի չեն կարող դրվել.
< 2) այն օրենքների նախագծերը, որոնք վերաբերում են սահմանադրական օրենքների իրավակարգավորման առարկային, պետական բյուջեին, հարկերին, տուրքերին, այլ պարտադիր վճարների, համաներմանը, պետության պաշտպանությանը և անվտանգությանը, միջազգային պայմանագրերին, վարչատարածքային բաժանմանը, միջհամայնքային միավորումներ ստեղծելուն, Կառավարության կազմին, կառուցվածքին և գործունեության կարգին.>:
Եվ Աժ կանոնակարգը, և կառավարության գործունեությանը վերաբերող մյուս օրենքները, որոնք կարգավորում եմ մասնավորապես ԱԺ ցրելու հարցը, իրենց բնույթով սահմանադրական օրենքներ են և դրանց կարգավորման առարկային վերաբերող հարցերը չեն կարող դրվել հանրաքվեի: Առավել ևս՝ չի կարող հանրաքվեի դրվել մի հարց, որը իր կարգավորումն ունի Սահմանադրության մեջ: Չշփոթել՝ խոսքը չի գնում Սահմանադրության փոփոխության մասին, խոսքը սահմանադրության կողմից կարգավորվող հարցի կապակցությամբ հանրաքվե կազմակերպելուն է վերաբերվում:
Այնպես որ կարծում եմ ԱԺ-ն ցրելու հարցը հանրաքվեի դնելը օրինական չէ:
Հ.Գ. Իրավաբան ընկերներս ու մոտիկներս կհաստատեն, որ ես միշտ ասել եմ՝ նոր Սահմանադրությունն անչափ անորակ և իր մեջ սահմանադրական բազում թակարդներ ու ճգնաժամներ առաջացնող փաստաթուղթ է, որին անձամբ ես ժամանակին դեմ եմ քվեարկել: Հիմա մենք տեսնում ենք այդ անորակության հերթական օրինակներից մեկը: Դժբախտաբար նման խնդիրներ ապագայում մենք ևս կունենանք:
Էջանիշներ