Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
ՀՀԿ-ԲՀԿ-ների ուզածն էլ էտ ա…

Իրանք գիտեն, որ սահմանադրական ճանապարհով ԱԺ-ն լուծարելուց հետո իրանց հավիտյանս աշխարհի երեսից վերանում են: Իսկ եթե առանց սահմանադրության ԱԺ-ն ցրվի, իրանք մի տաս տարի ակտուալ կմնան, քանի որ սաղ օրը կգոռան որ իրանց հակասահմանադրական ցրել են: Էտ նաև վատ նախադեպ կլինի, որ հետագայում իրանք կամ մեկ ուրիշն էլ կարա հակասահմանադրական քայլեր անի: Դրա համար էլ սաղիս նեռվերի հետ են խաղում, որ մթնոլորտն էնքան լարվի որ սաղի նյարդերը տեղի տան ու Աժ-ին ասենք սիկտիր:

Նենց որ ճիշտը էն ա, որ վարչապետը հրաժարական տա ու ժողովուրդը երկու շաբաթ ԱԺ-ն պահի: Դրանից հետո էլի կարան գոռան, որ իրանց չեն թողել որ մտնեն ԱԺ, բլա բլա բլա .... էլի որ հակասահմանդրական ա եղել ամեն ինչ, բայց զուտ իրավական տեսանկյունից սաղ ճիշտ կլինի:
Էս դեպքում քո ասած տարբերակով էնպես կանեն, որ էլի մի 10 տարի ակտուալ կմնան:
Այսինքն վարչապետը հրաժարական տվեց, սրանք թեկնածու առաջադրեցին ու ստացվում է, որ զաստավիտով պիտի ս անենք, որը հակասահմանադրական է:
Ավելի ճիշտ չի սահմանադրական բարեփոխում իրականացնենք? Թե ամեն դեպքում ժողովուրդը կոպիտ քայլեր պիտի ձեռնարկի?