User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 1526 հատից

Թեմա: Թավշյա հեղափոխություն. փողոցային պայքարից հետո

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Էս էլ երկրորդ մասը, որ դեռ ես էլ չեմ կարդացել.
    --------------------------
    Անցումային “արդարադատություն” 2.0

    Նրանք ովքեր պնդում են, թե դատական համակարգի առկայության պարագայում անհրաժեշտ չէ ԱԱ ոչ մի գործիք, պետք է նաև պնդեն, որ, դատական համակարգի առկայության պարագայում անհրաժեշտ չեն նաև Մարդու իրավունքների պաշտպանի, հաշտարարության, վարչական վարույթի և այլ արտադատական ինստիտուտները, չէ որ մարդու իրավունքների պաշտպանությամբ, վեճերի լուծմամբ և արդարության վերականգնմամբ զբաղվում են բացառապես դատարանները:

    Ասել թե ԱԱ գործիքները վտանգում են իրավական պետության հիմքերը նույնն է, եթե ասենք, որ իրավական պետությունը վտանգված է ՄԻՊ, հաշտարարության, վարչական վարույթի և արտադատական այլ գործիքների գործունեությամբ:

    Նորից. ԱԱ գործիքները չպետք է և չեն կարող փոխարինել դատական համակարգը, ինչպես ՄԻՊ, հաշտարարության և վարչական վարույթի ինստիտուտները չեն փոխարինում, բայց լրացնում, աջակցում, բեռնաթափում են դատական համակարգը, ավելի հասանելի ու մատչելի են քաղաքացու համար, ավելի արագ ու էժան են հասնում լուծման, դրա համար էլ գոյություն ունեն:

    ԱԱ գործիքներից շատերը որևէ աղերս չունեն դատական իշխանության իրականացման հետ: Հետեվաբար, ամենաանբիծ դատական համակարգի առկայության պայմաններում էլ ԱԱ գործիքներից շատերը չեն կարող իրացվել այդ համակարգի կողմից: Նախորդ գրառման մեջ թվարկված ԱԱ գործիքներից միայն մեկն աղերս ունի դատական համակարգի հետ` դատական գործերի վերաբացումը` ռեպրեսիվ իրավական ակտերի վերանայման/վերացման նպատակով: Թեև սա իրականացվում է դատական համակարգում, գործերի վերաբացման հիմքերը ստեղծվում են օրենքներում, իսկ նման օրենքների ընդունումն ինքնին ԱԱ գործիք է:

    “ԱԱ պետք չէ, քանի որ ունենք դատական համակարգ” պնդումն անհասկանալի է, հատկապես, քանի որ հիմնավորումները կամ չկան կամ մակերեսային են: Այսպես, օրինակ ինչպես պետք է դատարանն իրականացնի ռեպարացիոն ծրագիր, որը սովորաբար իրականացնում են գործադիրն ու օրենսդիրը, ներողություն հայցող նամակ ուղարկի իրավախախտման զոհին կամ անվանափոխի որևէ փողոց/այգի կամ սահմանի հիշատակի օր կամ “ճշմարտության/հաշտեցման” զեկույց հրապարակի??? Հարգելիներս, սրանք դատական գործառույթներ չեն: Իսկ ինչու են դրանք օգտագործվել այլ երկրներում, որտեղ եղել են բնականոն գործող դատական համակարգեր?

    Դատարանները մրցակցային կարգով քննում են քաղաքացիական, վարչական, քրեական, սահմանադրական կոնկրետ գործեր` անհատի կամ պետության հայցի/նախաձեռնությամբ, հիմնվում են այդ գործով կողմերի ներկայացրած և/կամ իր ձեռք բերած ապացույցների վրա և ներքին համոզմամբ հրապարակում դատական ակտեր: Այսպես, ուրեմն անցումային երկրների պրակտիկան ցույց է տալիս, որ իրավախախտումների ոչ բոլոր զոհերն են դիմում դատարաններ` տարբեր պատճառներով, օրինակ` վստահության պակասը, որակյալ իրավաբանական օգնություն ստանալու ֆինանսական անհնարինությունը, դատական գործի քննության բարդությունն ու հաճախ երկար ժամկետները, վաղեմության ժամկետների արգելքը և այլն: Այդպիսով, իրավախախտումների մի մաս մնում է չճանաճված, չբացահայտված և հասարակության մի մասը մյուս մասի հետ ապրում է անհաշտ պայմաններում: Մինչդեռ, օրինակ, ճշմարտության/հաշտեցման հանձնաժողովներն “անվճար” և պարզ հնարավորություն են ընձեռում գալ և պատմել իր տառապանքի մասին, գալ և պատմել իր կողմից իրավախախտում կատարելու մասին, հասնել հաշտեցման` սիմվոլիկ ռեպարացիաներ ստանալու շնորհիվ: Այո, շատերը պարզապես կցանկանային, որ իրենց “դարդը” լսվեր և արձանագրվեր, և ինչ որ մեկն իրենից ներողություն հայցեր, ու ինքն էլ, հնարավոր է, ներեր իրեն բռնացողին ու հաշտվեր հետը:

    Այսպիսով, ԱԱ չի փոխարինում դատական համակարգը: ԱԱ-ն տալիս է հնարավորոթյուններ, որոնք չի տալիս դատական համակարգը: Այդ հնարավորությունները, գործիքները սպառնալիք չեն իրավական պետությանը, այլ, հակառակը, նպատակ ունեն վերականգնել այդ սկզբունքը` ոչ միայն դատական իշխանության միջոցով, այլ ի լրումն նրա:

    Վերջում` համոզված եմ, որ Հայաստանում իրավաբանական կրթությունը պետք է լուրջ ռեֆորմի ենթարկվի: Հայաստան վերադառնալուն պես ձեռնամուխ եմ լինելու հենց այդ գործի իրականացմանը:

    Աղբյուր՝ https://www.facebook.com/zet.arman/p...208?__tn__=K-R

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Տրիբուն (20.08.2018)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Փողոցային շներ
    Հեղինակ՝ Arisol, բաժին` Հայաստան
    Գրառումներ: 49
    Վերջինը: 09.04.2019, 17:05
  2. Թավշյա հեղափոխության հետ կապված թեմաների ցանկ
    Հեղինակ՝ Ծլնգ, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 18.06.2018, 14:00
  3. Ակումբը հետևում էր թավշյա հեղափոխությանը․ 2018
    Հեղինակ՝ Վիշապ, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 671
    Վերջինը: 17.06.2018, 05:16
  4. ԲԱՐԵՎ. թավշյա հեղափոխություն, թե...
    Հեղինակ՝ Zodiac, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 492
    Վերջինը: 03.08.2013, 12:41
  5. փողոցային կենդանիներ
    Հեղինակ՝ Grieg, բաժին` Բնապահպանություն
    Գրառումներ: 40
    Վերջինը: 09.10.2008, 18:32

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •