Մարդկանց քանակը սպանիչ էր։ Սրանից շատ մարդ էլ ա եղել՝ իմ գնահատականով, Սերժի հրաժարականի ու ընտրությունների օրերը։ Բայց դրանցից հետո ամենամարդաշատը սա էր։
Եթե հավելում ես, որ սա փաստացի իշխանության հանրահավաքն ա, ապա առնվազն Հայաստանի համար նոնսենս ա։
Մարդկանց տրամադրությունը լավ էր, դուխը կար։
Նիկոլի ելույթը պատերազմի վերջին փուլի հայտարարում էր՝ հին իշխանությունների ու ռևանշի հնարավորության դեմ։ Հստակեցրեց, որ նախկին հանցագործությունների համար ոչ մեկն անպատիժ չի մնալու։ Որոշ դեպքերում օրենքի անկատարության պատչառով «անցումային արդարադատություն» ստեղծելու նպատակից խոսեց։
Արտաքին քաղաքականությունում հստակեցրեց, որ ՌԴի հետ հարաբերությունների վատանալու լուրերը մուտիլովկա են, օրինակներով ցույց տվեց, որ հակառակն ա, լավանալու ճամփին ենք։ Բայց նորից հստակեցրեց, որ Հայաստանակենտրոն ենք ու լավ ենք լինելու բոլորի հետ, ոչ թե Ռուսաստանակենտրոն կամ եվրոպակենտրոն։
Արցախի հարցում խիստ հռետորիկա ընտրեց, ասելով որ եթե Ադրբեջանը իրան վատ պահի՝ կջախջախենք։ Բայց ասեց, որ մեր նպատակն ա խաղաղ կարգավորումը, ու եթե Ադրբեջանն էլ տենց իրական նպատակ ունենա՝ կանենք։
Կարևորեց ժողովրդի որոշումները։ Դրա համար նպատակ ունի շատ հարցեր հանրաքվեով լուծել, ինչպես նաև հանրահավաքները դարձնել կառավարման գործիք՝ ժողովրդի ձենը լսելի դարձնելու համար։
Ասեց, որ գիտի, որ ՀՀԿն ուզում ա իրա հրաժարականի դեպքում ուրիշին վարչապետ ընտրի, դրանով վիժեցնելով արտահերթ ԱԺ ընտրության գնալը (ԱԺ ցրելու մեխանիզմն էդ էր), դրա համար նախաձեռնելու ա Սահմանադրական բարեփոխում, որը կթույլատրի ԱԺն այլ կերպ լուժարել ու գնալ արտահերթի։
Վերջում էլ բանաստեղծություն արտասանեց՝ ցրվեցինք տներով ։ճ
Էջանիշներ