Կոնգրեսի պայծառ տղերքից Ռուբենյան Սամվելի գրածը դուրս եկավ, ասեցի ստեղ էլ դնեմ.
«Քոչարյանին սահմանադրական կարգի տապալման համար մեղադրանքը Նիկոլը չի առաջադրել, այլ՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը։ Քոչարյանին Նիկոլը չի նստացրել, այլ ՀՀ ընդհանուր իրավասության դատարանը։ Այ իսկ Նիկոլն ընդամենը ապահովել ա, որպեսզի ՀՀ դատարաններն ու իրավապահ մարմինները իրենց սահմանադրական պարտականություններն իրականացնելիս ոչ մի ապօրինի ազդեցության չենթարկվեն։ Իսկ Նիկոլին էդ հանձնարարություն-պատգամը տվել ա հայ ժողովուրդը։
Քոչարյանին կալանավորել ա ՀՀ օրենքը։ Վարագույր։
Դե բայց հիմա ախր սա ո՞նց հասկանա Շարմազանովը, ՀՅԴ-ն կամ նույն Լավրովը, որի ցեղակիցները հենց էս պահերի համար են ասում՝ «ամեն մեկը դատում է ըստ իր փչացածության աստիճանի»։ - Ո՞նց թե էլ զանգով կամ քամակ մտնելով հարց չի լուծվում։ Ի՞նչ ա նշանակում, թե երկրի ղեկավարը չի որոշում, թե երբ ու ում բռնեն։ Ի՞նչ անկախ դատարան, այ մարդ, - նորից ու նորից էս օրերին անկեղծորեն թոթովում են բոլոր շարմազանովները, վազգենմանուկյանները և օրինականությանը, ժողովրդավարությանը ու Հայաստանի սուվերենությանը թշնամի այլ կղկղահոգիներ։
Էս հեղափոխությունը ու նրա արժեքները Քոչարյանին ու իր խղճուկ պաշտպաններին էնքան խորթ են, ինչքան կարկինը բեզոարյան այծին։ Չի տեղավորվելու էդ մարդկանց ուղեղներում ոչ մի կերպ։
Իսկ մեր գործն էլի նույնն ա․ պաշտպանել հեղափոխությունը ու նրա հռչակած արժեքները, ամուր կանգնել մեր կառավարության մեջքին, օգոստոսի 17-ին գնալ Հանրապետության հրապարակ և վերահաստատել մեր կառավարությանն ու վարչապետին օրինականություն հաստատելու համար տրված մանդատը և ազատ ու հպարտ ատամներ ցույց տալ բոլոր կասկածողներին։»
https://m.facebook.com/story.php?sto...1&id=721205940
Էջանիշներ