Շինարար-ի խոսքերից
Ասենք ինչքան զզվելի ա, որ մարդիկ լծված կառավարության ծախսած ամեն կոպեկը սկսել են հաշվել, բան ու գործ չունենք: Որքան քստմնելի պիտի լինեն, որ Սերժանց ամբողջ դինաստիայի կալանավորման ենթակա լինելու բացահայտումներից հետո սևեռվեն սենց բաների վրա: Թեմա չկա՞ քննադատելու: Ինձ թվում ա լիքը կա, մեծ մասամբ մամուլի հոդվածներով անդրադառնալու՝ կրթության ու գիտության ոլորտից, որ ակումբում էլ քննարկեցինք օրինակ, գուցե էլի տենց մանր-մունր բաներ, բայց սենց ոհմակային հարձակման թեմաներ չկա:
Իմ ընկերներից մեկը ոմն Էդգար Կոստանդյանի գրառում էր շեյրել: Ընդհանրապես նեղվում եմ, որ էդ ընկերս սենց բաներ ա շեյրում ու որևէ առողջ բացատրություն չեմ տեսնում դրան, իմ ընկերս ա, շատ հարազատորեն եմ վերաբերվում իրան, բայց անֆոլլոու եմ արել ֆեյսում, որ ողջ մաղձը ամեն օր չկարդամ: Ինչևէ մտա Էդգար Կոստանդյանի էջը՝ մաղձ, թույն, լեղի: Ջահել տղա ա, մեղք չի՞, ամբողջ օրը սևեռված մի վատ բան ասի: Ախր հա, որ դանակները վզներիս ա հասնում, սաղս էլ կարող ա տենց ենք անում, բայց հիմա ի՞նչ ա եղել, ինչի՞ համար: Հետո իրա էջից մտա Մալյանի էջ, ազգանունը Արեայի գրառումից հիշեցի՝ թույն, մաղձ, ատելություն: Հետո մի սևամորուս տղու էջ, ազգանունը մոռացա, Չուկը գրել էր մի անգամ ակումբում: Մի չարություն, մի ահավորություն: Ախր ո՞նց կարելի ա էդ մթնոլորտում ապրել:
Արարատ Միրզոյանին ու Ալեն Սիմոնյանին չգիտեմ խի Նիկոլի թիմից չեմ համակրում: Հատկապես երկրորդին: Բայց մեկը ես էյֆորիայի մեջ եմ, վերջապես ինչ-որ քայլեր են արվում ու ահագին երևացող, մեծ քայլեր: Սերժի ժամանակ Հայաստանում մարդկանց շունչը կտրվում էր անզորությունից, իմն էլ: Հիմա ազատություն ենք տեսել, հոշոտո՞ւմ ենք էդ ազատության շունչը բերողներին: Որ ի՞նչ: Չեմ ջոկում:
Էջանիշներ