Տրիբուն-ի խոսքերից
Ապեր, որ Նիկոլը ֆեյսբուքով հեղափոխություն արեց, էտ չի նշանակում, որ ՀՀԿ-ն էլ ֆեսյբուքով ռևանշ կարա անի։
Ես, թու թու թու, չգիտեմ էտ ֆեյսբուքներում ինչ ա կատարվում, չեմ էլ ուզում իմանամ, բայց պատկերացնում եմ մոտավորապես սենց․ մի երկու հոգի, հնարավոր ա ՀՀԿ-ական չմոշնիկ, կախվում են մեկի կոնտեքստից կտրված արտահայտությունից։ Ֆեյսբուքում լիքը պարապ զավզակչի կա, որը օրիգինալ երևալու պահը բաց չի թողնում։ Այսինքն կա պատրաստ կանգնած լիքը մարդ՝ որ քաոսային կազմակերպվածությամբ արագ հավաքվում ա ինչ-որ «սկանդալի» շուրջը ու սկսում ա յանի կարծիք հայտնել։ Էս մարդիկ չունեն ինչ-որ քաղաքական կամ գաղափարական կողմնորոշում։ Էս մարդիկ հավաքվում են պարզ սլոգանների կողքերը․ հերոս, սրբազան հող, Հայկ նահապետ, առաքելական եկեղեցի, աղանդավոր, հոմո սափիենս ․․․
Սրանց ակղմուկը տևում ա էնքան, ինչքան կա հակազդեցություն։ Հենց հակազդեցությունն ավարտվում ա, սրանք կորում են։ Դրա համար էլ, ոնց ասեցի, Նիկոլի թիմի ուժեղությունն էս պահին նրանում ա, որ ոնց որ ոչ մեկը պաշտոնի հետ արագ չի պատվաստվել: Մարդիկ արագ դուրս են գալիս, կտրում են ակղմուկը քոքից, տեղներն ուրիշ մարդիկ են նշանակվում։ Նենց չի, որ սենց աղմուկի պատճառով ասենք ՊՆ կամ Ֆինանսների նախարար ա ա փոխվել, կամ նույնիսկ առողջապահության։
Նենց որ, ռևանշ մռևանշ չկա ․․․ հետհեղափոխական ազատության որոշակի բառդակության հետևանք ա։ Մարդիկ կան ուրախանում են, որ իրանք կարան ֆեյսբուքում աղմուկ անեն, ու ինչ-որ մեկը հրաժարական տա։ Պետք չի շատ լրջին տալ էս ամեն ինչը։ Պետք ա էս սաղ հաշվի առնել, ու Ծլնգը ճիշտ ա, տեղեկատվական գրագիտության խնդիր ունենք, ու էս ուղությամբ պետք ա աշխատել։
Էջանիշներ