Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
Վստահ ե՞ս: Ստեղ վհուկների սովորական որս ա գնում. հարթակից բյուրեղ գաղափարներ չեն շաղ տալու, գոռալու են, որ գյուղի ծայրի խրճիթի Ագնեսը ջադու կախարդ ա, իր պատճառով ա, որ անասունները սատկեցին, գարին էլ չորացավ, ու ընդհանրապես՝ տեսել են, թե ոնց ա լիալուսնի ժամանակ նորածինների արյունը խմում, պետք ա վռազ վառել: Դու հա էլ հազար հատ logical fallacy բռնի Գոռ Թամազյանի հետ բանավիճելիս, ձեռի հետ էլ մարդու իրավունքների հռչակագիրը անգիր ասա, մեկ ա՝ ինքը ասելու ա, որ հայ ազգը մամոնտներից էլ հին ա, գոմիկներն են մեղավոր, որ ծովից ծով չենք, մեռնեմ զինվորի սրտին, հայ աղջկա ընդերքը սուրբ ա, մենք ամենա-ամենախելոքն ենք, Ազնավուր, Տիգրան Մեծ, Վիկտոր Համբարձումյան, Անդրանիկ, ու հա, Ագնեսներին վառել ա պետք:

Ինձնից լավ գիտես. բանավիճում են ոչ թե ընդդիմախոսին համոզելու համար, այլ հանդիսատեսին: Հիմա նայի, թե էս պահին հանդիսատեսը ով ա, ինչ ա մտածում ու ինչ ա ուզում:

Հ․Գ․
Իսկ իրենց հետ բանավիճել ես սենց թե նենց չեմ առաջարկում․․․ կացնի հետ չեն բանավիճում, այլ հանրությանը այդ կացնի կացին լինելն են բացատրում։