Մեջբերում Արէա-ի խոսքերից Նայել գրառումը
Մի միտք ա խմորվում մոտս, բայց չեմ կարողանում լավ ձևակերպել։
Մոտավորապես սենց. Էսօրվա պաշտոնյաները ստանում են միջինը 400 հազար աշխատավարձ, կողքից ոչ մի կոպեկ չունեն։ Նույն պաշտոնը նախկինում զբաղեցնողները ստանում էին էլի էդքան, ու մի 2 միլիոն էլ կողքից կպցնում էին ամեն ամիս։ Դրա համար էլ նախկին պաշտոնյաները կառչած էին աթոռներից, իսկ նորերին առանձնապես կապող բան չկա, բացի էս հեղափոխական ոգևորությունը, որը շուտով անցնելու ա, ու շատերը Կարպիսի պես թքելու են, գնան հանգիստ իրանց ծրագրավորում, թարգմանչություն, դիջեյ-բարմենությունն անեն, նույն, ու ավելի բարձր աշխատավարձերով։ Ու վերջիվերջո էդ պաշտոններին հայտնվելու ու էլի կառչելու են կողքից մի քանի միլիոն կպցնողները։
Ահա, ու երբ փորձում ես հանրային լսելի հարց դարձնես իրանց վարձատրության բարձրացումը, միանգամից նույն ռազմահայրենասիրական ժխորն ա դուրս գալիս, թե ինչի պետք ա սաղ խնդիրները թողած հիմա դրանով զբաղվենք։

Բայց կոնկրետ էս էդ դեպքը չի։ Կարպիսը որ երկար չէր աշխատելու, գոնե իմ համար պարզ էր։ Ու էդ վարձավճարի հետ կապ չունի։ Իրա տարելկայում չէր։ Ու ի դեպ էդ մասին հենց առաջին օրերին տեքստ էր գրել, որ ժամանակավոր ա ստեղ՝ ուժերը հեղափոխությանը ի սպաս դնելու համար։