Lion-ի խոսքերից
Եղբայր, կներես, բայց իրոք երկար նախադասություններ ես գրում...
Փորձեմ պարզաբանել ասածս - եթե մարդը X գաղափարների կրող է, ես, որ իմ հարկերի հաշվին վարձել եմ այդ մարդու անել Y գործը, լրիվ իրավունք ունեմ իրենցի պահանջել լինել իմ ուզածը, ընդ որում՝ ոչ միայն ձևականորեն ու գործի ժամանակ, այլև՝ ընդհանրապես: Հիմա, կոնկրետ օրինակի վրա - ենթադրենք մեկը Եհովայի վկա է ու ձգտում է ՀՀ նախագահ դառնալ, ես ունե՞մ, չէ՞, բոլոր հիմքերը, ինչքան էլ նա երդվի, որ իր աշխատանքային պարտականությունների կատարման ժամանակ ինքը բացառապես կառաջնորդվի ՀՀ Սահմանադրության պահանջերով, իրեն չվստահել: Ունեմ, չէ՞:
Հիմի էս Կարպիսի պահը - մարդը կայնում, Նժդեհի ֆաշիստա ասում, գեյերին հաջողությունա մաղթում, Աբաջյանին էլ մանկամիտա որակում: Դու ասում ես՝ ախպեր, էս գործից դուրսա: Ես ասում եմ՝ ախպեր, նի... յա, ականջը կանչի Տրիբունի, գործից ներս ու դուրս չկա, մարդը մի տեսակա ու, ոնց ինքը գործից դուրսա, տենց էլ գործից ներսա:
Մեր ուժը բազմազանության մեջ է, եղբայր, ոչինչ: Ես ևս հաճախ, այսինքն չէ՝ մեծ մասամբ չեմ կիսում քո գաղափարները, բայց ամեն ինչ կանեմ, որ դրանք լինեն - ես իրոք այսպես եմ մտածում, էս սիրուն խոսքեր չեն...
Էջանիշներ