@Chuk, խոստացել էիր...Ծլնգ, դուք չունեք այս էջից օգտվելու արտոնություն: Դա կարող է լինել մի քանի պատճառով.
Դուք չունեք այս էջից օգտվելու համար անհրաժեշտ լիազորությունները: Հնարավոր է, որ դուք ցանկանում եք խմբագրել ինչ-որ մեկի գրառումը, օգտագործել ադմինիստրատորի համար նախատեսված գործիքները կամ համակարգի կողմից այլ չարտոնված գործողություն եք կատարում:
Եթե դուք փորձում եք գրառում կատարել, ապա հնարավոր է, որ ադմինիստրատորը փակել է ձեր հաշիվը, կամ էլ այն սպասում է ակտիվացման:
էլի չսազող համեմատություն ա։ Լիոնը ասում ա մարդկանց գենդերային դերերի մասին, ոչ թե այդ մարդկանց հասարակության մաս չլինելու մասին, ինչքան էլ իր ասածը այդպես չհնչի։ Նորից իմ համեմատությունը նայի, երբ ես ասում եմ, որ չեմ ուզում Հայաստանում գեր մարդիկ լինեն, հո չեմ ասում գերերին վաղը մինչ այդ անմարդաբնակ կղզի աքսորել ա պետք։ Ուղղակի ես կուզեի բոլորը մարզվեն, ցմփոր չլինեն, Լիոնն էլ ուզում ա, որ իր ազգը իր նման լինեն՝ հայակզուն, ու տանը կրծքով երեխուն կերակրող կնոջը պաշտպան։ Սա ամեն մարդու ընտրությունն ա, իսկ ռասայական պատկանելությունը, սեռական օրիենտացիան և այլն ընտրովի չեն, էլի։
Ու էլի չի ասում, թե հասարակությունից դեկրետ գնացող տղամարդկանց վերացնել ա պետք, ուղղակի դա չի տեղավորվում իր համար ընդունելի գենդերային դերերի մեջ։ Էդքան մի բան, ու քանի ինձ չի խանգարում, ինչ ուզում ա թող անի իր անձնական կյանքում, ես էլ կգամ կողքից կասեմ, որ այդ մտածելակերպի տարծվածությունն էլ է բերում անհավասարության, ու որ հիմա գիտեմ իր պատկերացումների մասին, իր հետ ցանկացած գործ բռնելուց փորձելու եմ կրկնակի վերահսկեմ, որ իր ենթագիտակցական կողմնակալությունը չբերի խտրականությունների։ Վերջ։
Տղամարդու կանացիությունը ընտրովի՞ ա։ Նույն նախ ահագին վիճելի ա ինչն ա կանացի ինչը չէ։ Բայց եթե խոսենք հասարակության մեջ ընդունված պատկերացումների շրջանակում, քո կարծիքով տղամարդիկ զուտ կամավոր սկզբունքներո՞վ են կանացի շարժուձև ու պահվածք ունենում թե՞ այլ իրենցից անկախ պատճառներով կան նույնը այսպես ասած տղամարդկային կանանց մասով կարանք ասենք։
Ժողովուրդ, պարապ ե՞ք: Թարգեք, այ ես ձեր ցավը տանեմ, մի բուռ ակումբցի ենք![]()
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Տնից-տեղից-գենդեռից հեռու, խաբար եք չէ՞, որ Երևանի ավագանի ենք ընտրելու:
Զարուհին իրեն մի քիչ ադեկվատ պահեր, հատկապես Նիկոլի պահով, իդեալական քաղաքապետ կլիներ...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Էդ արդեն չգիտեմ ինչ օպերայից ես մեջբերում անում։ Իմ ասածները մենակ Լիոնի տղամարդու նորածին երեխա պահելու վերաբերյալ ասածների մասին էին։ Ու ես մի քանի անգամ ասել եմ, որ կողմ եմ «կանացի» ու «տղամարդկային» բառերի խոսքի մեջից գրեթե բացարձակ վերանալուն, իսկ դու էլի սենց հարցեր ես տալիս։ Ու հա, էլի իր գործնա, եթե ինչ-որ բան համարում ա հասարակության հիվանդություն։ Ես էլ անհանդուրժողականությունն եմ համարում հասարակության հիվանդություն, բայց քանի ոչ ես եմ անհանդուրժողներին տփում, ոչ էլ Լիոնն ա «կանացի տղամարդկանց» տփում, երկուսս էլ սահմանադրական խոսքի ազատության սահմաններում ենք։ Ուրիշ խոսք, որ դա անդուր ա, ու մեր մուրազների հասարակության մեջ չկա խտրականական խոսք էլ, այլ ոչ միայն գործողություններ, բայց դե ինձ տենց հասարակություն հայտնի չի, որ հասել ա դրան։ Իսկ այդ ուղղությամբ շարժվելը բոլորիս ամակը պիտի լինի։ Ու իմ կարծիքով Լիոնին պետք ա ոչ թե «խոսքով տփել», այլ պատմելով, բացատրելով, օրինակներ բերելով ցույց տալ, որ ասենք տիեզերագնաց դառնալու մասին երազող փոքր աղջկա թևերը ոտի վրա կտրում ա տենց բաներ ասելով, քանի որ այդպիսի բաներ լսելը մարդու ուղեղի մեջ թարախի նման նստում ա, ու մեծանալով այդ աղջիկը հասկանալու ա, որ հասարակության սպասելիքները իր նկատմամբ սահմանափակվում են տունը նստել երեխուն կուրծք տալով, ինչը կարող է համատեղելի չլինել իր երազած մասնագիտական ուղու հետ (էլ չասած առողջության, ծնող դառնալ-չդառնալու ցանկությունների և այլն), բայց հասկացող ու երեխա պահել սիրող տղամարդու (կամ ոչ տղամարդու, նայած նախասիրությունների ու օրիենտացիայի) հետ զուգակցումը (եռակցումը, քառակցումը, և այլն) երկուսին էլ (երեքին էլ, չորսին էլ, և այլն...) կարող է բերել կատարյալ երջանկություն։ Իսկ երջանիկ, ապահով ու իրենց փոփագած զբաղմունքով ապրող մարդկանցից կազմված հասարակությունը զիլ բան ա, ու արժի դրան ձգտել։
Կարպիսի հրաժարականի տեքստը.
«Ընկերներ, լավ լուր ունեմ:
Որոշեցի հրաժարական տալ և վաղը առավոտյան հրաժարականի դիմումը կլինի ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի աշխատասեղանին: Շարունակելու եմ անվերապահորեն աջակցել Միրզոյանին և նրա թիմին:
Արտառոց ոչինչ տեղի չի ունեցել, պարզապես բանականությունը պարտվեց ռազմահայրենասիրական շիզոֆրենիային, կյանքը ցույց կտա, թե ովքեր են անարգում հերոսների հիշատակը:
Բարին ընդ ձեզ:»
Կարպիսին շատ հարգում եմ, բայց մամլո խոսնակն իրան հարմար գործ չէր։ Ափսոս, որ էս ռազմահայրենասիրական շիզոֆրենիան դուրս գալու պատճառը դառավ։
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Իսկականից համը հանեցին: Ինքը նախ վատ բան չէր ասել: Հավայի դրին անարգին տղուն:
Ծլնգ, բազմազանությունը լավ բան ա, քանի դեռ 80%-10%-5%-3%-2% չի, չէ՞: Թե չէ, իհարկե, տեսականորեն դու ճիշտ ես. միռ, դռուժբա, ֆեսծիվալ, նկարիչ Դոդոյին էլ՝ խելք: Բայց գործնականում Լիոնը, կներեք ֆրանսերենիս համար, բազմազանություն չի, այլ ճնշող մեծամասնություն: Սպասելի ա, մարդիկ 20 տարի վիզ են դրել, որ ռազմավայրենասիրությունն ու «սահմանը լարված ա, ձեններդ կտրեք»-ը դառնա դոմինանտ դիսկուրս. կին չկա, կա զինվորի մայր, տղամարդ չկա, կա թնդանոթի միս: Սպասելի ա, բայց հեչ լավ չի: Թե չէ՝ հեչ, բոլորն էլ կարծիք ունենալու իրավունք ունեն, քանի դեռ էդ կարծիքը չի սկսել մյուսներին խեղդել: Ստեղ վաղուց արդեն սկսել ա: Դու էդ 80%-ից քանիսի՞ն կարող ես պատմել բազմակարծության ու տիեզերագնաց դառնալ երազող աղջկա մասին, ու լսողներից քանի՞սը էդ պատմածիցդ մենակ «բազմակարծությունը լավ բան ա»-ն կհասկանան ու հետո կկարողանան քո բառերով շատ ավելի լավ հիմնավորել իրենց անփոփոխ կարծիքը:
DIXIcarpe noctem
Freeman (17.07.2018), StrangeLittleGirl (17.07.2018), Շինարար (16.07.2018), Վիշապ (16.07.2018)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ