Չէ Արէա ջան, նորմալ ա կարծիք ունենալ քեզ համար ընդունելիի ու անընդունելիի մասին ու դա արտահայտելը։ Ինձ համար անընդունելի ա սեքսիստական նոտաներ պարունակող գրառումներ ունենալ ակումբում, դրա համար էլ ամեն մի տենց պատահարի ժամանակ գալիս հակակարծիք եմ հայտնում, որ մենակ կանգնած չմնա այդ գրառումը։ Իսկ գրառումներիս երկարությունը քննադատող դու առաջինը չես, որ քո նկատմամբ հատուկ վերաբերմունք ունենամ էդ առումով։ Այ որ սկսես ադմինիստրացիային առաջարկներ անել, որ գրառումների երկարության սահմանափակումներ մտցվեն, կարող ա վիճենք էլ, թե պայքարելիքս էմիգրանտությունիցս էդ պահին ավելի ուժեղ գտնվեց, բայց կարծիքին միայն հակակարծիք կարամ հայտնեմ, որ ահագին մարդ էլ ինձ ասել ա, որ հատուկ դրական վերաբերմունք ունի երկար գրառումներիս նկատմամբ։ Իսկ ադեկվատ-ոչադեկվատը բավական սուբյեկտիվություն ա պարունակում։ Հիմա քո սուբյեկտիվ կարծիքով Լիոնը ադեկվատ չի իր գրառումներով, բայց Լիոնի կարծիքով էլ կարող ա ես ադեկվատ չեմ, որտև ուզում եմ, որ անտեղի օգտագործվող գենդերային բառերը (կանացի, տղամարդկային և այլն, երբ դրանց բացթողելը իմաստը բացարձակ չի փոխում) լեզվից դուրս հանվեն...
Էջանիշներ