Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Գաղթական (16.07.2018)
Արէա ջան, հուսով եմ կներես միջամտությունս, բայց մի բան ասեմ, որ կարող ա մի քիչ ընդհանուր հայտարար հանդիսանա։ Նայի, ես շատ կուզեի, որ Հայաստանում գեր մարդ չլիներ, ասենք BMI-ը 20+/- 3 լիներ, ու սա կուզեի ոչ թե որովհետև չաղ մարդկանց ատում եմ, այլ որովհետև ուզում եմ ազգս առողջ լինի։ Բայց սա իմ առաղջության մասին պատկերացումներն են, ասենք Հայկօն կարող ա ուզում ա բոլորը փորերին կուբիկ ունենան, Բյուրն էլ կարծում ա, որ բոլորին կուբիկ ունենալ ստիպելը անառողջ ա։ Բայց այս երեքիցս բոլորն էլ լավ մտադրություններով ենք ուզում, որ մեր հայրենակիցները առողջ լինեն։
Հիմա Լիոնի «առողջության» սահմանման մեջ էլ մտնում են պահպանողական գենդերային դերերը. տղամարդը գնա հաց վաստակի, կինն էլ՝ տունը նստի երեխա պահի։ Ու սրա մեջ վատ բան չկա, ինքը դա է համարում առողջ, այդպես էլ իր կյանքը ապրում է, ու եթե կա մի կին, ով համակարծիք է իրեն այդ պահպանողական դերերի առումով, հուսով եմ մի բարձի կծերանան ու առողջ բալիկներ կմեծացնեն։ Ու քանի որ դա է իր համար «առողջը», նաև ասում է, որ կուզենար ամբողջ ազգն էլ իր պատկերացմամբ առողջ լիներ։ Հիմա ես ուզում եմ բոլորը հեծանիվ քշեն, Հայկօն, խոսքի համար, ուզում ա բոլորը պրես կաչատ անեն, Բյուրը ուզում ա բոլորը բնական մարմնի մեջ մնան, Գագոն ուզում ա բոլոր տղամարդիկ տղամարդու վայել պիվի բոչկա փոր ունենան, Լիոնն էլ ուզում ա, որ տղամարդը էրեխա չպահի, այլ գնա փող վաստակի, քանի կինը տունը նստած կուրծք ա տալիս։
Ու սա հոյակապ ա, սա բազմազանություն ա։ Խնդիրը կսկսեր այն պահից, որ մենք մեր մտքերը փորձենք բոլորի գլխին կապել։ Ասենք եթե իմ մոտ գալիս ա գործի ընդունվելու թափուր պաշտոնի համար բոլոր կարևոր պարամետրերով ամենալավ թեկնածուն, ով մի քիչ ավելցուկ քաշ ունի, ու դրա պատճառով գործի չեմ ընդունում, ապա սա արդեն խտրականություն ա։ Եթե Լիոնի մոտ գալիս ա գործի ընդունվելու մի տղամարդ, ով մասնագիտական տվյալներով ամենալավն ա, բայց վերջին երկու տարին տունը նստած էրեխա ա պահել, կամ մի կին, ով երկու շաբաթ առաջ ա ծննդաբերել, բայց ուզում ա հետ ամբողջ դրույքով գործի դուրս գալ, ու Լիոնն իր պատկերացումներից ելներլով սրանց գործ չի առաջարկում, չնայած որ մնացած բոլոր պարամետրերով ամենալավն էին, ապա սա արդեն խտրականություն ա։ Ու երկու դեպքում էլ արժի վարչական էլ ու միգուցե նաև քրեական պատասխանատվության էլ հրավիրել։ Բայց խոսալը, թե ով ինչ ա ուզում միայն խոսալ ա։ Հա, ինձ էլ հաճելի չի, որ Լիոնը այդքան... ես ասեմ պահպանողական, բայց դու կարդա՝ հետամիտ մտածեակերպ ունի գենդերային դերերի մասին, բայց դե ինքն էլ այդպես է մտածում, իսկ մտքերի վրա ոստիկանություն չես կարա սահմանես, մանավանդ որ ըստ սահմանադրության, բոլորս էլ հավասար ենք, ու բոլոր մտքերն էլ թույլատրելի են։ Իսկ մտքերը բարձրաձայն արտահայտելը... եթե ոչ մեկին չի վիրավորում, ու իմ աչքին ոչ մեկին էլ չվիրավորեց, ինչքան օրինակ իմ ասելը «կուզեմ Հայաստանում ոչ մեկ ավելցուկ քաշ չունենա»-ն չի կարող վիրավորական լինել ասենք գերերի նկատմամբ, նույնքան էլ իր «կուզեմ»-ը ոչ մեկին պիտի որ վիրավորող չլիներ։
Հա, միգուցե երբ Լիոնը ունենա ռեալ ծանոթ տղամարդիկ, ովքեր «դեկրետ էլ են գնացել», աշխատող կնոջ կթած կաթով երեխային «կուրծք էլ են տվել», ու իր հետ հավասար սահմանամերձ գոտի գնան ու ակումբում զինամթերքի մասին բանավեճեր հետը տանեն, միգուցե կարծիքը որոշ չափով կփոխի տղամարդու «կանացի» լինելու շուրջ, բայց քանի իր պատկերացումներով ինձ չի խանգարում, էհ ֆորում ա, թող իր կարծիքը հայտնի, էլի։ Հո մարդը չասեց՝ պիտի սահմանադրությամբ տղամարդկանց իրենց երեխաներից հեռու պահենք...
Հիմա մենք էլ կարանք գանք ասենք, որ իր պատկերացումները հետամիտ են, որ այդպիսի կարծիքների համատարածության շնորհիվ էլ է, որ տնտեսական գենդերային անհավասարության լուրջ խնդիրներ կան Հայաստանում, որ «տղամարդկային» գործի ընդունվելու եկած կնոջ վրա ծիծաղում են, ու լուրջ մասնագիտական փորձ ունեցող այդ կնոջը սուրճ եփող քարտուղարուհու հաստիք են փոխարենը առաջարկում, որ հասարակության կնոջ դերի մասին նենց կարծիքներ են ձևավորվում, որ «առողջության ու սըրվայվալի» գենդերային բացակի սաբինդեքսով աշխարհում վերջից երկրորդն ենք՝ Ադրբեջանի ու Չինաստանի արանքում, որ մեր տարածաշրջանի (արևելյան եվրոպա և կենտրոնական ասիա) երկրներում վերջից երրորդն ենք ընդհանուր գենդերային բացակի ինդեքսով՝ առաջ միայն Ադրբեջանից ու Հունգարիայից, որ այդպիսի կարծիքների տարածվածությունն է, որ չի թողնում որ կինն ու տղամարդը լինեն իսկապես հավասար, ինչպես սահմանադրոթյունն է խոստանում։ Ու այդ դեպքում կունենանք կարծիքների բազմազանություն էլ։ Բայց մի մարդու կարծիքը ոչ մի բան էլ չի փոխում, իսկ հասարակությանը կրթելը բոլորիս գործն է, եթե ուզում ենք ունենալ իսկապես բազմազանություն գնահատող ու հավասար հնարավորություններ ընձեռնող հասարակություն, ոչ թե թղթի կտոր սահմանադրությամբ «հավասարաիրավություն»։
Վերջին խմբագրող՝ Ծլնգ: 16.07.2018, 20:59:
Lion (16.07.2018), Mr. Annoying (17.07.2018), StrangeLittleGirl (17.07.2018)
Նավթալինոտ հնություն ա: Հին ժամանակներում տարօինակության նկատմամբ վախը ագրեսիվություն ու չարություն (aka «բացասականա») էր ծնում (քո պես մտածող մարդիկ վախտին Փարաջանովին բանտ էին նստացնում, ծեծում էին):
Լիոն, որ կանացի հատկանիշներով տղամարդ, կամ տղամարդու հատկանիշներով կին ես տեսնում, մի փորձի վերլուծել, կարող է՞ առաջին հերթին վախ ես զգում:
Ինձ թվում է, ցանկացած բացասական վերաբերմունքի հիմքում վախն ա (անորոշությունից, անծանոթ վիճակից, անպատասխան հարցերից, պոտենցիալ թշնամի զգալու վիճակից) ընկած, մի հատ թեմա որ բացես, վախդ կչափենք :Ճ
Կամ էլ արի Նահանգներ, գեյոտ/լեսբիոտ թաղերով մի քիչ ման արի, որ տեսնես իրենք չեն կծում ու վախդ կանցնի: Ես մտածում եմ, բա որ պանկերին տեսնես, ինչ մի պանիկա յա մոտդ սկսվելու :Ճ
Si vis pacem, para bellum
Մի հատ մեծ ծլնգ Ծլնգին, ապրես, ճիշտ ես հասկացել ինձ
Ապեր, թարգի, էդ նախորդ դարի 90-ականների պրիյոմա, որ, յանըմ, ով գեյերի չի սիրում, ինքը հոգու խորքում ձգտումա դրան - թարգի: Ինձ չեն դզում ոչ կանացիակերպ տղամարդիկ, ոչ էլ տղամարդակերպ կանայք, էսքան բան, ու իմ համոզմունքն էնա, որ, ինչքան դրանք շատ լինեն հասարակության մեջ, էդքան էդ հասարակությունը հիվանդա, անառողջա ու գնումա կործանման: Էս իմ կարծիքնա, հուսով եմ իրավունք ունեմ այն արտահայտել:
Վերջին խմբագրող՝ Lion: 16.07.2018, 21:03:
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Հիմա էլ գեյերի իրավունքներն ե՞ք քննարկելու էս թեմայում...
Ավտոբուս (!!)
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Ծլնգ, քարերով չխփես, բայց չեմ ուզում սենց Ակումբ ունենալ, չեմ ուզում սենց երկար գրառում անող մասնակիցներ տեսնել իմ ֆորումում։
Վիշապ (16.07.2018)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ