User Tag List

Էջ 16 102-ից ԱռաջինԱռաջին ... 61213141516171819202666 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 226 համարից մինչև 240 համարի արդյունքները՝ ընդհանուր 1526 հատից

Թեմա: Թավշյա հեղափոխություն. փողոցային պայքարից հետո

  1. #226
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    3. Գրառմանդ մեջ լիքը սեքսիստական տարրեր կան
    Սեքսիստական չի, մաքուր ՀՀԿ-ական ա

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Mr. Annoying (11.07.2018)

  3. #227
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Սեքսիստական չի, մաքուր ՀՀԿ-ական ա
    ՀՀԿ-ն նորվա սեքսիստ չի

  4. #228
    գծային չիրպ Mr. Annoying-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2014
    Գրառումներ
    309
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    1. Միջակություն չի։ Ինքը սաղ կյանքը ավիացիայի ոլորտում ա աշխատել, պլյուս լավագույն կրթությունն ա ստացել։ Մոմոնդոյից հետո էլ էր շարունակում նմանատիպ կազմակերպությունում աշխատանքը։ Ու ինքը տոմսի գին համեմատող չի, ավիացիայի մասնագետ ա։
    2. 93-ին ընտանիքն արտագաղթել ա, բայց 2017-ին ինքն ա իրա ոտով հետ էկել Հայաստան, ոչ ոք իրան չի ստիպել, որ գա։ Պլյուս Հայաստան գալով՝ տեղում ինքը մի քանի աշխատատեղ ա ստեղծել։
    3. Գրառմանդ մեջ լիքը սեքսիստական տարրեր կան
    varo987-մականվամբ օգտատերը շատ ճիշտ նկատառումներ արեց: Նախ՝ պատերազմող մեր մայր հայրենիքից գնացել ա Հայաստանից ակնհայտորեն տաք երկիր՝ Դանիա: Ասեմ ավելին, ես վստահ եմ, որ դա ոչ թե ծնողների, այլ իր կապրիզների արդյունքում կայացված որոշում է եղել: Ու բացի դա, ճտպտ, ակտիվ մարդիկ վտանգավոր են Հայաստանի տնտեսության համար: Գնացել, մի երկու տեղ մի երկու բան են լսել, եկել են ուզում են մեր հազարամյա ավանդույթները իրենց ճտպտալով բարեփոխեն:

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    StrangeLittleGirl (11.07.2018)

  6. #229
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս Կարպիսի ասածը ոնց չդզեց...

    Բայց դե մյուս կողմից լավ է, որ ինքը եսիմ ինչ մի առանձնահատուկ դեմք չի կառավարությունում...

    Հարգելի Կարպիս Փաշոյան - սա ասում եմ որպես Նիկոլի գործի ամենաեռանդուն պաշտպան: Նախկին իշխանությունների պաշտոնյաների հեռանալուց հետո վերևում, իրենց տեղում, հայտնվել են որոշ մարդիկ, որոնք դեռ լիարժեք չեն գիտակցում, թե որտեղ են հայտնվել, ինչ է պետական համակարգն ու ինչ դեր ունեն իրենք այնտեղ: Ոչ մի անձնական բան, քավ լիցի, ազնիվ, լավ տղերք են նույն այդ ոմանք, չեմ ճանաչում ու չեմ ուզում պիտակավորել, ԲԱՅՑ - պետական կառավարման փորձ չունեն, իրենք ունեն փողոցային պայքարի փորձ, փաբերի փորձ, ամեն տեսակի փորձ, բայց ոչ պետական համակարգի փորձ, չունեն պետական ապարատում աճած մարդու մտածողության: Ու նման դեպքերում միշտ լինում է այնպես, ինչպես ահա հիմա:

    Ու նաև, հարգելի պետական պաշտոնյա, եթե մենք 18-ամյա մարդու ձեռքը զենք ենք տալիս ու նրան վստահում ենք մեր անվտանգությունը, ապա բարի եղեք վեր կանգնել այդ կանացի հուզական "վայ մեր էրեխեքը" մակարդակից ու Հայրենիքի պաշտպանին երեխա մի կոչեք՝ անպաշտպան զոհ լինելու անընդունելի իմաստով:
    Վերջին խմբագրող՝ Lion: 14.07.2018, 16:31:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  7. #230
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Կարպիսի ասածը լրիվ նորմալ ա, շուխուռն՝ անիմաստ։

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արէա (15.07.2018)

  9. #231
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ո՞րնա նորմալ, Արտակ ախպեր, որ գերության մեջ չհայտնվելու համար մինչև վերջ կռվելուց հետո նռնակով իրեն պայթեցնողը... իր արարքը չհասկացած մեկնա, հա?
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  10. #232
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Ո՞րնա նորմալ, Արտակ ախպեր, որ գերության մեջ չհայտնվելու համար մինչև վերջ կռվելուց հետո նռնակով իրեն պայթեցնողը... իր արարքը չհասկացած մեկնա, հա?
    Մհեր ջան,էդտղեն ուրիշ բան ա ասել։ Եթե չհասկացած լինեիր, գիտեմ, որ բացատրությունն իրա կարդացել ես։

    Եթե շարունակում ես աջակցել էս հավայի պաթոսախառը սռաչին, քո գործն ա։ Ես էս ռեպլիկովս սահմանափակվում եմ։

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  11. #233
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չէ, չեղավ, Արտակ ջան, Կարպիսի ուղով ես գնում՝ ասում ես ու ուզում ես, որ մենք զուտ ասածիդ հավատանք:

    Ահա Կարպիսի հարցազրույցի այդ հատվածը, հիմա ինձ, խնդրում եմ, բառ առ բառ բացատրիր, թե ո՞ր պահն ենք սխալ հասկացել ու ո՞ր պահն ենք սխալ մեկնաբանում, նայենք 17:20 վայրկյանից -

    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  12. #234
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ, չեղավ, Արտակ ջան, Կարպիսի ուղով ես գնում՝ ասում ես ու ուզում ես, որ մենք զուտ ասածիդ հավատանք:

    Ահա Կարպիսի հարցազրույցի այդ հատվածը, հիմա ինձ, խնդրում եմ, բառ առ բառ բացատրիր, թե ո՞ր պահն ենք սխալ հասկացել ու ո՞ր պահն ենք սխալ մեկնաբանում, նայենք 17:20 վայրկյանից -

    Ասեցի՝ ռեպլիկով բավարարվում եմ։ Բայց քեզ խորհուրդ եմ տալիս անաչառությունից ելնելով իրա բացատրությունն էլ էստեղ դնես։ Գիտեմ, որ տեղը գւտես, տակը միացել էիր սռաչին։

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  13. #235
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դե, եթե ռեպլիկով բավարարվում ես, ուրեմն ասեմ՝ ռեպլիկդ ինձ չհամոզեց: Անաչառության խնդիր չունեմ, ով ուզում է, թող դնի իր, այսպես կոչված, կռուտիտ արդարացումն այստեղ...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  14. #236
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե, եթե ռեպլիկով բավարարվում ես, ուրեմն ասեմ՝ ռեպլիկդ ինձ չհամոզեց: Անաչառության խնդիր չունեմ, ով ուզում է, թող դնի իր, այսպես կոչված, կռուտիտ արդարացումն այստեղ...
    Բարի գիշեր, Մհեր ։ճ

    Ռոբերտ Աբաջյանը և մյուս տղաները հերոսներ են: Այս փաստը ոչ ոք չի կարող կասկածի տակ դնել: Նրանք հերոսներ են, քանզի պաշպանել են հանրության անվտանգությունը, ազատ ու անկախ ապրելու իրավունքը: Նրանք դարձել են ժողովրդի ինքնորոշման իրավունքի երաշխավորներն ու պահապանները:

    Մի քանի շաբաթ առաջ «Civilnet»-ի տաղավարում իմ կողմից հնչեցված մտքերը շահարկման առարկա են դարձել, ավելին՝ ինչ-որ մարդիկ միտքը կոնտեքստից կտրել ու սխալ են մեկնաբանում: Չգիտեմ, թե ինչու են այդպես անում, միգուցե սա մանիպուլյացիա է:

    Ես բառացիորեն ասել եմ. «չեն հասկանում, թե ինչ է կատարվում», իսկ մարդիկ խոսքը մեջբերելիս այն էական փոփոխությունների են ենթարկել, նշելով՝ «Չեն հասկանում, թե ինչ են անում» տարբերակը: Կարծում եմ բովանդակային տարբերությունը ակնբախ է: Վստահաբար զինվորները հասկացել են, թե ինչ են անում, ինչպես վերևում նշեցի պաշտպանել են ժողովրդի ազատ ու անկախ ապրելու իրավունքը, ուղղակիորեն փրկել են ֆիզիկական բնաջնջումից:

    «Չեն հասկացել, թե ինչ է կատարվում» արտահայտությունը նշելիս ես նկատի եմ ունեցել այն իրողությունը, որ տղերքից շատերը չեն հասկացել, որ լայնամաշտաբ պատերազմ է սկսել, չեն հասկացել, որ իրենց միայնակ են թողել՝ առանց փամփուշտի ու վառելիքի: Արդյունքում՝ մեր զինվորները դատապարտվել են եղերական մահվան և սա բոլորիս խարանն է:

    Հարցազրույցի մեջ ես նշում եմ, որ արժի նրանց մի փոքր հանգիստ թողնել և չշահարկել նրանց անունները: Այս միտքը նույնպես սխալ է մեկնաբանվում, իբրև թե՝ պնդում եմ մոռանալ նրանց ու այլևս հարագանքի չարժանացնել: Երիցս ո՛չ: Այդ տղաներին մենք երբեք չենք կարող մոռանալ, նրանք միշտ կապրեն մեր մեջ ու մեր հիշողություններում:

    Պարզապես ես մատնանշում եմ այն փաստը, որ նահատակված զինվորների անունները պարբերաբար քաղաքական շահարկման առարկաներ են դառնում: Ինչ-որ մարդիկ իրենց ստոր նպատակներից ելնելով պատեհ-անպատեհ օգտագործում եմ Ապրիլյան պատերազմի զգացմունքային ֆոնը: Սա անթույլատրելի է, մենք չպետք է թույլ տանք, որ զոհված մեր եղբայրների անունները օգտագործվեն ու շահարկվեն: Նրանք պետք է միշտ ուշադրության կենտոնում լինեն, բայց հոգևոր ու բարձր ինչ-որ տիրույթում՝ առօրեականից անդին:

    Շահարկվում է նաև «մանկահասակ տղա» եզրույթը: Մեջբերելիս արհեստական կերպով այս արտահայտությանը հեգնական ու քամահրական տոնայնություն են հաղորդում: Եթե հարցազրույցը նայեք, ապա կհասկանաք, որ խոսքերն այդ արդյունք են հուզմունքի, նեղվածության՝ նկատի ունենալով այն փաստը, որ զոհվածներն այդքան երիտասարդ էին, ընդամենը 18 տարեկան երեխաներ՝ իմ աշակերտների տարիքին: Մի՞թե բանական մարդը չի հուզվի այդ փաստով: Այո՛ նրանք մեր բոլորիս երեխաներն են, որոնց եղերական կորուստը սրտերը մեր լցրեց ցասումով ու ունայնությամբ:

    Ես երբեք այսպիսի մեկնաբանությամբ հանդես չէի գա, բայց նկատի ունենալով այն փաստը, որ ինչ-որ մարդկանց շահարկումներից ելնելով զինվորների ընտանիքի անդամները կարող են սխալ ընկալել արտաբերված մտքերը, ստիպված հանդես եմ գալիս այս հայտարարությամբ:

    Այն մարդիկ, որոնք մեր դեմ քաղաքական պատվեր են կատարում, կարող են շարունակել իրենց արշավը, իսկ նրանք, ովքեր իսկապես մտահոգված էին հարցազրույցի ժամանակ հնչեցված մտքերով, խնդրում եմ դադարեցնել այս անիմաստ քննարկումը: Ես երբեք չեմ կարող կասկածի տակ դնել այդ տղաների հերոսությունն ու հանրությանը մատուցած ծառայությունը: Դրանք անուրանալի արժեքներ են:

    Հարգանոք՝ Կարպիս Փաշոյան:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  15. #237
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հա ի՞նչ, կարդացել ենք՝ անիմաստ կռուտիտ: Ավելի ազնիվ կլիներ կանգնել և ուղղակի ասել, թե մեծ ցանկություն կար հաղորդումը վերջացնել բարձր հուզական մի նոտայի վրա և, այլ բան չգտնելով, ինքը որոշել է խղճահարություն առաջացնող նոտայի վրա շեշտը դնել՝ ըստ էության չհասկանալով, թե ինչ է ասում:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  16. #238
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Բարի գիշեր, Մհեր։ Շարունակեք ձեր հուզական-պաթոսային սռաչը։

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  17. #239
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բարի գիշեր, իմ լավ բարեկամ, բայց եթե դու կարծում ես, թե կտրուկ գնալով ապացուցեցիր քո ճիշտ լինելը, ապա նույնքան կտրուկ էլ սխալվում ես
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  18. #240
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Բարի գիշեր, իմ լավ բարեկամ, բայց եթե դու կարծում ես, թե կտրուկ գնալով ապացուցեցիր քո ճիշտ լինելը, ապա նույնքան կտրուկ էլ սխալվում ես
    Մհեր ջան, այ տենց եք մտքերը վերլուծում։ Ես գրել էի, որ ռեպլիկով սահմանափակվում եմ։ Գիտե՞ս դա ինչ ա նշանակում։ Նշանակում ա, որ կարծիքս հայտնում եմ ու ավել չեմ խորանում։ Չեմ ապացուցում։ Չեմ համոզում։ Ընդամենը քո կարծիքի կողքին դնում եմ իմ կարծիքը։

    Եթե դու դրանից հետո իմ էդ ասածը դարձնում ես, որ իբր ես կարծում եմ, որ իմ ասածն ապացուցել եմ, էդ ուղիղ գծով նշանակում ա, որ դու քո կարդացածն անալիզ չես անում։ Իմ խորին համոզմամբ նույնքան էլ չես հասկացել Կարպիսին, բայց էլի քեզ չեմ ուզում դրանում համոզել, ապացուցել։

    Ես քեզ ի սրտե կանաչ ճանապարհ եմ մաղթում ձեր պաթոսային սռաչի ճանապարհում։ Ժամանակը կգա, կկարողանանք էդ պաթոսից դուրս գալ։

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ծլնգ (14.07.2018)

Էջ 16 102-ից ԱռաջինԱռաջին ... 61213141516171819202666 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Փողոցային շներ
    Հեղինակ՝ Arisol, բաժին` Հայաստան
    Գրառումներ: 49
    Վերջինը: 09.04.2019, 17:05
  2. Թավշյա հեղափոխության հետ կապված թեմաների ցանկ
    Հեղինակ՝ Ծլնգ, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 18.06.2018, 14:00
  3. Ակումբը հետևում էր թավշյա հեղափոխությանը․ 2018
    Հեղինակ՝ Վիշապ, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 671
    Վերջինը: 17.06.2018, 05:16
  4. ԲԱՐԵՎ. թավշյա հեղափոխություն, թե...
    Հեղինակ՝ Zodiac, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 492
    Վերջինը: 03.08.2013, 12:41
  5. փողոցային կենդանիներ
    Հեղինակ՝ Grieg, բաժին` Բնապահպանություն
    Գրառումներ: 40
    Վերջինը: 09.10.2008, 18:32

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •