Կան իրավական նորմեր, ըստ որոնց պաշտոնից ազատվելու մասին պիտի նախօրոք տեղեկացվի։ Այսինքն եթե ուզում ես այօր ազատես, ապա ուղարկում ես վարձատրվող արձակուրդ, որից հետո պաշտոնը դադարում է կամ մեկ այլ մեխանիզմով ըստ սահմանված կարգի։ Իմ հասկանալով, Դեմոյանը պիտի հուլիսի 1-ին վերադառնար իր պաշտոնին, այսինքն հուլիսի 1-ի տվյալով ինքը այդ հիմնարկության աշխատող ա, ու թե ուզում ես իրեն ազատես, բարի եղիր ըստ օրենքի անես դա՝ վերջնահաշվարկը փակելով (ասենք մոտակա մի երկու ամսվա աշխատավարձ տալով)։ Իմ հասկանալով սա չի եղել։
Եթե փակված լիներ, փակվելու իրավական կողմերի մասին կխոսեինք։ Լավ, սենց մտածի, մնացած կադրերն ի՞նչ են եղել, ֆո՞ւկ։ Իրենց գործի հարցերը ո՞նց են լուծվել, իրենք հիմա աշխատո՞ւմ են, թե զա կայֆ գնում-գալիս են։ Դեմոյանը արձակուրդի մեջ լինելով շարունակել է անձնակազմի անդամ մնալ։ Հիմա եթե ուզում են իրեն անձնակազմից հանել, թող դա անեն իրավական հիմունքներով, ոչ թե «կառավարության նիստով այդ հիմնարկը չկա, ուրեմն պաշտոն չունի, որտև պաշտոն չունի»։ հասկանո՞ւմ ես։ Տնօրենի պաշտոնը մի կողմ դնենք․․․ ասել էի արդեն, որ դրա շուրջ մութ տեղեր կան, թե իր արձակուրդից հետո վերականգնումը ինչ է նշանակում, բայց եթե ինքը դեռ անձնակազմի անդամ է (ինչը ինքը է՛, եթե պաշտոնապես չի ազատվել), ուրեմն իր հարցը անիրավ են փորձում լուծել։
Էջանիշներ