Ծլնգ-ի խոսքերից
Չուկ ջան, ուզում ես հոգոց հանի, ուզում ես տնքոց հանի, թե ես ու դու ինչ ենք կարծում կամ ինչ թեորիաներ ենք կառուցում, դրանից փաստաթղթերի առկայությունն ու օրենքի տառը չի փոխվում։ Բայց արի ես էլ մի երկու կետով փորձեմ գրել, թե ինչու եմ կարծում, որ դու շատ մակերևութային ես դիտում։
Արի ֆիքսենք, որ մինչև ՊՈԱԿ-ի կազմալուծումը Դեմոյանը ուներ պաշտոն ՀՑԳԻ-ում, սա կարծես ոչ մեկ էլ չի առարկում։
Հիմա․․․ երբ կարգավիճակ ա փոխվում, ի՞նչ է լինում կադրերի հետ։ Կա սրա երկու տարբերակ․ ա) բոլոր աշխատողներին հատ-հատ նոր կոնտրակտ են տալիս, բ) կառավարության որոշման մեջ կամ առանձին փաստաթղթով նշում են, որ ամբողջ անձնակազմը նույն հաստիքներով շարունակում է գործն այնպես ինչպես մինչև կարգավիճակի փոփոխությունն էր։
Հիմա ես չգիտեմ որն ա եղել, բայց երկրորդը շատ ավելի տարածված ա։ Իսկ եթե այդպես է եղել, ապա Դեմոյանը հիմա էլ պաշտոն ունի։
Եթե առաջին տարբերակով է եղել, ապա Դեմոյանին պիտի իր պաշտոնից ազատվելու մասին տեղյակ պահեին, ու քանի որ հիմնադրամն է ՊՈԱԿ-ի իրավաշարունակողը, ապա Դեմոյանի իրավական պրետենզիան հենց հիմնադրամի դեմ է։ Այսինքն որ դատի տալուց լինի, հենց հիմնադրամին ա դատի տալու։ Թե չէ նույն կերպ ասենք եթե ՊՈԱԿ-ը ինչ-որ մեկին պարտք էր, հիմնադրամ դառնալուվ այդ պարտքը հո չի փչվում․․․
Ու նորից, եթե այդքան սաղ պարզ ա ու տեղը-տեղին է ինչպես դու ես ներկայացնում, թող ԿԳնախը ոստիկանություն կանչել տա, Դեմոյանի իրերը հավաքեն դուրս տանեն, իրեն էլ պաշտոնական նամակով տեղեկացնեն, որ իրերը պահվում է այս ինչ վայրում, ու ինքը այդ ինստիտուտ մուտքի իրավունքից զրկված է։ Իսկ քանի չեն անում, քո ասածներն էլ ԿԳնախի ասածներն էլ բլթ են։
Էջանիշներ