Չուկ ջան, Դեմոյանը սեպտեմբերին գնացել էր արտերկիր գիտական մեկամյա գործուղման/վերապատրաստման։ Աշնան վերջերին հետը մի իրադարձության ժամանակ հանդիպել ու երկար զրույց եմ ունեցել, ու ինքը էն ժամանակ ասեց, որ ամառվա սկիզբ վերադառնալու է իր պաշտոնին։ Այսինքն գոնե ինքը կարծել է, թե այդ գործուղումից հետո հետ իր պաշտոնին ա վերադառնալու։ Ու այն որ մեկ տարի ա տնօրեններ չեն, այլ ժամանակավոր պաշտոնակատարներ են, ահագին հաստատում ա էն, որ տեղը իրենն էր, բայց բացակայության ժամանակ պաշտոնակատարներ էին։ Հաստատ չեմ կարող ասել, բայց հավանական է, որ հիմնադրամի կարգավիճակ ստանալուց հետո էլ պաշտոնը էլի իրենն էր մնալու, բայց հեղափոխության շնորհիվ եղել է իշխանական շարժ ինստիտուտում, ու իրեն ասվել ա, որ վերջ, էլ պաշտոն չունի։
Ընդհանրապես իր սկանդալայնությունից մի քիչ տեղյակ էի, մանավանդ ցեղասպանության հարյուրամյակի կոմիտեի նախագահ եղած ժամանակներից, ու իր գիտական գործունեության որոշ հարցերում էլ էի խնդիրներ տեսնում, բայց սենց հիսթերիկություն իրենից ընդհանրապես չէի սպասում։ Լրիվ սովետական գիտկառավարողի մանդրաժ ա մոտը։
Էջանիշներ