Scannews-ի հարցին, թե որպես Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին աշխատակից՝ ինչպե՞ս կմեկնաբանի Հայկ Դեմոյանի գրառումը՝ ուղղված ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի և փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանի հասցեին ու մասնավորապես նրանց այցին ՀՑԹԻ իր բացակայության պայմաններում, թուրքագետ, ՀՑԹԻ-ի նախկին աշխատակից, Ֆրիդրիխ-Ալեքսանդր համալսարանի (Էռլանգեն-Նյուրնբերգ) հրավիրյալ գիտնական Հայկ Մարտիրոսյանը պատասխանեց․
«Դե Հովհաննեսին չեմ ճանաչում, այդ թեմայի շուրջ չեմ ուզում խոսել։ Եղել եմ ինստիտուտի աշխատակից որոշ ընդմիջումներով մոտ 5 տարի, ճանաչում եմ թե՛ գրառման հեղինակին, թե՛ հասցեատերերից մյուսին` Արայիկ Հարությունյանին։ Գրառումը, ընդհանուր առմամբ, ցինիկ եմ որակել իմ ՖԲ էջում, բայց դա ինձ համար նորություն չէ, ես տարիների ընթացքում բազմիցս կարդացել և լսել եմ նման որակումներ (չեմ բացառում, որ մեկ այլ ցինիկ որակում էլ իմ մասին արած լինի ուրիշների ներկայությամբ և իմ բացակայությամբ)»։
Մեր դիտարկմանը, թե ինչպես Դեմոյանն է գրում, արդյոք կա՞ այդ գործողություններում քաղաքական հետապնդում իր նկատմամբ, Հ․Մարտիրոսյանը պատասխանեց․
«Որևէ քաղաքական հետապնդում չեմ տեսնում։ Տնօրենի ընտրություն պետք է լիներ արդեն վաղուց, առնվազն մեկ տարի առաջ, եթե ոչ 2, անձամբ ես տեղյակ չեմ՝ ինչու տեղի չի ունեցել (նախորդ իշխանության օրոք)։ ՀՑԹԻ աշխատակազմի անունից գրելը հին ավանդույթ է։ Իրականում դրանք գրվում են իր կողմից` տրվում մյուսներին ստորագրելու։ Քչերն են կարողանում «հանդգնել» ու չստորագրել դրանք»։
Էջանիշներ