Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
Լրիվ համաձայն եմ հետդ։ Մենակ մի փոքր բան ավելացնեմ։ Խոսնակների ինստիտուտը դեռ ՀՀԿ֊ի վախտերով էր ձևավորված։ Չգիտեմ՝ հեղափոխությունից հետո էդ հաստիքները վերացրի՞ն, թե՞ Ալենի ու մյուսների դեբիլության շնորհիվ նրանք էլ են պարապ մնացել։ Բայց մի բան գիտեմ. հեղափոխությունից կարճ ժամանակ անց մի խումբ լրագրողներ նամակ գրեցին, թե՝ նոր իշխանությունները ֆեյսբուքով հաղորդակցվելով՝ խուսափում են լրագրողների հետ շփումից, խոսնակներն էլ զանգերի չեն պատասխանում։ Իշխանությունները չլսեցին, նույն ձև շարունակեցին։
Հաստիքները հաստատ կան, ու ոնց որ բոլորը ունեն։ Գոնե վարչապետն ու փոխվարչապետները հաստատ ունեն։ Հենա Վլադիմիր Կարապետյանին էլ մի քանի օր առաջ նշանակեցին վարչապետի խոսնակ։ Թե ինչքանով ա արդյունավետ, չեմ կարա ասեմ։

ԱԳՆ մամլո խոսնակն ա շատ դուրս գալիս, Նաղդալյան Աննան, շատ լուրջ ու պատրաստված դեմք ա երևում։