Իսկ ես որ էդ նորությունը կարդացի, առաջին միտքը որ եկավ էն էր, որ Նիկոլենք հո խելքները հացի հետ չեն կերել, որ ընտրություններից առաջ հայտարարեն, թե խոպանչիներին հարկելու են, նենց որ հավանաբար հերթական բլթն ա ու անցա գործերիս
Հետո իրիկունը մտա ֆեյսբուք ու մի հիանալի տեսարան՝ ողջ ազգս փոթորկված խոպանչի ա քննարկում
Մի կողմից ամեն աստծո օր մի նոր մեդիամառազմից էս համազգային ջղաձգումները նեռվ են սղոցում ու կուտակվելով կարող ա քաքի համը հելնի վերջը, մյուս կողմից ինձ հույս եմ տալիս, որ դե ոչինչ, առիթ ա բացվում հանրային ակտիվ քննարկումներ են լինում, մարդիկ դիրքորոշումներ են արտահայտում, ինչը ընդհանրապես լավ ա։
Մեկ էլ մտածում եմ․ ով էլ լինի վերևներում․ որ ամեն օր էսքան աստվածացման ու անարդարացի մեղադրանքների ու մաղձի խառնուրդ կուլ տա, մանրից չի կարծրանա՞ ու սկսի առհամարհել, զզվել ժողովրդից։
Էջանիշներ