Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
ՀՀԿ-ն բացառվում ա որ անցնի։ Կարող ա նույնիսկ ԲՀԿ-ն անցնի, բայց ՀՀԿ-ն պայթի տրաքի 3% ձայն ա հավաքելու։ Ու դու Չուկին մի լսի, ինքը ՀԱԿ-ից ա, իսկ ՀԱԿ-ի ասածները, գիտես, երբեք տեղի չեն ունենում։ Խաղաղությունը վկա ․․․․



Գաղտնիք չի։ Բայց, չես հավատա, էս առաջին ընտրություններ են 1996-ից սկսած, որ հենց սկզբից կողմնորոշված չեմ, թե ում եմ քվեարկելու։ Փաստորեն, իմ վրա էլ պիտի քարոզարշավն աշխատի։ Հատկապես գաղափարական պայքարի իսպառ բացակայության պայմաններում - Բյուրի ականջը կանչի։

ՔՊ-ին ձայն կտայի, բայց իշխանությանը երբեք ձայն չեմ տվել։ Հետո, էս հարկային բարեփոխումներ, նպաստներ բառդակը հուշում ա, որ իրնց պետք ա զգաստանալ/լրջանալ։ Այսինքն, հեչ պետք չի, որ հանգիստ ու քնած հաղթեն էս ընտրությունները։ Թող էլի հաղթեն, բայց նենց որ պատասխանատվությունը զգան ընտրված լինելու։

Լուսավորի ու Մենքի մեջ, ավելի շատ Լուսավորին եմ հակված, բայց Մարուքյանին երբեք չեմ վստահել - ինձ թվում ա ինքը լպրծուն ու պետքն եղած ժամանակ արագ ճամբար փոխող մարդ ա։

Մենքից, Արամ Սարգասյան-Քոքոբելյան-Զեյնալյան-Անժելայի նկատմաբ չեզոք եմ։ Անուշ Սեդրակյանը ոնց որ չկա ցուցակներում, չգիտեմ դու՞րս ա եկել Ազատ Դեմոկրատներից - իրան համակրել եմ։

Ամեն դեպքում, որպես արդյունք ուզում եմ, որ մի ուժ, հենց թեկւոզ ՔՊ-ն հաղթի ու մեծամասնության կառավարություն ձևավորի, առանց ձևական կոալիցիենրի ու լրիվ պատասխանատվություն ստանձնի ամեն ինչի համար՝ առանց ոռ խաղացնելու։
1ին էյեմեի խմբագրի Լուսավորի ցուցակում լինելը ոնց որ թե պեչատում ա Միշիկական դավադրության տեսությունը էս կուսակցության պահով: Ես էդ կուսակցության հիմնադիրներից շատերին եմ ճանաչում, շատերին շատ լավ եմ վերաբերվում, բայց եթե մի պահ վարանեի ում եմ ձայնս տալու, ցուցակի հրապարակումից հետո հաստատ իրանց չէի տա: