Ինձ ոնց որ տենց չթված, Նիկոլը վայթե նախապես նշում է իր ասածը որպես «պրիմիտիվ օրինակ», ու իր բերած պրիմիտիվ օրինակը քննադատողներդ վայթե պրիմիտիվացված ընդհանրացնում եք՝ որպես խնդրի լուծում։
Ընհանուր առմամբ ՀՀ-ում կա դատարկապորտության խնդիր, ու նշմարվում է նաև շատ մարդկանց մտածելակերպում, ես սա ասում եմ որպես հենց հիմա հայկական թիմի հետ ռեգուլյար աշխատող: Ինձ թվում է սա սովետական ժառանգություն է, երկու իրար լրացնող ու իրար պահող պրոբլեմ՝ անարդարություն և դատարկապորտություն: Կարծում եմ, որ ՀՀ-ում մարդկանց աշխատանքի մոտիվացիան բարձրացնելու համար պետք է անարդարությունը վերացնել, դե գոնե պակասեցնել: Ասենք ես հասկանում եմ, որ թալանած փողերով գործարաններ, ցեխեր ու հողատարածքներ զավթած մեկի մոտ գրոշներով աշխատելու ցանկություն գրեթե ոչ մեկի մոտ չի առաջանա, դրան գումարած «սեփականատերի», կամ գործատուի գոռոզ ու վերադաս կամ անասնական վերաբերմունքը աշխատողների նկատմամբ: Ասենք դատարկապորտ մենեջերի տակ աշխատողների մեծամասնության մոտիվացիան ցածր է լինելու, նույնիսկ եթե աշխատավարձները բարձր են, աշխատանքային պայմաններն էլ՝ եվրոպական: Եվ հաշվի առնելով մեր անցյալն ու ստացած ժառանգությունը, ինձ թվում է, ՀՀ-ի սոցիալական ուղիով զարգանալու շանսերը ավելի քիչ են, քան խառը ազատ շուկայական ուղիով, էս տեսակետից Նիկոլի «պրիմիտիվ օրինակի» կամ այլ կերպ՝ շեշտադրումների հետ ես համաձայն եմ:
Էջանիշներ