StrangeLittleGirl-ի խոսքերից
Եթե Նիկոլը կարար ԱԺ֊ի վրա ժողովուրդ բերելով վարչապետ դառնար, եթե կարար ժողովուրդ բերեր էն ապուշ օրենքի ընդունումը կանխելու համար, որը չնայած ընդունվեց, կարար նաև մի քիչ ջանք թափեր ԸՕ֊ն անցկացնելու համար։ Բայց անկեղծ ասած լավ ա, որ չանցավ ԸՕ֊ն, որտև ռեյտինգայինն ինչքան էլ վատ սարքած համակարգ լինի, էս պահին էս կուսակցական կրիզիսում, երբ բոլորը դուրս են գալիս իրանց կուսակցություններից ու ՔՊ մտնում, պետք չի ամբողջ ԱԺ֊ն համամասնականով ձևավորել (ու երևի ընդհանրապես պետք չի, ուղղակի պետք ա ռեյտինգայինը մի քիչ պարզեցնել, որ մտավոր գիմնաստիկա չանենք հասկանալու համար ով ում բարեկամն ա)։ Ու պլյուս նոր ԸՕ֊ն դրսում ապրող ՀՀ քաղաքացիների ընտրելու իրավունքը չէր վերականգնում, բայց դե ոնց հասկանում եմ էդ հարցը մենակ ինձ ա անհանգստացնում, մյուսների համար մեկ ա։
Մի խոսքով, Միքայել Նահապետյանի քայլն ահագին դուրս էկավ։ Փաստորեն, ներկայիս իշխանություններում կան մարդիկ, որոնք ամեն դեպքում սկզբունքային են ու չեն մոռացել, թե ինչի համար էր հեղափոխություն արվում ու ինչ պիտի արվեր մինչև արտահերթ ընտրությունները։
Էջանիշներ