Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
Ու հենց դրա համար մինչև մայիս սպասելը խելքին մոտ ա թվում. գոնե քաղաքական դաշտը կհասցնի մի քիչ առողջանալ, այսինքն՝ նոր քաղաքական ուժեր ի հայտ կգան։ Իսկ սենց մի ամսում մի անառողջ մեծամասնությունը մեկ այլ անառողջ մեծամասնությամբ ա փոխարինվելու։
Մինչև մայիս, կասկածում եմ, թե նման երանգներ հայտնվեն:
Դրա համար մի քիչ ավելի երկար ժամանակա պետք ու դեպքերի զարգացում, որոնք կձևավորեն իրենց հանդեպ մոտեցումներ ու, ըստ այդմ, քաղաքական հայացքներ:

Հետո՝ էնքան էլ ճիշտ չի հիմիկվանը դասել արտահերթից հետո ձևավորվողի հետ նույն դասին ու անվանել դա «անառողջ մեծամասնություն»:
Գաղափարական սխալ կա էս համեմատության մեջ:

Եվ իհարկե սրանց չարժի երկար ղեկի մոտ պահել նաև այն պատճառով, որ ցանկացած պահի մի հիմարություն կարող են անել՝ երեկվա օրինագծի օրինակով:
Դե արի մի հատ էլ ամեն մի հիմարության դեմն առ..