User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 1526 հատից

Թեմա: Թավշյա հեղափոխություն. փողոցային պայքարից հետո

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Կոնտեքստը նրանում էր, եղբայր, որ, երբ խոսում ենք ազգային հերոսի ու պատերազմական խիզախության սիմվոլ հանդիսացող անձի մասին՝ Ռոբերտ Աբաջյանի մասին, կանացի հուզական «վայ մեր էրեխեքը» տոնը դրա համար իրոք ցածր, աընընդունելի մակարդակ է: Կարպիսը փորձ է կատարել հուզական բարձր տոնի վրա վերջացնել հաղորդումը, որ բոլորս հուզվենք... խղճանք, ու դրա համար արհեստականորեն խտացրել է գույները՝ չհասկանալով, որ, նախ դա այդպես չէ իրոք և հետո՝ ազգային հերոսի մասին չի կարելի այդպես խոսել, դա ազգային հերոսի վատաբանում է, հանուն խղճահարության՝ վատաբանում, բայց չէ՞ որ մենք բոլորս սիրում ու հպարտանում ենք Աբաջյանով հենց որպես հերոս, այլ ոչ թե այն պատճառով, որ խղչում ենք նրան:
    Իմ կարծիքով այստեղ առկա է Կարպիսի բառերի կոնտեքստից հանում, ու դրանք 180 աստիճան շրջելով՝ խեղաթյուրում։ Պարզաբանեմ կարծիքս, բայց էս էն բանը չի, որի համար բազարի մեջ եմ մտնելու։

    Դրած վիդեոյում Կարպիսը ասում է, որ պետք չի այդ տղաների երիտասարդ անմեղ դեմքերով (գրաֆիտիի տեսքով) մարդկանց մեջ հուզականություն առաջացնել, ու դրանով դավիտ անելով քաղաքական նվաճումների փորձել հասնել։ Այսինքն ինքը ասում ա ճիշտ հակառակը, ինչում այստեղ իրեն մեղադրում է Լիոնը․ ոչ թե փորձում է հուզական ավարտ տալ զրույցին, այլ ասում ա, որ ուրիշները այդ տղաների տարիքն ու դրա հետևանքով «էրեխու դեմքերը» ու հերոսական մահը դարձնում են հուզական շահարկման գործիք, ու պետք չի դա անել։ Այդ տղաների հերոսությունը ոչ ոք չի քչացնում, բայց նաև իրենց մահը բոլորիս մեղքն է, ուրեմն արժի հերոսացնել իրենց անձնազոհությունը, որ մինչև վերջ մարտնչել են, ոչ թե աներևելի իրավիճակում գտնվելու հետևանքով եղեռնացումը։

    Կարծում եմ սա բուն հարցազրույցից էլ պիտի պարզ լիներ, բայց իր պարզաբանումն էլ է ինձ նույնը ասում։

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Տրիբուն (14.07.2018)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

Համանման թեմաներ

  1. Փողոցային շներ
    Հեղինակ՝ Arisol, բաժին` Հայաստան
    Գրառումներ: 49
    Վերջինը: 09.04.2019, 17:05
  2. Թավշյա հեղափոխության հետ կապված թեմաների ցանկ
    Հեղինակ՝ Ծլնգ, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 18.06.2018, 14:00
  3. Ակումբը հետևում էր թավշյա հեղափոխությանը․ 2018
    Հեղինակ՝ Վիշապ, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 671
    Վերջինը: 17.06.2018, 05:16
  4. ԲԱՐԵՎ. թավշյա հեղափոխություն, թե...
    Հեղինակ՝ Zodiac, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 492
    Վերջինը: 03.08.2013, 12:41
  5. փողոցային կենդանիներ
    Հեղինակ՝ Grieg, բաժին` Բնապահպանություն
    Գրառումներ: 40
    Վերջինը: 09.10.2008, 18:32

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •