Հետդ համաձայն չեմ Շինարար ախպեր:
Նախ ընդդիմությունը միշտ չի, որ հետագայում որպես իշխանությունա պետք տեսնել:
Անգամ ամենալավ ու արդար ուժին միշտ էլ քննադատողա պետք, որ կողքից բացթողումները տեսնելով մատնանշի:
Ճիշտա՝ մենք սովոր ենք, որ իշխանավորը պիտի գռփող-չռփող լինի ու նրա դեմ պայքարողը՝ ժողովրդի թեկնածու, բայց իդեալական տարբերակում դա էնքան էլ էդպես չի:
Մյուս կողմից՝ ինքս լիահույս եմ, որ արտահերթ ընտրություններից սկսած ամենատարբեր պրոֆիլներով կուսակցություններ ի հայտ կգան ու շատ թե քիչ ներկայացված կլինեն Խորհրդարանում, ինչպես և հարիր է պառլամենտական երկրին: Կարծիքների բազմազանության դիալոգից է ծնվում պահի ամենաճիշտ լուծումը:
ՈՒ, վերջիվերջո, ազգային պահպանողականը դա ՀՀԿ-ն չի, այլ էն բալանսը, որ մեզ օդ ու ջրի պես պետքա՝ աշխարհին համաչափ քայլելով հանդերձ, միայն մեզ հատուկ դիմագծերը չկորցնելու համար:
Էջանիշներ