Մինչև հիմա Հայաստանում երեխաների նպաստ չկա՞ր:
Մինչև հիմա Հայաստանում երեխաների նպաստ չկա՞ր:
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Եվս մի քանի անկապ բանել սպառնումա անի: Տաքսիստներին հարկերից ազատել մինչև 24միլիոն շրջանառություն ունեցողներին ազատել:
Ամսեկան 2միլիոն շրջանառություն ունեցողը եթե աշխատի 20տոկոս շահութաբերությամբ ունի 400հազար եկամուտ նորմալ տաքսիստը ամիսը 250հազար հանգիստ պիտի աշխատի:
Ինչի պիտի 90հազար աշխատավարձ ստացող ուսուցիչը հարկ վճարի իսկ տաքսիստն ու միկրոբիզնեսմենը չվճարի:
Էտ դեպքում պահանջում եմ ուսուցիչներինել հարկերից ազատել:
Ծանոթ տաքսիսիտ ունեմ միշտ իրան եմ կանչում, հազվադեպ տաքսիստներիցա որ լիցենզիա ունի ու պարտաճանաչ 12հազար դրամը վճարումա:
Ինքը ասում ինձ պետք չի, որ ես էտ 12հազարը չտամ, թող բոլորից պահանջեն որ վճարեն որ արդար լինի:
Ով չի վճարում ռադ անեն: Տենց ավլի շատ կլիենտ կունենամ ավելի շատ փող կաշխատեմ էտ 12հազարը չիել երևա:
Իսկ սենց ամեն փնթի տաքսիա քշում ու իսկական պրոֆեսիոնալ տաքսիստներին խայտառակումա:
Ստեղել իմ կողմից պահանջում եմ, տենց օրենք ընդունելու դեպքում պարտաչանաճ տաքսիսիտների վճարած 12հազար դրամները վերադարձնեն:
Հակառակ դեպքում էլի ստացվումա աշխատանք խրածուսել օրենք խրախուսել ասվում, բայց իրականում օրենքը հարգողներին պատժում են, օրենքները խաղտող փնթիներին խրախուսում են:
Մինչեւ 2 տարեկանի խնամքի նպաստ էլ կա, բայց չեմ իմանում ճիշտն ասած ում ու ինչ պայմաններով ա տրվում։
Ամեն դեպքում իհարկե սխալա երեխաների նպաստը կապել աղքատության հետ:
Նպաստ բոլոր երեխեքին էլ պիտի հասնի՝ մինչև չափահաս դառնալը:
ՈՒ էդ թվերի հետ խաղալով էլ են խթանում բնակչության աճը:
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Բոլոր երեխաներին նպաստ տալը լավ գաղափար ա, բայց ահավոր թանկ հաճույք ա։ Էս դեպքում բոլորը շահում են, ներառյալ աղքատ ընտանիքների երեխաները։ Բայց հարց ա առաջանում, թե ինչի պիտի համ էլ հարուստ ընտանիքների երեխաները նպաստ ստանան մի երկրում, որտեղ բյուջետային միջոցները խիստ սահմանափակ են։
Մեր տիպի երկրներում աղքատության վիճակագրությունը որպես կանոն սենց տեսք ա ունենում․
- աղքատ ընտանիքների մեջ մեծ տոկոս են կազում 3 և ավելի երեխա ունեցող ընտանիքները;
- 3 և ավելի երեխա ունեցող ընտանիքների մեծ մասը աղքատ են։
Այսինքն, ուղղակի կապ կա երեխաների ու աղքատության մեջ։ Հետևապես, նպաստներն էլ պետք ա ուղղված լինեն հենց էս խոցելի խմբերի աջակցությանը։
Ոչ մեկը չի ասում, որ գործող նսպատների համակարգը իդեալական ա։ Էտ համակարգում հաստատ կան մարդիկ, որոնք պիտի նպաստառու չլինեն - խաբել են պետությանը, կոռուպցիա սոցիալական ծառայության կենտրոններում, և այլն։ Կան նաև մարդիկ, որոնք պետք ա լինեն, բայց տարբեր պատճառներով չեն դառել նպաստառու։
Հիմա սենց խնդիր, քո ու Ակումբի մտածելու համար․ դու կառավարությունն ես (1) դու գիտես, որ երկրում 30% աղքատություն կա, որոնց մի մասը ծայրահեղ աղքատ ա (2) դու գիտես, որ 100.000 ընտանիք աղաքատության նպաստ ա ստանում, (3) դու գիտես, որ էտ 100.000-ի մեջ կա 30.000 լոդռ ընտանիք, որը պիտի նպաստ չստանա, բայց ստանում ա, տարբեր պատճաներով, (4) դու գիտես, որ կա նաև 15.000 ծայրահեղ աղքատ ընտանիք, որը պիտի նպաստ ստանա, բայց որևէ պատճառով նպաստ չի ստանում։ Հարց․ որը՞ պիտի լինի քո առաջնային խնդիրը, լուծել էն 30.000 լոդռի հարցը, թե էն 15.000 ծայրահեղ աղքատի հարցը։ Այսինքն, նպաստները հանել, որ ոչ մեկը, այդ թվում լոդռները նպաստ չստանա՞ն, թե այնպես անել, որ էն 15.000-ն էլ նպաստ ստանան։
Հոպար, սենց օդի մեջ ջուր ծեծելու թեմա ես բացում ))
Էս պահի դրությամբ ես ու դու դաժը դուզգյունի չիմացանք, թե Հայաստանում ի՞նչ երեխա կա նպաստ ստացող ու կա՞ ընդհանրապես տենց բան:
Իսկ դու ուզում ես արդեն հաշարկել, թե բյուջեն ինչքան միջոց կարա դրան հատկացնի..
Եթե ասում ես, երևի մի բան գիտես:Մեր տիպի երկրներում աղքատության վիճակագրությունը որպես կանոն սենց տեսք ա ունենում․
- աղքատ ընտանիքների մեջ մեծ տոկոս են կազում 3 և ավելի երեխա ունեցող ընտանիքները;
- 3 և ավելի երեխա ունեցող ընտանիքների մեծ մասը աղքատ են։
Այսինքն, ուղղակի կապ կա երեխաների ու աղքատության մեջ։ Հետևապես, նպաստներն էլ պետք ա ուղղված լինեն հենց էս խոցելի խմբերի աջակցությանը։
Ես տենց հետազոտության չեմ հանդիպել:
Համենայն դեպս՝ քո խոսքերով ասած՝ երեխաների նպաստի ու աղքատության նպաստի նպատակն ու փիլիսոփայությունը տարբեր են
Պատասխան.Հիմա սենց խնդիր, քո ու Ակումբի մտածելու համար․ դու կառավարությունն ես (1) դու գիտես, որ երկրում 30% աղքատություն կա, որոնց մի մասը ծայրահեղ աղքատ ա (2) դու գիտես, որ 100.000 ընտանիք աղաքատության նպաստ ա ստանում, (3) դու գիտես, որ էտ 100.000-ի մեջ կա 30.000 լոդռ ընտանիք, որը պիտի նպաստ չստանա, բայց ստանում ա, տարբեր պատճաներով, (4) դու գիտես, որ կա նաև 15.000 ծայրահեղ աղքատ ընտանիք, որը պիտի նպաստ ստանա, բայց որևէ պատճառով նպաստ չի ստանում։ Հարց․ որը՞ պիտի լինի քո առաջնային խնդիրը, լուծել էն 30.000 լոդռի հարցը, թե էն 15.000 ծայրահեղ աղքատի հարցը։ Այսինքն, նպաստները հանել, որ ոչ մեկը, այդ թվում լոդռները նպաստ չստանա՞ն, թե այնպես անել, որ էն 15.000-ն էլ նպաստ ստանան։
Փորձագիտական խմբին հանձնարարել հնարավորինս սեղմ ժամկետներում խորությամբ ուսումնասիրել համակարգը ու ներկայացնել բարեփոխումների ու բացթողումների շտկման առաջարկների փաթեթ, որը քննարկելուց ու անցկացնելուց հետո, հենց սկսի գործել՝ համ քո ասած 30.000-ի հարցը կլուծի, համ՝ 15.000-ի:
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Թեման ես չեմ բացել, թեման էսօր վարչապետն ա բացել, ասելով, որ պիտի երեխաներին նպաստ տան…
Ապեր, ակադեմիկ պետք չի լինել հասկանալու համար, որ բոլոր երեխաներին նպաստ տալու համար ավելի շատ փող ա պետք, քան մենակ աղաքատ երեխաներին նպաստ տալու համար:
Հա, գիտեմ, քանի որ աղաքատություն վիճակագրության հիմնական հատկանիշներից ա: Բոլոր աղքատ երկրներում գրեթե նույն պատկերն ա, ներառյալ Հայաստանը:
Ճիշտ պաստասխանն է՝ Ա. Մաշտոց ....
Ճիշտ ես ասում: Տենու՞մ ես, դու էլ չես ասում, եկեք փակենք նպաստենրի համակարգը, քանի որլիքը լոդռ հավայի նպաստ ա ստանում: Բայց, քո առաջնային նպատակը ո՞րն ա, լոդռներին նպաստից զրկեը, թե՞ աղքատներին սովից փրկելը:
Ու ստեղ ա գալիս Բյուրի սիրած գաղափարախոսության պահը, քանի որ belief system-ի հարց ա, ով ոնց ա մտածում․ կարևոր ա պաշտպանել սոցիալապես խոցելի խմբերին ու սոցիալական արդարությունը առաջնային ա, թե՞ ոնց որ Վիշապն ա ասում, սաղ պիտի աշխատեն, ու կարևոր ա, թե ով ինչքան ա աշխատել, ու եթե չի աշխատել, թող սոված մեռնի, դաժե եթե տնտեսությունդ ամեն անկյունում աշխատանք չի առաջարկում, կամ էլ կարող ա առաջարկում, խաբար չենք, մալինա հավաքել։
Ապեր, ես գործազրկությանը չեմ հավատում :Ճ Ես մեկը ինձ չեմ պատկերացնում, որ երկրում աշխատանք չկա ու ես տանը գործազուրկ նստած եմ, հետևաբար չեմ ուզում ուրիշներին ևս պատկերացնել: Ու ես ոչ շատ խելացի եմ, ոչ տաղանդավոր, առողջությունս էլ առանձնապես փայլուն չի, սաղ կյանքս խրոնիկ հիվանդություններ ունեմ: Զիբիլ թափելուն ու փողոցները ավլելուն, կամ դաշտերը մոշ ու սինդիրիկ հավաքելուն դեմ չեմ լինի, եթե ավելի «բարձր» գործեր չճարեմ:
Si vis pacem, para bellum
Աթեիստ (14.11.2018)
Հա ինչ անենք:
Նույն տրամաբանությամբ կարելի է ասել, որ բոլոր աղքատներին նպաստ տալու համար ավելի շատ փող ա պետք, քան մենակ ծայրահեղ աղքատներին ))
Դու ասում ես, թե ինչի պիտի հարուստի երեխային նպաստ տան:
Հարց. իսկ Հայաստանի բնակչության քանի՞ տոկոսնա հարուստ:
Եթե էլ խոսքը դեռ չձևավորված միջին խավի մասինա, ապա ո՞վ կպնդի, թե էդ երեխու նպաստի լրացուցիչ մի քանի հազարը իրեն կխանգարի:
Բա ապեր ժողովրդիդ կենսամակարդակնա բարձրանում, դեմոգրաֆիանա լավանում, էն մարդիկ ով յանի միջին խավա, բայց վախենումա երկրորդ կամ երրորդ երեխեն ունենա, որ չկարենա չպահի, արդեն մի քիչ ավելի առխային կլինի:
Էդ հե՞չ..
Ծնվելուց միանվագ գումարն էլ, ճիշտն ասած, հիմա չգիտեմ, թե ինչքանա, բայց համոզված եմ, որ դա շատ հարց չի լուծում:
Էն էլ եթե օրորոցին ու նորածնի հագուստեղենին հերիքի` լավա:
Դե ամեն հաջորդ երեխու նպաստն էլ կարողա մի քանի հազարով ավել լինի:
Բայց էլի ասեմ, որ նորմալ երկրում էս երեխեքի նպաստը պիտի կախված կամ կապված չլինի աղքատության կամ գործազրկության նպաստի հետ:
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Գաղթական (14.11.2018)
Բա օգգն։ Հո մենակ աշխատելով չի։ Աշխատանքի արդյունքը պիտի արդարացված լինի։ Երկու օր գնա մոշ ու սինդրիկ հավաքի տար ծախի փորձի երեխեքիդ կերակրես, թերմացքն էլ դու ուտես։ Երրորդը փորձիր էլի գնալ սինդրիկի, տես էներգիադ կհերիքի՞: դրա համար եմ սենց վերամբարձ ապուշություններից ներվայնանում որ իրական աղքատության փորձառություն չունեցող մարդիկ փորձում են տեսաբանորեն վերլուծել։ Միշել Ֆուկոն դրա համար ծաղրում էր տեսաբան մտավորականներին ում տեսությունները պրակտիկայի փորձությամբ չեն անցել։ Փորձիր հանճարեղ գաղափարներդ, փորձաշրջանը անցնելուց հետո տեսությունդ նոր ներկայացրա։ Անկապ խոսալով չի էլի Վիշապ ջան։
StrangeLittleGirl (14.11.2018)
Պաա՜այ, ի՜նչ եմ հիշել )))
ՈՒրեմ էս ուսանող վախտերս ես Գիտխորհրդի նախագահն էի:
ՈՒ ահագին շատ հարցերում համագործակցում էինք նաև ՈՒսխորհրդի նախագահի հետ:
Էդ վերջինն էլ մի շատ արտասովոր կերպար էր..
Կյանքի նպատակն էլ՝ ՀՀ նախագահ դառնալն էր..
Էն աստիճան, որ սրան-նրան բռնում էր, ասում էր քել ես էս հարցում քեզ օգնեմ, հետո դու ինձ ձայն կտաս, երբ ժամանակը գա..
ՈՒրեմն սա ինձ մի օր մի հատ շատ խուճուճ բան էր առաջարկում, որ ես էլ կտրուկ դեմ էի:
Վերջը թե՝ քել համաձայնի, հետո, երբ նախագահ դառնամ, քեզ պաշտոն կտամ..
Ասի՝ բա լավ, սաղ հեչ, ի՞նչ պաշտոն կտաս..
Սա թե՝ ասա, ինչ կուզես:
Փոխնախագահս կողքից մեջ ընկավ, թե՝ վարչապետ կտա՞ս..
Սա շատ լուրջ դեմք ընդունեց, թե՝ ներող կլնեք՝ վարչապետ արդեն ուրիշի եմ խոսք տվել...
Լսածի էֆեկտից պայթած ծիծաղից երբ հանգստացանք, սա լուրջ դեմքով հարցրեց՝ տրանսպորտի նախարարի տեղ ունեմ, կուզե՞ս..
Ասի՝ ջայնամ, թեկուզ էդ..
Ծոցագրպանից բլոկնոտը հանեց ու մեջը գրեց.
անուն-ազգանունս - տրանսպորտի նախարար...
Հա՜յ գիտի վախտեր..
Հմի ասումա դա ոստիկանությում լուրջ դեմքա դառել )))
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Ես կարծում եմ, որ առաջնային պետք է լուծել ծայրահեղ աղքատներին (և ոչ միայն նրանց) աշխատել սովորեցնելու և սեփական ուժերով առնվազն գլուխը պահելու հարցը: Եվ առհասարակ ես հիմնական շեշտը կդնեի չափահասների կրթության ու վերապատրաստելու ապահովման վրա: Անճարներին նպաստ տալու տեղը էդ նպաստների գումարը պետք է ծախսել մարդկանց կրթելու ու աշխատել սովորեցնելու վրա: Եթե ՀՀ-ն ուզում է զարգանալ, ապա` միայն վայրի կապիտալիզմով ու մարդկանց աշխատեցնելով: ՀՀ-ն երբեք սոցիալական համակարգով, նպաստներ ու թոշակներ բարձրացնելով չի զարգանա, հաշվի առնելով հայերիս մտածելակերպն ու ստացած ժառանգությունը: Ու պետք չի նորից հեծանիվ հորինել, կարելի է ասենք օրինակ վերցնել Նահանգներից: Էստեղ ամեն գեղում adult school կա, որտեղ կարելի է ցանկացած տարիքում գնալ ու նոր մասնագիտություն ձեռք բերել: Վճարովի է, բայց մատչելի: ՀՀ-ում կարող է ձրի լինել, իմ կարծիքով կրթությունը բարեկարգելը ամենալավ կարճաժամկետ ու երկարաժամկետ հատուցվող ներդրումն է պետության համար: Թող կառավարությունը բիզնես պլաններ չմտածի, ուղղակի կրթեք մարդկանց, իրենք ինքնուրույն կմտածեն: Նահանգերում social security-ի վրա հույս դնելով ու չաշխատելով բոմժ դառնալու շանսերը մեծ են, դրա համար էլ գործազրկության մակարդակը 4% ա: Իսկ Հայաստանում իսկի չգիտենք էլ, թե ռեալ ինչքան ա, որովհետև նորմալ տվյալների բազա էլ չկա, ամեն տարի անկապ քաոտիկ թվեր են նկարում (էդտեղ էլ գործ կա անելու, աշխատող չկա):
Ու մի բան էլ՝ աշխատանքն ա ծնում աշխատատեղեր, և ոչ թե հակառակը:
Si vis pacem, para bellum
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ