Ձայնալար (05.11.2018)
Բա ասում են՝ որոշումը կա, ՀԱԿ-ը չի մասնակցելու։
Նյութից ակնհայտ չի՞, որ իրական լուր չի:
Ասենք ո՞նց ես պատկերացնում, որ ՀԱԿ-ն իրա չմասնակցելը հիմնավորեր «ֆինանս չունենալով» կամ «ռեյտինգային թեկնածու» չունենալով )))
Նիստը, որում պետք ա որոշում կայացվի, ինձ խոստացել են անպայման կանչել: Ես տեղեկություն չունեմ, որ նման նիստ ա տեղի ունեցել:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
ivy (04.11.2018)
Էս նույն ժամանակ թերթում ՀԱԿ-ի հետ կապված մի ուրիշ մուտիլովկա էլ սա ա՝ http://www.yerkir.am/news/view/159456.html
Բացարձակ հերյուրանք, որտև Կոնգրեսում բոլորս էլ գիտենք, որ Արենին ՔՊ-ից առաջարկ եղել ա, ու ինքը մերժել ա: Իսկ Արամ Մանուկյանը կողմ ա քվեարկել մասնակցելուն (Կոնգրեսն ուներ մասնակցելու որոշում, եթե ԸՕ-ն փոխվեր, չփոխվելու դեպքում պետք ա լրացուցիչ քննարկում ու նոր որոշում ունենանք):
Իմանամ ում պատվերցով ա ժամանակն էս մուտիլովկեքը տարածում, ականջները քաշելու եմ :ճ
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ապեր, պաչեմու՞։ Ես չեմ հասկանում կուսակցության իմաստը, եթե երկրի գլխավոր քաղաքական միջոցառմանը՝ ընտրություններին, պիտի չմասնակցի։ Հատկապես եթե երեկ չի ստեղծվել, արդեն տաս տարի ա գործում ա, ու սաղ էլ գիտեն, որ մեջը լիքը պոտենցիալով երիտասարդություն կա։
Եթե չմասկացեք, ձեր սաղ ջահելները սրա նրա ցուցակով մասնակցելու են, կուսակցությունում մնալու եք Լևոնը, Լևոնը, Արամը ու դու։ Կամ կարող ա Լևոնն էլ չմնա![]()
Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 05.11.2018, 13:58:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Հա, էն էլ ասեմ, որ Այվիի ու իմ դրած մուտիլովկա հոդվածները ու էլի որոշ ազդակներ հուշում են, որ մասնակցելու ենք, անկախ նրանից, որ մի գեղեցիկ օր իսկապես կքաշենք պատվիրողի ականջը ։ճ
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Իսկ ինչի՞ պիտի Հայոց պետականության իմաստն այս կամ այն կերպ կապված լինի Սփյուռքի հետ:ի վերջո՝ ո՞րն է Հայոց ներկայիս պետականության իմաստը, առաքելությունը՝ Սփյուռքին անընդհատ նորանոր կադրերով հարստացնելն ու հետո նրանց օրակարգը սպասարկել, նրանց շահերն առաջնայնություն հռչակելը, թե՞ հակառակը կամ մեկ ուրիշ բան....
***
Ամեն նման մանր մեծ առիթներով բախվում ենք այդպես էլ չորոշակիացված խնդրին՝ մեր պետականության միսիային, այդ կոնտեքստում Հայաստան-Սփյուռք հարաբերություններին, օրակարգին, փոգործակցության բանաձևին: Հավատացեք, նմանատիպ հարց կա նաև Հայաստան-Արցախ առանցքով: Կարող ենք դա էլ չտեսնելու տալ, բայց ժամանակ առ ժամանակ այդ անորոշությունը պայթում է....
Սփյուռքը դա ռեսուրս է:
ՈՒ բեսամբ հզոր ռեսուրս է:
Որը կարող է օգտագործվել ՀՀ կողմից ու կարող է և չօգտագործվել..
ՈՒ էստեղ հարցը միայն բնակչության թվաքանակ շատացնելու մեջ չէ:
Սփյուռքը դա մասնագիտական գործունեություն է, միջազգային կապեր են, աշխարհի ամեն տեսակ երկրների կառավարություններում ներկայացված լինել է, ըստ այդմ՝ լիքը հայանպաստ հարցերի առաջ քաշում ու համեմատաբար հեշտ լուծում է:
Սփյուռքը դեռ լիքը բան է ու հետո միայն ֆինանսական աղբյուր:
Իսկ ՀՀ-ն, մինչև հիմա, միայն վերջինից է կառչած եղել, այն էլ՝ ոչ միշտ նպատակային:
ՈՒ, անկախ նրանից, որ Սփյուռքում, ինչպես և ամենուր, կան արժեքավոր գլուխներ ու կաղամբներ, Սփյուռքը դա նաև առանձին մարդիկ են, որոնք կարող են իրենց սեփական զգացմունքային կապերն ունենալ ինչպես Հայաստանի, այնպես էլ՝ բնակության վայրի հետ:
Նրանք պարտավոր չեն բավարարել Ստյոպա Սաֆարյանի, իմ, Պողոսի ու Պետրոսի և այլոց սպասելիքներին:
Սփյուռքի նախարարությունն ինչո՞վ է զբաղվում:
Անկեղծությամբ չգիտեմ:
Քանի կար՝ հոբարը միայն փող էր հավաքում ու մեկումեջ ձևական «Արի Տուն» անում..
Էս նորն էլ գուցե և շատ կարևոր գործեր է կատարում, չգիտեմ՝ ոչ տեսել ենք, ոչ լսել..
Բայց իմ հասկանալով Սփյուռքի ողջ ռեսուրսը պիտի վաղուց արդեն հաշվառված ու համարակալված լիներ, որ ՀՀ-ի ու հայության շահերից բխող ցանկացած հարցի լուծման համար ճիշտ պահին ճիշտ թելերից կարելի լիներ քաշել..
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Էս էլ ներողությունը:
Ասա մտածիր, էլի, լեզվիդ տալուց առաջ, այ քեզ բան...??!!
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
- Ես դեմ չեմ, որ խաշը գդալով ուտեն, բայց թո իրանց տանը ուտեն։ Թե չէ, պատկերացնում ե՞ք, էրեխուս հետ ռեստորանում նստած լինեմ, 2 եքա տղամարդ խաշը գդալով ուտեն, էրեխես ասի՝ պապա, էս ինչ ա, ի՞նչ պիտի ասեմ, հը՞։
- Տո զզվցրիք, այ հետամնացներ։ Մարդուն չի՛ կարելի համոզել խաշ ուտել ձեռով կամ գդալով, դա ներքուստ ա գալիս, ու համոզել հակառակ ձև անել անհնար ա։
- Այ որ քո, հենց քո էրեխեն խաշը գդալով ուտի, էդ վախտ ի՞նչ եք ասելու, հը՞։ Որ խաշ դնեք, տղեդ ընկերոջ հետ գա ձեր տուն, ասի "պապ, մամ, էս իմ ընկերն ա, իրան ԳԴԱԼ ԲԵՐԵՔ"։ Սրա համար ե՞ն մեր պապերը կռվել ԱՐԱ։
- Հա՛ կտամ իրան գդալ։ Ես լիքը մարդ եմ ճանաչում, որ խաշը գդալով ա ուտում՝ ու կարգին մարդ ա։
- Արա մենք ՀԱՅ ենք, լսու՞մ ես, ՀԱՅ, էս քեզ քո Եվրոպան չի, որ խաշն ու խորովածը գդալ-դանակ-պատառաքաղով ուտեք։ Եթե ուզում եք գդալով ուտեք, ռադ էլեք ձեր Եվրոպա։
- Էդ որ ՀՀԿ-ն երկիրը թալանում էր՝ սուս-փուս նստած էիք, ուժներդ մենակ խաշը գդալով ուտողների վրա ա՞ պատում
- Արա ՀՀԿ-ն ի՞նչ կապ ուներ ստե։ Հորս արև, ուզում ա ՆԻկոլը ըլլի, ուզում ա ով ուզում ա ըլնի, եթե թողելու ենք գդալով խաշ ուտեն լուչե Սերժենք հետ գան, արա․․․
Հեղ.` Նիկոլայ ԹորոսյանTG
Life ջան, կներես, օրինակդ տեղին չի։ Խաշը պետք ա ձեռքով ուտել։
ՈՒ որ մասից որ ուտում ես, հակառակ մասի վրա պետքա լավաշ փռել, որ չսառի )))
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Ես խաշի մեջ կանաչի եմ կտրտում, համով սուպ ա դառնում։ Հալածեք ինձ ։ճ
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ