Բարեկամ (04.10.2018)
Ժողովրդի միակ մտահոգությունն այն է, որ Նիկոլի հրաժարականից հետո թեկածու չառաջադրեն, բայց իմ կարծիքով էդպիսի բան չի լինի, ոչ մեկ ռիսկ չի անի մի ողջ ազգի դեմ որոշում կայացնի:
Որ հանկարծ այնուհանդերձ թեկնածու առաջադրեցին՝ հնարավոր քայլերը կարող ե՞ք նկարագրել...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Ի դեպ ԱԺ-ի այգին բացել են, մի ժամ առաջ կողքով անցա։
Sent from my Pixel 2 using Tapatalk
I may be paranoid but no android!
Ասի, չէ՞, չջղայնացնեք - մտնում ենք Ազգային ժողով...
Ինձ համար հանգիստ (հաց ու սոխ էի ուտում)... ավտոյով տուն էի ձգվել, մեկ էլ ռադիոյով ականջովս ընկավ, որ Նիկոլը կոչ է արել ժողովրդին: Ավտոն կայնացրի մի հարմար տեղ ու... ջղայնացած էկա![]()
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Էսօր Կառավարություն - ԱԺ հարցուպատասխան կա, հետաքրքիր ա լինելու…
Chuk (03.10.2018)
Կարոցա վարչապետին գիշերը 11-ին, արտահերթ նիստով, որ դարպասները փակ լինեն
Մի քիչ թավիշը շատա, ժողովրդական էս աջակցության պարագայում ճիշտ լինելը հեշտա։ Ուղղակի ճշտի ու վստահության հարցում, երևի անսխալական մարդ չկա, նույնը ասում էին Լևոնի մասին, որ ինքը ամեն ինչ գիտի ու անսխալականա, նույնը մինչ հեղափոխությունը՝ բոլոր տարբերակները գծած ու իրավիճակը տւրապետող Սերժ Սարգսյանի մասին։
Chuk (03.10.2018)
Վերջը ես էլ ոտք դրեցի էս բաժին...
Ժող, Շարմազանովն էլ, Աշոտյանն էլ ասում են, որ ոչ մի պայմանավորվածություն չի եղել Նիկոլի հետ, ու որ ԱԺ-ն լուծարելու ու արտահերթ ընտրությունների հետ կապված իրանց ասածը վերաբերում էր զուտ մայիսին անցկացնելուն: Այսինքն` էս մարդիկ պարզ խոստովանում են, որ իրանց ոչինչ չի խանգարում լավ էլ առաջադրելու իրանց թեկնածուին: Հիմա էս պարագայում ինչքանո՞վ ա ճիշտ Նիկոլի հրաժարականը: Հա, ես էլ եմ Նիկոլին անսահման վստահում, բայց, փաստորեն, երեկ էդ մարդիկ կամ իրար ընդհանրապես չեն հասկացել, կամ էլ ՀՀԿ-ն, ինչպես միշտ, խոսքը փոխում ու խաղեր ա տալիս:
Մեկ էլ հետաքրքիր էր, որ Շարմազանովը խոսելիս ասեց, որ Նիկոլի հետ խոսակցությունը շատ հանգիստ, նորմալ պայմաններում ա անցել, առանց որևէ լարվածության, իսկ Աշոտյանն ասեց, որ շատ լարված մթնոլորտում ա անցել:
Մի խոսքով` ամեն մեկը մի իրականության մեջ ա ապրում: Գժանոց ա լրիվ: Կամ էլ ես ոչ մի բան չեմ հասկանում:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Lion (03.10.2018)
Իրականում ավելի լուրջ երաշխիքներ են պետք, քան բանավոր կամ նույնիսկ գրավոր պայմանավորվածությունը: Ստավկեքն էնքան բարձր են, որ, կարիք եղավ, հուշագիր չէ, ստորագրված ՄԱԿ-ի կանոնադրությունն էլ կխախտեն...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Ուլուանա (03.10.2018)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ