Շին ջան, ես չեմ ասի, դու սաղից լավ ինքդ կջոկես։Դոկտոր մարդ ես ․․․․
Ու կոնկրետ դու կարաս ինչքան ուզում ես քննադատես, ռազ որ ինձ ես հարցնում։
Ընկեր, ասենք իմ վրա էլ ազդում, որ Ալենը նատուռի պարապությունից ընկել հիմնի հետևից։ Ախմախություն ա դա, ոնց որ ինքս էլ մի քանի անգամ ասել եմ, ու հետդ լրիվ համաձայն եմ։ Բայց դե սենց մի բան ասեմ, որ հասկանաս էլի ինչ եմ ուզում ասեմ․ եթե մենք ազգովի ամեն հավայի բան սարքեն օրերով քննդատելու առարկա, քննադատության արժեքն էլ կընկնի։ Էկեք նենց բաներ քննադատենք, որ քննադատելն էլ օգուտ լինի։ Իսկ հիմնի հարցը օրերով քննադատելը օգուտ ա մենակ Ալենին, քանի որ իրա բլթցրած ախմախությունը մնում ա օրակարգում, ինքն էլ հետը։
Օրինակ, Բյուրի ասած աղքատների, կամ համահարթ եկամտհարկի անարդարացի լինելու, կամ կառավարության կառուցվածքը հնարավոր ա անոռուգլուխ փոխելու հարցերը լուրջ հարցեր են, որ պիտի ծերից ծեր լուրջ քննակվի էլ, քննադատվի էլ ինչքան պետք ա։ Բայց լիքը լուրջ մարդ, ասենք դու, փիս նեղվում ա շարքային բլթոցից ու սկսում ա զուգահեռներ անցկացնել նախկիններ հետ։ Չգիտե, թե էս ինչքանով ա նորմալ, էլի ․․․
Էջանիշներ