Շինարար (04.02.2019)
Էս էլ քաղաքապետարանը
Ու որ սրան էլ ավելացնենք, որ մի բան էլ պարգևատրումների բյուջեն մեծացրել են 2019֊ի համար, ուղղակի լացելու ա։
Վերջերս մեկի հետ էի խոսում «Իմ քայլ» դաշինքից։ Ասում էր՝ մտածում էի իշխանության գանք, էս կփոխենք, էն կփոխենք, բայց պարզվում ա՝ ահագին քիչ բան ա քեզնից կախված։ Դու քո առաջարկներով գնում ես, բայց մի հոգի ա որոշում կայացնողը։
Պրեմեիաների հետ կապված Լիլիթ Մակունցը ահագին հավասարակշռված ու խելոք բաներ ա ասում…
Ի միջի այլոց, ինքն էլ նրանցից մեկն ա, ում հետ ԱԺ-ում ես ահագին հույսեր եմ կապում…
«Իմ քայլը» հայտարարում է կառավարությունում պարգևավճարների նոր մեխանիզմների մշակման մասին
Լիլիթ Մակունցը ինքնապարգևատրումների ինստիտուտը վերացնելու անհրաժեշտություն է տեսնում
Մակունցի հե՞տ - լո՞ւրջ:
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 04.02.2019, 22:51:
Աթեիստ (04.02.2019)
Հենց թեկուզ էս վերջին հարցազրույցը նայեք։ Հավասարակշռված, գրագետ, կազմակերպված միտք ․․․․ լավագույն մեծամասնություն խմբակցության ղեկավար ա, որ ես ԱԺ-ում երևբևէ հիշում եմ։
Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 04.02.2019, 23:42:
Ապեր, անլուրջ տպավորություն է թողնում՝ հաշվի առնելով իր խոսքերը, վարքագիծն ու պահվածքը, բայց ավելի շատ նաև՝ ինտուիտիվ մակարդակում:
Ասենք նայի, արդեն ասել եմ, ինքը տեղյակ չէր, որ վարչապետին չեն առաջադրում, այլ նոր Սահմանադրությամբ նա ինքստինքյան է վարչապետ, որպես մեծամասնության ղեկավար, պարգևավճարների պահով անչափ անվստահ, անտեղի բաներ ասեց, հենց վերջերս հայտարարեց, որ... ՀՀ օրհներգը իրեն դուր չի գալիս ու նման բաներ: Հիմա պատկերացրա, ասենք ԱՄՆ կոնգրեսում Հանրապետականների կամ Դեմոկրատների ղեկավարը էսքան բացթողումներից հետո հայտարարում է, թե... ԱՄՆ օրհներգը իրեն դուր չի գալիս: Ասենք տարրական անհարգալից վերաբերմունք է, էլի, ՀՀ խորհրդանիշի նկատմամբ, ընդ որում էնքան անհեռատես էր, որ հիմա, երբ օրհներգի փոփոխման թեման հետին պլան մղվեց, ստացվեց, որ ՀՀ ԱԺ իշխանական գլխավոր, սահմանադրական մեծամասնության տիրապետող ուժի ղեկավաը... չի սիրում ՀՀ օրհներգը ու շարունակելու է գոյատևել այդ վիճակում: Սա չի կարող նորմալ լինել:
Մի քիչ շատ են, էլի, կիքսերը 2 ամսվա համար, էլ չասած իր "փառահեղ" անցյալը որպես ՀՀ մշակույթի նախարար:
Չի համոզում - կներես, եթե հանկարծ քո մոտիկ մարդուն սենց դաժան քննադատեցի...
Վերջին խմբագրող՝ Lion: 05.02.2019, 00:08:
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
StrangeLittleGirl (05.02.2019), Յոհաննես (05.02.2019), Շինարար (05.02.2019)
Ասում ա՝ աշխատավարձով են ապրում, լրացուցիչ ծախսեր֊բանԳրողը տանի, Հայաստանի մեծ մասը ամբողջ տարվա կտրվածքով երկու միլիոն չի ստանում, դու ասում ես՝ լրացուցիչ ծախս։
Դեբիլ֊դեբիլ խոսում ա։
Ոնց ասես, ապեր քեզ չի համոզում, ինտիուտիվ մակարդակում (կարայիր մենակ էտ գրեիր ու հերիք էր) ինձ համոզում ա։ Ու որպես նախարար էլ էր համոզում։
Հա ընգեր, մեր լավ քուրն ա։![]()
Քեզ երևի ավելի մոտիկ ա, քան ինձ։ Քո կարծիքով եթե մեկը դուրս գալիս ա, պարդիր մոտիկ մա՞րդ ա։ Մոտավորապես տենց էլ երևի կարծիքդ ու քննադատությունդ ես կազում։
Հ․Գ․ Վարքագծի ու պահվացքի մասով էլ մի երկու խոսք, խնդրում եմ։
Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 05.02.2019, 00:17:
Lion (05.02.2019)
Այսինքն, ի՞նչ էիր ուզում, որ Մակունցը իրա ասածից ավել ասեր, որ չի ասել, որպես ԱԺ մեծամասնության խմբակցության ղեկավար։ Ասեր, որ ուսուցիչները նախարարից ցածր աշխատավարձ են ստանում, ու երկրում 12 նախարար կա ու մոտ 50.000 ուսուցի՞չ։
Հասարակակն հնչեղություն ստացած հարցի լավագույն արձագանքն էր, որ կարար լիներ․ ՊԵԿ-ի նախագահին կանչել ԱԺ նա կավյոռ ու ամենայն հավանականությամբ խզարել են։ Վերջին անգամ ե՞րբ էիք սեցն բան տեսել։
Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 05.02.2019, 00:28:
Չէ, հակառակը, պակաս ասեր։
Նոր իշխանություններն ամեն կերպ աղքատների խնդիրները արհամարհում են, չեն հասկանում՝ ինչից ա պրեմիաների հետ կապված վրդովմունքը։ Մակունցը 600 000 աշխատավարձը ցածր ա համարում (մի ուրիշ կոնտեքստում էլ տենց մի բան էր ասել), Ավինյանն ասում ա՝ նվազագույն աշխատավարձը չի բարձրանալու, Նիկոլն ասում ա՝ 800 000 լոդր։ Ու սենց շարունակ։
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ