Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Universe (08.12.2018)
Սկզբնաղբյուրի հղումը ձայնագրությամբ հանդերձ էս թեմայում ավելի վաղ դրել եմ։ Էս ա, մի հատ էլ։
Ինձ համար օրինակ հարց ա՝ եթե տենց շուխուռ չլիներ, հերքում կլինե՞ր, թե՞ չէ։ Պատկերացրու, կար պահ, երբ էս վերևի հղումից բացի ուրիշ տեսակի ոչ մի ինֆո չկար։ ՊԵԿ֊ի նախագահն ասում ա՝ խոպանչիները հարկվելու են, ուրիշ ոչինչ չկա։ Ի՞նչ կմտածես։ Ժողովուրդը սկսեց ֆեյսբուքում ստատուսներ շարել։ Ու ես չեմ բացառում, որ հենց էդ ռեակցիան պատճառ դարձավ, որ հարցը օրակարգ չմտավ, հետո էլ հերքումներն էկան։ Համենայնդեպս, ՊԵԿ֊ի նախագահի բերանից նման բառերի դուրս գալը մտահոգվելու առիթ կարար տար։ Ու էն փաստը, որ ոչ ոք չկանգնեց, ասեց՝ Դավիթ Անանյանը սխալ ա ասում, Դավիթ Անանյանն ինքն էլ ներողություն չխնդրեց, այլ հերքումների ալիքներն էկան նենց, թե իբր տենց բան չի էղել, լրատվամիջոցներն են, խոսում ա էն մասին, որ ամեն դեպքում էդ ամենն էնքան էլ օդից չէր, ու հենց բուռն արձագանքը պատճառ դարձավ, որ ավելի առաջ չգնաց էդ միտքը։
Ու հա, բառդակը բառդակ, մարդիկ առանց իրար հետ համաձայնեցնելու ինչ ասես չեն բստրում։ Բայց ստեղ սխալ հասկանալու հարց չկա էլի։ Կառավարությունն ա բառդակ, ոչ թե ժողովուրդն անհասկացող։
Շինարար (22.11.2018)
Էս հարկեր/նպաստներ/թոշակներ շուխուրներն ու ցանկությունները իմ կարծիքով դեռ մակերեսային ու նեղանձնական շահերից վերև ազգովի չենք կարողանում բարձրացնել:
Ինչի համար են հարկերը, ուր պիտի ծախսվեն, ոնց վերադարձվեն, ինչ ենք մենք առհասարակ ուզում ու ոնց ենք պատկերացնում մեր ուզածին հասնելը, կարճաժամկետ, երկարաժամկետ, big picture...
Էնպիսի տպավորություն է, որ Հայ ժողովուրդը ուզում է քիչ հարկեր ու շատ թոշակ-նպաստ, ու սա մեր հիմնական ու վերջնական նպատակն է :Ճ
Ոնց որ ասենք տրանսպորտի թանկացման դեմ ժողովուրդը պայքարեց, որ մարշրուտկաների մեջ կզած գնալը մնա 100 դրամ, մնաց, ու սաղ երջանիկ են:
Ես հաճույքով ՀՀ-ում հարկեր կվճարեի իմ խոպանի եկամուտներից, եթե իմանայի ինչի համար եմ վճարում, ու արդյունքն էլ ամեն տարի զգայի (քանի դեռ ինձ ՀՀ քաղաքացի եմ համարում):
Առհասարակ նորմալ երկիր ունենալու համար պետք է աշխատել ու վճարել, ոչ մի բան ձրի երկնքից չի ընկնում:
Կառավարությունը հարկային դաշտում որևէ կտրուկ փոփոխություններ անելուց առաջ, եթե սկզբից ժողովդրի վստահությունը բարձրացնի, սաղ ինֆորմացիան հանրամատչելի ներկայացնի՝ բյուջեն, պլանները, ծախսերը, ռիսկերը, հեռանկարային, բլա բլա բլա, ՈՉ ընենց որ Սերժիկենք էին «ներկայացնում», ապա մարդ ես, մեկ էլ տեսար Հայ ժողովուրդը սկսեց հավեսով հարկեր վճարել, մտածելով, որ ներդրում ա անում, ոչ թե քամուն ա տալիս ոմանց կազինո գնալու կամ քածերի հետ ֆռֆռալու համար:
Մենակ հարկերին ոոոոոո՜չ, թոշակներին այոոոոոո՜ պոռալով բանի չենք հասնի:
Si vis pacem, para bellum
սաղ հեչ, բացում ա․ հլը սրանց վիճակը
http://www.panarmenian.net/arm/news/262605/
Գիտեն, որ ուր գնան, ժողովուրդը թքելու ա երեսներին։ Ով գիտի իրանց սաղ ցուցակից ոչ մեկին չեն գտել, որ էդքան դուխ ու երես ունի, որ համաձայնի դուրս գա մարդամեջ քաղաքական քարոզ անիԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասել է, թե դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում ժողովրդի հետ հանդիպելն արդյունավետ ձևաչափ չի համարում, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:
Ըստ նրա, նախկին իշխող ուժը քարոզարշավի ընթացքում ավելի շատ կօգտվի մամուլից, հեռուստատեսությունից:
Հարցին, թե մտավախություն ունեն, որ հանրությունը բարյացակամորեն չի դիմավորի ՀՀԿ-ականներին, Բաղադասրյանը պատասխանել է, որ ինքն ամեն երեկո զբոսնում է:
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Ես մեկ-մեկ մտածում եմ, որ ոմանք կամ հիմար են, կամ իրոք հիմարի տեղ են դնում ժողովրդին...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Lion (08.12.2018)
Հիշել եմ, տես Հատուկ քո համար, որ հետո չասես, որ խաբար չես։ Էսօր ա հրատարակվել։
Աղքատության ցուցանիշները Հայաստանում. ինչ տեղաշարժեր կան
Բազմանդամ և երեխաներ ունեցող տնային տնտեսությունների շրջանում աղքատ լինելու հավանականությունն ավելի մեծ է: Աղքատության հարաբերական ռիսկն աճում է տնային տնտեսության չափին զուգահեռ: Հայաստանում մինչև 6 տարեկան երեք և ավելի երեխաներ ունեցող տնային տնտեսություններն ունեն աղքատության 1.9 անգամ ավելի բարձր ռիսկ (49.6%)՝ հանրապետական միջին մակարդակի համեմատ (25.7%), ինչպես նաև ավելի բարձր ռիսկ այն տնային տնտեսությունների համեմատ, որտեղ առկա են թվով ավելի քիչ երեխաներ:
Աղքատ ընտանիքները մեծամասամբ գործազուրկ են, կամ մշատական աշխատանք չունեն: Չկա շատ աշխատանք, չկա հոգնածություն, կա լիքը ազատ ժամանակ և՝ մեծանում է բազամանալու հավանականությունը
Si vis pacem, para bellum
Փաստորեն 2017ին աղքատությունը 3,7տոկոսով նվազելա.
Իմ Քայլի ծրագրում գրածա նախատեսում ենք 5տարում 10տոկոս կրճատել աղքատությունը.
Նպատակը տարեկան 2տոկոս. Բա մարդամեկը ինչա իրան ճղում տնտեսական հեղափոխություն եմ անում, հարևան Վալոդը ասեց տռուսիկի գործարան եմ բացելու 2000աշխատատեղով, ռուսները աղի գործարան են բացելու 4տարի հետո.
Էտ մինչև վաղը։
Ես առհասարակ շատ չեմ հասցնում հետևել, բայց կարծիք կա ինձ մոտ ձևավորված։
Մանր առևտրականների մասին։
Վերջերս աշխատանքի ժամանակ ինչ-որ հաղորդման ուղիղ եթեր էի լսում մանր առևտրականների և օրենքի ներկայացուցիչների միջև։ Հաղորդումն ավարտվեց էն անսկզբունքով, ոնց որ սկսվել էր - աևտրականները տենց էլ չհասկացան ու չընդունեցին, որ փողոցից փակ ու անվճար տեղ տեղափոխվելն ու օրեկան մի 100 մետր ավելի քայլելն ավելի օգտակարա, քան որ մուտքերի դիմաց, ծառներից կախված և/կամ փողոցներում զբաղվում են առևտրով, հետն էլ միս/կանաչի/կարտոֆիլ․․․ ով ինչ հասցնի։ Ի դեպ, այդ մարդիկ, իրենց համար անվճար տեղ տրամադրելը շուկայում շատ անարդյունավետ էին ընդունում հիմանակն պատճառաբանությամբ՝ "Բա գնանք ընդեղ, մարդիկ կգան փողոց ծախողներից կառնեն մենք էլ առևտուր չենք ունենա". Հիմա էս մարդկանց ոնց բացատրում էին մասնագետները, էս մարդիկ միևնույնա չէին ընդունում, որ հնարավորա նույն բանով զբաղվել ոչ թե բակում, այլ շուկայում
Սոցիալապես անապահով ընտանիքների մասին։
Էստեղ, իմ կարծիքով սոցիալապես անապահովությունն ու աշխատելու ընդունակ չլինելը /ֆիզիկապես/ պետք է տարանջատել։ Ծանոթ ունեմ ՀՀ ում, որ էտ մարդը ոչ աշխատում էր, ոչ ուզում էր ոչ էլ կարողանում էր։ Ու ասենք չկար ոչ մի խոչընդոտ։ Ինքն ապրումա իր ընտանիքի հետ մեկտեղ շատ անապահով, բայց բոլորն էլ աշխատունակ են։ Հիմա ես էս մարդուն սոցիալապես անապահով չեմ համարում։ Ու անապահովների թվի մեջ իմ կարծիքով նման մարդիկ զգալի մաս են կազմում։ Ու հետաքրքիրն էնա, որ չաշխատողն բայց աշխատունակն ավելի շատա սպասումներով լի քան ոչ աշխատունակը։
Դասավանդողների մասին
Լինի բժիշկ, պեդագոգ թե երաժիշտ, որն աշխատում է ոչ մասնավոր հաստատությունում /վերցնենք ամենակարևորն ու տարածվածը՝ դպրոցներում/, էտ մարդը օրինակելի չի վարձատրվում ։ Հիմա կասեք որտեղից վարձատրվի, երբ դասավանդողների թիվը մի քանի անգամ գերազանցում է տվյալ դաշտում առկա հաստիքների թվին։ Ես չեմ կարծում, որ այս ուղղությամբ առաջիկա տարիներին կունենանք ֆունդամենտալ փոփոխություններ։ Իմ կարծիքով էս էն սեգմենտնա, որտեղ առաջիկայում միայն հնարավոր է խոստանալ ու սպասեցնել։ Առավելևս էն դեպքում, երբ ուզում են հանրակրթականն ու հատուկ դպրոցները միացնել իրար։ Էտ տարեկան +/- 1000 դրամով էլ չես լուծի էս հարցը։
Լրագրողների մասին
Մեր 2-3 միլիոնանոց քաղաքացիների 1/3-ը լրագորղա, էս մարդիկ էլ նյութ են ուզում արտադրած լինեն, հա բայց թեմաներն են քիչ /կա մի գերթեմա ու վերջ պո իդեյու/։ Դրա համար, մեր պես քաղաքականացված /են ասում ինչ են ասում/ երկրում պետքա ընտրեն յա սրա յա նրա պոչը։ Արդյունքում, էլի ցիկլա սկսում Looping-ի։ Հա պտտվելու են լուրեր, հա խոսելու են, հա կարծիք ձևավորեն իրենց անզգույշ ու ախմախ լուրերով ու էտ լուրերով սնվողնրեն էլ խանգարեն էն մարդկանց, ովքեր իրոք ուզում են ու փորձում են աշխատել։ Բոլորիս շրջապատում էլ պատահական կամ ոչ պատահական հանդիպած մարդիկ ինձ թվումա քիչ չեն, որ վզգոյի բլոգում կարդացելա որա ասենք Հարությունյանը գ7 ա ու վսյո, ուրեմն սաղ հիմնարկը գ7 ա ու որ ինքը բարձրաձայնումա էն մնացածներն էլ են կարծում, որ հա տենցա․․․ Այսինքն շատ դինամիկ ու առանց պրինցիպներիյա ինձ թվում էս դաշտը։ Բացի մեկ բանից, ծառայելուց սրա կամ նրա հետևողականությանը։ Էլ չեմ ասում մեդիամառազմը։
․․․ու սենց ամեն մի ոլորտից։
Ու ամենակարևորը իմ կարծիքով տնտեսություն, ճիշտ բիզնես անելը, գրանտների հետևից չվազելը, այլ արտադրելը, հա հենց արտադրելնա էսօր մեզ պետք, արտադրել ու արտահանել։ Մեր պոտենցիալը մեզ հերիքա դրսում գովազդի համար։ Երեկ պարզվեց, որ դաժը գվատեմալայում։
Արտաքին քաղաքականության մասին, Զինված ուժերի մասին, ԼՂԻՄ - էս էլ էն թեմաներն են, որոնց լիարժեք դժվար թե մեկնումեկը էստեղ տիրապետի։ Մենք գիտենք շատ շատ սկզբունքային ու արդեն իրագործված բաների մասին, որն իմ կարծիքով շատ քիչա էն չիմացածիս համեմատ։ Ընդհանուր պատկերը բոլորս էլ տեսնում ենք նույն խառը ու վիճակնա։
Ոզում եմ ասեմ, որ իմ կարծիքով, ինչքան էլ ուրախ ենք հեղափոխության/իշխանափոխության համար, առկա կամ առաջիկա օրենքի և մոտեցումների փոփոխությունների մասով, միևնույնա ռեակտիվ /այսինքն 4-5 տարուց քիչ/ ձևով չենք հասնի էն մեր ուզած հայաստանի գոնե կեսին։
Վերջին խմբագրող՝ Universe: 08.12.2018, 18:56:
Ա1+-ը շատ հավեսն ֆիլմ ա նկարել
1-ին am-ի իմ հիանալի գործընկերների հետ ամփոփում ենք տարին՝ Բանակ, ՀԱՊԿ, Լուկաշենկո, Խաչատուրով և այլն...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Հիմի էլ ֆիննախը...
Քաղաքապետարան, մարզպետարան՝ ջհանդամ գյոռը, հա, ասենք, դուք ձեզ 13-ներ եք գրել, պիտի չանեիք, բայց ջհանդամ: Երեկ չէ նախորդ օրը պայթեց ՊԵԿ պրեմիաների մասին լուրը, հիմա էլ, ավելի շքեղ թվերով՝ ֆիննախի պրեմիաները...
Մեղմ ասած՝ դժգոհ եմ...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
13-ը պատռի տրաքի 1 աշխատավարձ, բայց ոչ, ասենք, 5-6 աշխատավարձ: Ընդհանրապես, էդ պահերը օրենքով կարգավորված չեն, այլ ավելի շուտ սովորութային են: Հիմա տեսեք, ես դեմ չեմ, որ խեղճուկրակ 80.000 դրամ ստացող առատար մասնագետը նոր տարվա գլուխ մի հատ էլ 80.000 ստանա, բայց ես դեմ եմ, բարոյական մակարդակում, որ ղեկավար կազմը պրեմիա ստանա՝ Նիկոլի թիմը, իսկ էդ աստղաբաշխական պրեմիաների պահով էլ՝ ընդհանրապես:
Օրենքը մի կողմ՝ մարդիկ եկել են բացառիկ, արտառոց վիճակում, փլատակների վրա, ժողովրդի բարոյական աջակցության ալիքի վրա, որ խնդիրներ լուծեն: Էս պայմաններում պետք էր ուղղակի կանգնել, ասել՝ տղեք, չենք վերցնում, խնայած միջոցներն էլ՝ բյուջե, բայց էն սովորական աշխատողներին իրենց փողը տալիս ենք:
Էս դեպքը ո սենց եղավ, սիրուն չի, իրենք վերածվում են ուղղակի շահառուներին, այլ ոչ թե բացառիկ վիճակում հայտնված երկրի գլխին բարոյական բարձր պատասխանատվությամբ կանգնած մարդկանց...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
StrangeLittleGirl (28.01.2019), Շինարար (28.01.2019)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ