Chuk-ի խոսքերից
Ծլնգ ջան, ինքը պետք ա բոլոր իր ենթակայության հիմնարկներով շրջի, ծանոթանա, քննարկի: Էդ սովետական մոտեցում չի, էդ անհրաժեշտ բան ա իրականում:
Հիմա նայի, խնդիրը գալիս ա «Դեմոյանի սենյակը մտնելուն»: Էս հարցազրույցից էդ չի հասկացվում, դրա համար սինթեզեմ էն, ինչ տարբեր տեղերից իմացել, լսել, կարդացել եմ: Հիմնականում Ազատությանը տված հարցազրույցում ասելիքս կա, բայց փորձեմ ամբողջացնել:
Թանգարանում ինքն ու Հովհաննեսը նախ քննարկում են ունեցել տնօրենի պաշտոնակատարի ու փոխտնօրենների հետ: Ասա ինձ, որտե՞ղ պետք է լիներ էդ քննարկումը, եթե ոչ տնօրենի սենյակում: Կրկնում եմ՝ տնօրենի սենյակում, ոչ թե Դեմոյանի սենյակում:
Այսինքն էդ սենյակում ուրիշ ոչինչ չի արվել, բացի աշխատանքային հանդիպումից, որին մասնակցել է այդ աշխատասենյակի իրական տերը՝ տնօրենի պաշտոնակատարը:
Դրանից հետո հանդիպում-քննարկում է եղել բոլոր աշխատողների հետ՝ արդեն խորհրդակցությունների ինչ-որ մեծ սենյակում:
Իսկ Դեմոյանն իր նամակով փորձում է պատրանք ստեղծել, թե իր անձնական տարածք են ներխուժել: Չկա տենց բան, ախպեր ջան: Էդ ինքն ա պետական հիմնարկում տարածք փորձել գրավել:
Ինչ վերաբերում ա նախարարության ընդհանուր գործելաոճին, ինձ էլ լիքը բան դուր չի գալիս: Բայց եթե խնդիրը դիտարկում եմ արտահերթ ընտրությունների պատրաստման կոնտեքստում, սաղ իրա տեղն ա ընկնում: Ոչ մեկիս համար էլ գաղտնիք չի, որ ընտրական պրոցեսների վրա ազդող մեծ գործոններից էր դառել կրթական համակարգը՝ իրա ենթակառուցվածքներով: Ու մինչ արտահերթը առաջնային խնդիր կա էս համակարգը վերաձևելու:
Եթե արտահերթից հետո նման ոճի քաղաքականություն կշարունակվի, ես էլ կլինեմ քննադատող կողմ: Իսկ հիմա ստիպված եմ համակերպվել, որ ոչ կառավարության ծրագրում նորմալ հայեցակարգ կա գիտության ու կրթության զարգացման հարցում, ոչ էլ բուն աշխատաոճում:
Էջանիշներ