Ապեր, չթերագնահատելով էս ասածներդ, կուլիսների հետևում խաղերն ու Նիկոլի առաջ կանգնած վտանգները, արի չթերագնահատենք նաև ՀՀԿ–ին էմոցիոնալ ջախջախելը, ու հանրային մակարդակում հոգեբանական–էմոցիոնալ ընկալումները։ Մարդիկ խիստ էմոցիոնալ արարածներ են․ ՀՀԿ–ական ջոջերից սկսած, շարքային քաղաքացիներով վերջացրած։ Մեր գործողությունները ինչքան էլ մեզ թվում ա, թե տրամաբանական դատողությունների արդյունք են, առնվազն մի էդքան էլ, եթե ոչ ավելի, ենթագիտակցական, էմոցիոնալ հիմքեր ունեն։
Ի վերջո, էս հեղափոխությունն էլ եղավ ոչ թե կուլիսային խաղերի, այլ հանրային տրամադրությունների ու ընկալումների տրանսֆորմացիայի շնորհիվ ու միջոցով։ ՈՒ Նիկոլի կողմից, թեկուզ որոշ պոպուլիստական տարրերով ՀՀԿ–ին ժողովրդի առաջ էմոցիոնալ կոտրելը չափազանց էական մոմենտ ա։
Ինչպես որ քո բերած Գուրգեն Եղիազարյանն ա ասում ու որ ավելի կարևոր ա՝ Նիկոլն ա անընդհատ շեշտում, Նիկոլի գլխավոր զենքն ու հենարանը ժողովուրդն ա։
Համաձայն եմ Արշակ ջան, էդ ՀՀԿ-ի համար հաճախակի մանթո ընկնելը կարգին թերապիա կարա լինի:
Բայց ես դեռ մի քիչ հույս ունեմ, որ դրանք լավ ընդդիմություն կարող են լինել ապագա խորհրդարանում՝ կարգին քիմմաքրում անցնելուց հետո:
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Էջանիշներ