Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
Գիտեմ, որ դու չես հորինել, ու որ գիրք ա՝ տեղեկացել եմ իմ գուշակած "հեղինակության" ֆեյսբուքյան գրառումից։ Ուշագրավը ոչ էնքան էն ա, որ էդ "հեղինակությունը" տարածում ա նման անհեթեթ ու ոչ մեկի կողմից աջակցություն չգտնող երևույթները, այլ որ դու դրանք վկայակոչում ես քո քննադատությունները "հիմնավորելու" համար։ Նման խելապակասների դրսևորումները վկայակոչելուդ նպատակը ո՞րն ա․ որ նրանք, ովքեր չեն քննադատում Նիկոլին, էդ խելապակասների շարքերում են կամ համախոհնե՞րը։
Վիդեոն, որով կիսվել եմ, ուրիշի մոտ եմ տեսել Էնպես որ երևի քեզ համար մեծ հայտնություն կլինի, եթե իմանաս, որ էդ գրքի գոյությունը քննադատողներն ու տարածողները մեկից ավելի մարդիկ են

Շատ սուր ես ասում՝ ոչ մեկի կողմից աջակցություն չգտնվող երևույթ։ Ինչ֊որ մեկը որոշել ա պետական փողերով դա ֆինանսավորել, չէ՞։ Այսինքն, առնվազն մի հոգի կա, որ Նիկոլի պաշտպամունքն աջակցում ա (լինի քծնանք, թե անկեղծ պաշտամունք)։ Հետո, մարդ պիտի կույր լինի, որ չտեսնի՝ ոնց ա ժողովրդի մեծամասնությունը Նիկոլին աստվածացնում։ Ակումբում, բնականաբար, էդ պաշտամունքը չի արտահայտվում «թագավոր», «փրկիչ», «առաջնորդ» ու այլ բառերով, որովհետև էստեղ ամեն դեպքում համեմատաբար բարձր ինտելեկտով մարդիկ են հավաքված։ Դրա փոխարեն էդ արտահայտությունները փոխարինվում են ավելի ինտելեկտուալներով. «Ես Նիկոլին վստահում եմ», «Իմ ներքին զգացողությունն ասում ա, որ», «Նիկոլը լավ մարդ ա» և այլն։