User Tag List

Էջ 60 102-ից ԱռաջինԱռաջին ... 105056575859606162636470 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 886 համարից մինչև 900 համարի արդյունքները՝ ընդհանուր 1526 հատից

Թեմա: Թավշյա հեղափոխություն. փողոցային պայքարից հետո

  1. #886
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բյուր ջան, միայն տեսածդ ու լսածդ դնելը ինչ-որ հիպոթետիկ անալիտիկ մոդելների մեջ ու կարծելը, թե բացահայտում ես իրականությունը, չեմ կարծում, թե չսխալվելու ճիշտ ճանապարհն ա: Կա նաև զգացողություն ու սրտի թելադրանք, որոնց արժի բանի տեղ դնել նույնպես :

  2. #887
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ինչ վերաբերում ա արժեհամակարգերը որոշելու մեթոդներին, մի անեկդոտ հիշեցի.
    - ես չգիտեի որ բուսակեր ես:
    - հա, վերջերս եմ դառել:
    - բա ո՞նց որոշեցիր, կենդանիներին ես խղճում:
    - չէ հա, որսի սիրահար եմ
    - ուրեմն առողջ ապրելակերպ
    - օրը երեք տուփ ծխում եմ
    - բա էլ ի՞նչ
    - փորձեցի գեյ դառնամ, բան դուրս չեկավ, ֆեմինիզմն էլ ձանձրալի էր ու անհռտաքրքիր, տենց որոշեցի դառնալ բուսակեր:

  3. #888
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Բյուր ջան, միայն տեսածդ ու լսածդ դնելը ինչ-որ հիպոթետիկ անալիտիկ մոդելների մեջ ու կարծելը, թե բացահայտում ես իրականությունը, չեմ կարծում, թե չսխալվելու ճիշտ ճանապարհն ա: Կա նաև զգացողություն ու սրտի թելադրանք, որոնց արժի բանի տեղ դնել նույնպես :
    Ո՞վ ա ասում, որ չսխալվելն ա իմ ուշքն ու միտքը։ Իմ նպատակն իրականությունը հասկանալն ա, իսկ դա հնարավոր ա ունեցած տվյալները վերլուծելով ու նոր տվյալներ հավաքելով։ Ներքին զգացողություններով ու սրտի թելադրանքով առաջնորդվելու դեպքում ընդամենը կհանգենք իրականության աղճատված ընկալման։ Կորոշենք, որ Նիկոլը լավն ա ներքին զգացողություններով ու կշարունակենք պնդել, որ լավն ա նույնիսկ էն դեպքում, երբ (տեսականորեն, որտև գիտեմ, որ գոնե էս մի բանը չի անի) ԼԳԲՏ անձանց հավաքի, մի տեղում վառի։

  4. #889
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    ինչ վերաբերում ա արժեհամակարգերը որոշելու մեթոդներին, մի անեկդոտ հիշեցի.
    - ես չգիտեի որ բուսակեր ես:
    - հա, վերջերս եմ դառել:
    - բա ո՞նց որոշեցիր, կենդանիներին ես խղճում:
    - չէ հա, որսի սիրահար եմ
    - ուրեմն առողջ ապրելակերպ
    - օրը երեք տուփ ծխում եմ
    - բա էլ ի՞նչ
    - փորձեցի գեյ դառնամ, բան դուրս չեկավ, ֆեմինիզմն էլ ձանձրալի էր ու անհռտաքրքիր, տենց որոշեցի դառնալ բուսակեր:
    Անեկդոտը հեչ տեղին չի

  5. #890
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Անեկդոտը հեչ տեղին չի
    կոկրետ իմ արժեհամակարգը որոշելուդ առումով լրիվ ինքն ա :p

  6. #891
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    կոկրետ իմ արժեհամակարգը որոշելուդ առումով լրիվ ինքն ա :p
    Բացարձակ։ Կան լիբերալ հայացքներ, կան պահպանողական հայացքներ, կան սոցիալիստական հայացքներ։ Ու էլի տարբեր տեսակի հայացքներ կան, ու ամեն մեկը գալիս ա արժեհամակարգի ու համոզմունքների փնջով։ Սովորաբար ֆեմինիստ պահպանողականներ չեն լինում, ոչ էլ մասնավորի շահերը պաշտպանող սոցիալիստներ։ Հետևաբար, եթե դու հակաֆեմինստական ու պրո֊մասնավոր մտքեր ես արտահայտել, ապա ավելի հավանական ա, որ դու կոնտինուումի պահպանողական ծայրին ես։ Իհարկե, կարա նաև լինի Դանիայի պահպանողականների նման, որոնք պահպանողական են շատ հարցերում, իսկ ԼԳԲՏ հարցերում կա՛մ ոչինչ չեն ասում, կա՛մ պրո֊հավասարություն են խոսում, բայց տվյալ դեպքում իրանք դա անում են ընտրություններում ձայն չկորցնելու համար, որովհետև Դանիայի պես երկրում ԼԳԲՏ անձանց հավասար իրավունքների դեմ խոսելը քուլ չի, ու քննադատության ա արժանանում։

  7. #892
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բարեկամ, ի դեպ, հատուկ ակումբը փորփրեցի, որ տեսնեմ, թե ինչ տեսակետ ունես ԼԳԲՏ համայնքի մասին։ Ըստ էության, որևէ տեղ որևէ կոշտ կարծիք չես արտահայտել որևէ ուղղությամբ, ու միակ գրառումները էդ թեմայով որ տեսա, սա էր ու դրա հաջորդը, որոնք «արդեն շատ ա բանը բանից անցնում» տեսակետի տպավորություն էր թողնում։ Հետևաբար, ԼԳԲՏ անձանց իրավունքների մասին ունեցածդ համոզմունքների մասին կարծիք կազմել կարող էի մենակ իմանալով ընդհանուր ֆեմինիզմի ու մասնավորի մասին կարծիքիդ ու էսպիսի գրառման մասին։ Հետևաբար, ոնց որ թե էնքան էլ չէի սխալվում։

  8. #893
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ մոտ ամեն ինչ շատ ավելի պարզ ա, քան ձեզ թվում ա. հիպոթեզ, դատա ու անալիզ, եզրակացություն, նոր հիպոթեզ ելնելով նախկին եզրակացությունից, դատա, անալիզ, եզրակացություն։ Տվյալ կոնտեքստում հետևյալն ա.
    հիպոթեզ. Նիկոլը ձախ ա, դատա ու անալիզ. կապիտալիստական օրենսդրական փոփոխություններ, եզրակացություն. տնտեսական հարցերում աջ ա։ Նոր հիպոթեզ. Նիկոլը լիբերալ ա կամ ցենտրիստ, դատա ու անալիզ. ԼԳԲՏ հարցերը գլխացավանք ա, եզրակացություն. Նիկոլը վսյո ժը ավելի աջ ա, քան կարծում էի, հիպոթեզ. Նիկոլը ֆեմինիստ ա, դատա. կառավարությունում ընդամենը երկու կին կա, եզրակացություն. Նիկոլը ֆեմինիստ չի։ Ու էսքան ժամանակ իմ բոլոր հիպոթեզները սխալ են դուրս էկել, բայց հաջորդը երևի լինելու ա՝ Նիկոլը պահպանողական ա, տեսնենք դրանից ինչ դուրս կգա։

    Իսկ Նիկոլի աջակիցների դեպքում սենց ա. հիպոթեզ. Նիկոլը լավն ա, իսկ էս տիպի հիպոթեզը էսպես կոչված testable չի, ինչի արդյունքում դատան ինչ էլ ասի, մեկ ա Նիկոլը լավն ա, որովհետև ցիրկուլյար մտածողության պատճառով ամբողջ դատան հօգուտ հիպոթեզի ա աշխատում։
    Ախչի պրոֆեսո՞ր ))

  9. #894
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ախչի պրոֆեսո՞ր ))
    Ես պրոֆեսոր չեմ, մալյառ եմ

  10. #895
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես պրոֆեսոր չեմ, մալյառ եմ
    Չէ, դու պրոֆեսոր ես, ձևեր մի թափի։ Բայց մալյառ ասեցիր հիշեցի, մալյառն ու՞ր ա, կարոտել եմ։

    Բյուր, մեթոդդ լավն ա, կիրառումդ՝ չէ։ Քանի որ դատադ կամ անվստահելի ա, կամ ճշգրիտ չի։

    Անվստահելի ա, քանի որ վերցրել ես ժամանակավոր կառավարության վեցամսյա գործունեությունն ու վարչապետի հայտարարությունները, երբ ԱԺ-ում փոքրամասնության կառավարություն ա ու գործում ա ագրեսիվ մեծամասնության պարագայում, ու հստակ եզրահանգումներ ես արել, դոկտոր ջան։

    Ճշգրիտ չի, քանի որ քո ամեն դատային հակառակ դատա կա։ Օրինակ՝ հարկային փոփոխությունների դեռ ընդամենը նախաձեռնությունը կարող ա աջական դիտարկվի, բայց նվազագույն կենսաթոշակը վերջապես բարձրացնել ու նվազագույն սպառողական զամբյուղին հավասարեցնելու արդեն ընդունած որոշումը ձախական ա։ Կառավարությունում երկու կին անդամը ֆեմինիստական չի, բայց ԸՕ-ում առաջարկվող փոփոխություններով կանանց քվոտան 25%-ից 30% սարքելը ֆեմինիստական ա։ Նիկոլի հայտարարությունը, որ իրանց կառավարության հիմնական պրոբլեմը էն ա, որ կանայաք բավարար ներկայացված չէն, էլի ֆեմինիստական ա։ Ոնց որ մենակ ԼԳԲՏ դեպքումա դատադ մի թեթև աշխատում, էն էլ վերապահումներով ու կարելի ա վերագրել անցումային փուլին։ Իսկ անցումային փուի դատան, գիտես, վստահելի չի։

  11. #896
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ, դու պրոֆեսոր ես, ձևեր մի թափի։ Բայց մալյառ ասեցիր հիշեցի, մալյառն ու՞ր ա, կարոտել եմ։

    Բյուր, մեթոդդ լավն ա, կիրառումդ՝ չէ։ Քանի որ դատադ կամ անվստահելի ա, կամ ճշգրիտ չի։

    Անվստահելի ա, քանի որ վերցրել ես ժամանակավոր կառավարության վեցամսյա գործունեությունն ու վարչապետի հայտարարությունները, երբ ԱԺ-ում փոքրամասնության կառավարություն ա ու գործում ա ագրեսիվ մեծամասնության պարագայում, ու հստակ եզրահանգումներ ես արել, դոկտոր ջան։
    Նայի, ժամանակավոր կառավարությունն ըստ էության նախընտրական քարոզարշավ ա տանում էս ամբողջ ընթացքում։ Էս անցումային փուլը պիտի օգտագործի ցույց տալու համար, թե ինչու՞ ես որպես ընտրող պիտի ուզենամ, որ էս կառավարությունը մնա։ Հետևաբար, իրանց գործունեությունը տեսնելով՝ պիտի որոշում կայացնեմ որպես քաղաքացի ուզու՞մ եմ իրանք մնան, ՀՀԿ֊ին հե՞տ բերենք, թե՞ մի երրորդ կուսակցության ձայն տամ։

    Ճշգրիտ չի, քանի որ քո ամեն դատային հակառակ դատա կա։ Օրինակ՝ հարկային փոփոխությունների դեռ ընդամենը նախաձեռնությունը կարող ա աջական դիտարկվի, բայց նվազագույն կենսաթոշակը վերջապես բարձրացնել ու նվազագույն սպառողական զամբյուղին հավասարեցնելու արդեն ընդունած որոշումը ձախական ա։
    Ու՞ր ա էս որոշումը։ Ես մենակ լսել եմ, որ Մանեն ասել ա, որ ուզում են անել։ Իհարկե ձախական ա, ընդունում եմ, բայց շատ ավելի փոքր փոփոխություն ա ու շատ ավելի քիչ սոցիալական հավասարություն հաստատող, քան համահարթեցումը կլինի որպես սոցիալական անարդարություն հաստատող։ Բայց դե չեղածից լավ ա, ընդունեցինք, որ սա ձախական ա, անցանք առաջ։

    Կառավարությունում երկու կին անդամը ֆեմինիստական չի, բայց ԸՕ-ում առաջարկվող փոփոխություններով կանանց քվոտան 25%-ից 30% սարքելը ֆեմինիստական ա։ Նիկոլի հայտարարությունը, որ իրանց կառավարության հիմնական պրոբլեմը էն ա, որ կանայաք բավարար ներկայացված չէն, էլի ֆեմինիստական ա։ Ոնց որ մենակ ԼԳԲՏ դեպքումա դատադ մի թեթև աշխատում, էն էլ վերապահումներով ու կարելի ա վերագրել անցումային փուլին։ Իսկ անցումային փուի դատան, գիտես, վստահելի չի։
    Եթե քվոտան 70% էլ սարքեն, ու կառավարությունում էլի երկու կին լինի, էլի ֆեմինիստական չի։ Հիմա էլ երբ դժգոհություններ են հնչում, թե կառավարությունում երկու կին կա, որպես հակափաստարկ բերում են, թե՝ լիքը կին փոխնախարար կա, թե նախարարություններում լիքը կին աշխատող կա։ Ստեղ հարցն էն ա, որ կանանց ղեկավար պաշտոններ չեն վստահվում։ Ընդունում եմ. քվոտան 30% սարքելը թեև շատ աննշան, բայց առաջընթաց ա, բայց ավելի շատ թոզ փչոցի ա, քան առաջընթաց։ Ի դեպ, նույն Նիկոլին հարցրել են կառավարության կազմում ընդամենը երկու կանանց մասին, ինքը էլի տենց օդային պատասխան ա տվել, ոնց որ ԼԳԲՏ֊ի դեպքում։ Մոտավորապես՝ հա, գիտեմ, որ խնդիր ա, բայց դե ինչ անենք, էս ա։

    Օք, սպասենք անցումային փուլն անցնի, տեսնենք հետո ինչ ա լինելու։

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Տրիբուն (26.10.2018)

  13. #897
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ու՞ր ա էս որոշումը։ Ես մենակ լսել եմ, որ Մանեն ասել ա, որ ուզում են անել։
    Օրենքի փոփոխությունների նախագիծն արդեն պատրաստ ա ու դրած ա e-draft.am-ում, գումարած 2019 թվականի պետական բյուջեի նախագծով կենսաթոշակային ծախսերը արդեն հաշվարկված են 25.500 նվազագույնով։

    Իսկ այ հարկային փոփոխությունների մասով դեռ ոչ մի կոնկրետություն չկա, բացի Նիկոլի լայվից։

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    StrangeLittleGirl (26.10.2018)

  15. #898
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Օրենքի փոփոխությունների նախագիծն արդեն պատրաստ ա ու դրած ա e-draft.am-ում, գումարած 2019 թվականի պետական բյուջեի նախագծով կենսաթոշակային ծախսերը արդեն հաշվարկված են 25.500 նվազագույնով։

    Իսկ այ հարկային փոփոխությունների մասով դեռ ոչ մի կոնկրետություն չկա, բացի Նիկոլի լայվից։
    Լայվից բացի մեկ էլ մի անգամ էլ վերջերս էլի ա նշել, որ համահարթեցման են անցնելու, արդեն չեմ հիշում ինչ կոնտեքստում։ Բայց տեսակետ կա, որ Տիգրան Ավինյանն ա տնտեսապես սենց թունդ աջական գաղափարները Նիկոլի վզին փաթաթում

  16. #899
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բյուր ջան, բերածդ գրառումներս ընդամենը ցույց են տալիս, որ ինձ դուր չի գալիս ծայրահեղ ձախությունը (դա երկրորդ գրառումը, առաջինը չեզոք նորություն էր), ինչպես նաև ծայրահեղ աջությունը, ու առհասարակ ծայրահեղության ջատագով չեմ, դոգմատիկ իզմները նույնպես ինձ չեն ոգևորում, մասնավոր սեփականության նկատմամբ կոնկրետ հայացքներ ոչ ունեմ, ոչ էլ արտահայտել եմ (չգիտեմ էդ որտեղից հնարեցիր, գուցե դրանից էլ մի բան պեղես), իսկ միասեռականների հանդեպ իմ վերաբերմունքի մասին դու ոչինչ չգիտես, ու չեմ էլ պատրաստվում բացատրություն տալ, բայց մի փաստ կասեմ. աղջկաս մոտիկ ընկերը (արական սեռի) գեյ ա, ու ես ոչ մի խնդիր չունեմ ճիշտ նույն ձևով, ինչ ձևով որ չունեմ ոչ գեյ ընկերների ու ընդհանրապես ընկերուհիների հետ:
    Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 27.10.2018, 01:20:

  17. #900
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Բյուր ջան, բերածդ գրառումներս ընդամենը ցույց են տալիս, որ ինձ դուր չի գալիս ծայրահեղ ձախությունը (դա երկրորդ գրառումը, առաջինը չեզոք նորություն էր), ինչպես նաև ծայրահեղ աջությունը, ու առհասարակ ծայրահեղության ջատագով չեմ, դոգմատիկ իզմները նույնպես ինձ չեն ոգևորում, մասնավոր սեփականության նկատմամբ կոնկրետ հայացքներ ոչ ունեմ, ոչ էլ արտահայտել եմ (չգիտեմ էդ որտեղից հնարեցիր, գուցե դրանից էլ մի բան պեղես), իսկ միասեռականների հանդեպ իմ վերաբերմունքի մասին դու ոչինչ չգիտես, ու չեմ էլ պատրաստվում բացատրություն տալ, բայց մի փաստ կասեմ. աղջկաս մոտիկ ընկերը (արական սեռի) գեյ ա, ու ես ոչ մի խնդիր չունեմ ճիշտ նույն ձևով, ինչ ձևով որ չունեմ ոչ գեյ ընկերների ու ընդհանրապես ընկերուհիների հետ:
    Եթե նկատեցիր, մասնավոր սեփականություն բառը չեմ օգտագործել, այլ ընդհանրապես մասնավորը։ Ու եթե նկատեցիր, ես քեզ հոմոֆոբ չանվանեցի։ Բայց ԼԳԲՏ համայնքի նկատմամբ դու ունես որոշակի վերապահումներ։ Ստեղ հարցը ընկերներ ունենալ֊չունենալը չի, այլ ԼԳԲՏ անձանց իրավունքներին որոշակի վերապահումներով մոտենալը։ Եթե տենց չի, հաճելիորեն կզարմանամ։

Էջ 60 102-ից ԱռաջինԱռաջին ... 105056575859606162636470 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Փողոցային շներ
    Հեղինակ՝ Arisol, բաժին` Հայաստան
    Գրառումներ: 49
    Վերջինը: 09.04.2019, 17:05
  2. Թավշյա հեղափոխության հետ կապված թեմաների ցանկ
    Հեղինակ՝ Ծլնգ, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 18.06.2018, 14:00
  3. Ակումբը հետևում էր թավշյա հեղափոխությանը․ 2018
    Հեղինակ՝ Վիշապ, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 671
    Վերջինը: 17.06.2018, 05:16
  4. ԲԱՐԵՎ. թավշյա հեղափոխություն, թե...
    Հեղինակ՝ Zodiac, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 492
    Վերջինը: 03.08.2013, 12:41
  5. փողոցային կենդանիներ
    Հեղինակ՝ Grieg, բաժին` Բնապահպանություն
    Գրառումներ: 40
    Վերջինը: 09.10.2008, 18:32

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •