Չէ, դու պրոֆեսոր ես, ձևեր մի թափի։Բայց մալյառ ասեցիր հիշեցի, մալյառն ու՞ր ա, կարոտել եմ։
Բյուր, մեթոդդ լավն ա, կիրառումդ՝ չէ։ Քանի որ դատադ կամ անվստահելի ա, կամ ճշգրիտ չի։
Անվստահելի ա, քանի որ վերցրել ես ժամանակավոր կառավարության վեցամսյա գործունեությունն ու վարչապետի հայտարարությունները, երբ ԱԺ-ում փոքրամասնության կառավարություն ա ու գործում ա ագրեսիվ մեծամասնության պարագայում, ու հստակ եզրահանգումներ ես արել, դոկտոր ջան։
Ճշգրիտ չի, քանի որ քո ամեն դատային հակառակ դատա կա։ Օրինակ՝ հարկային փոփոխությունների դեռ ընդամենը նախաձեռնությունը կարող ա աջական դիտարկվի, բայց նվազագույն կենսաթոշակը վերջապես բարձրացնել ու նվազագույն սպառողական զամբյուղին հավասարեցնելու արդեն ընդունած որոշումը ձախական ա։ Կառավարությունում երկու կին անդամը ֆեմինիստական չի, բայց ԸՕ-ում առաջարկվող փոփոխություններով կանանց քվոտան 25%-ից 30% սարքելը ֆեմինիստական ա։ Նիկոլի հայտարարությունը, որ իրանց կառավարության հիմնական պրոբլեմը էն ա, որ կանայաք բավարար ներկայացված չէն, էլի ֆեմինիստական ա։ Ոնց որ մենակ ԼԳԲՏ դեպքումա դատադ մի թեթև աշխատում, էն էլ վերապահումներով ու կարելի ա վերագրել անցումային փուլին։ Իսկ անցումային փուի դատան, գիտես, վստահելի չի։
Էջանիշներ