Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
Բյուր ջան, եթե դու Նիկոլի ասածներն ու տեսակետը նույնքան իրականությանը մոտ ես մեկնաբանում, որքան քեզ թվացել ա, թե ծանոթ ես իմ արժեհամակարգին, ապա դու երկու հարցում էլ իրականությունից շատ հեռու ես, համենայնդեպս երկրորդի մասին վկայում եմ անձամբ ու դու որևէ փաստ չունես հակառակում «համոզված» լինելու: Դրանք քո սուբյեկտիվ ընկալումներն են, նախատրամադրվածությամբ թերևս ներշնչվող, ինչպես փաստորեն և Նիկոլի դեպքում, որոնք, ինչքան էլ չընդունես, կարող են կապ չունենալ օբյեկտիվ իրականության հետ, ու գոնե երկրորդի դեպքում գոնե պիտի ընդունես, որ ես քեզանից լավ գիտեմ, թե որն ա իմ արժեհամակարգը:
Օքեյ, բայց ընդհանուր առմամբ քո կողմից առավել աջ պահպանողական հայացքներ եմ նկատել, ու ստեղ խոսքը մենակ ԼԳԲՏ թեմաների մասին չի, այլ նաև մասնավոր սեփականության, ֆեմինիզմի ու այլ թեմաների մասին։ Եթե ԼԳԲՏ հարցերում առավել լիբերալ ես, քան մնացած հարցերում, ուրեմն ավելի քան ուրախ եմ։
Բայց ես պատճառ չունեմ քո նկատմամբ նախատրամադրվածություն ունենալու, ոչ էլ առավելևս Նիկոլի։ Ինձ մոտ ամեն ինչ շատ ավելի պարզ ա, քան ձեզ թվում ա. հիպոթեզ, դատա ու անալիզ, եզրակացություն, նոր հիպոթեզ ելնելով նախկին եզրակացությունից, դատա, անալիզ, եզրակացություն։ Տվյալ կոնտեքստում հետևյալն ա.
հիպոթեզ. Նիկոլը ձախ ա, դատա ու անալիզ. կապիտալիստական օրենսդրական փոփոխություններ, եզրակացություն. տնտեսական հարցերում աջ ա։ Նոր հիպոթեզ. Նիկոլը լիբերալ ա կամ ցենտրիստ, դատա ու անալիզ. ԼԳԲՏ հարցերը գլխացավանք ա, եզրակացություն. Նիկոլը վսյո ժը ավելի աջ ա, քան կարծում էի, հիպոթեզ. Նիկոլը ֆեմինիստ ա, դատա. կառավարությունում ընդամենը երկու կին կա, եզրակացություն. Նիկոլը ֆեմինիստ չի։ Ու էսքան ժամանակ իմ բոլոր հիպոթեզները սխալ են դուրս էկել, բայց հաջորդը երևի լինելու ա՝ Նիկոլը պահպանողական ա, տեսնենք դրանից ինչ դուրս կգա։

Իսկ Նիկոլի աջակիցների դեպքում սենց ա. հիպոթեզ. Նիկոլը լավն ա, իսկ էս տիպի հիպոթեզը էսպես կոչված testable չի, ինչի արդյունքում դատան ինչ էլ ասի, մեկ ա Նիկոլը լավն ա, որովհետև ցիրկուլյար մտածողության պատճառով ամբողջ դատան հօգուտ հիպոթեզի ա աշխատում։