Դաշնակ ընկերներիցս մեկը, ակնհայտորեն տենդենցիոզ ու ձգտելով աղմուկ հանել Նիկոլի դեմ, ՖԲ-ում բողոքում է, թե Նիկոլը թող ների մեր վարկերը, խոսք է տվել, գոնե գոյացած տոկոսները, եւ շարունակենք անտոկոս փակելը, ասում էր թե միլիարդներ է բերելու ՀՀ, ու՞ր է։
Հիմի որ չասեմ՝ կտրաքեմ: Տո ախպեր ջան՝ բանկը, ոնց որ ես, որ քեզ փող եմ պարտք տալիս: Նիկոլը կարա՞ առանց ատրճանակն իմ ճակատին դնելու այնպես անի, որ ես իմ պարտքը քեզնից չուզեմ: Չի կարա: Միակ ելքը, որ ինքը քո տեղը փակվի քո պարտքը ինձ, բայց ստեղ արդեն հաջորդ հարցնա գալիս՝ խի՞: Այսինք ինչա ստացվում, դու փողն ինձնից վերցնես, կայֆավատ լինես էդ փողով կամ վատ բիզնես անելու արդյունքում տակ տաս, Նիկոլը գա ու քո պարտքը փակվի՞: Տրամաբանությունն ո՞ւր է, որտե՞ղ է տնտեսական հաշվարկը: Ու գիտե՞ս ցավը որնա, փոխանակ ուրախանաք, որ արգելքները հանվել են, օրինական երկիր է ստեղծվում, որտեղ մարդիկ կկարողանան նորմալ բիզնես անել, սովետական մտածողությանը տեղիք տալով դեռ պետությանը որպես կթու կով եք մոտենում և ձգտում եք, որ ինքը ձեր անհաջող բիզնես գործունեության հետևանքն իր վրա վերցնի: Մտածողություն պիտի փոխվի! Իսկ ներդրումների պահով՝ ժամանակը ցույց կտա, որը ոնց է...
Մի երկու ժամ առաջ էլ ռադիոյով լսեցի, թե Շիրակի գյուղացիներից մեկը ոնցա ցավով ասում, թե... ցորենի գինը պետք է 130 դրամ լինի կգ համար, այլ ոչ թե 90 - տո այ ես ձեր ցավը տանեմ, պետք է ո՞րն է ազատ շուկայական հարաբերություններում - ու կոնտեքստը ցավալիորեն պարզ է, էս գյուղացու աչքի առաջ դեռ սովետական կթու կովնա ու ինքը երազումա, որ Նիկոլը հրաման տա, ցորենի գինը 130 դրամ սարքեն, ակնհայտորեն տարբերություն վճարելով պետական բյուջեից, ինքն էլ լավ զգա...
Այ էս մտածողությունն է, որ պիտի փոխվի, քանի էս չփոխվեց, մնացածն անելը անհնարին կլինի...
Վերջին խմբագրող՝ Lion: 31.07.2018, 23:53:
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Լավրովի հայտարարությունից մի բան ասեք։ Ինչ ա ասում ինչ կլինի արդյունքում
Հուսանք, որ ոչինչ էլ չի լինի...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Լավրովը վայթե խառնել ա: Ո՞վ է ասել «նախկին իշխանությունների նկատմամբ հետապնդում չի լինելու»: Նիկոլը վայթե ասում էր վենդետա չի լինելու, այսինքն չեն մորթելու, ուղղակի կնստացնեն :Ճ
Հ.Գ. Լավրովը վայթե մի բան գիտի մարտի 1-ի մասին, էնպիսի բան, որ բացահայտվեց, ռուսական քաքը կհելնի ջրի երես, դրա համար էլ ազաբոչեննի ա:
Վերջին խմբագրող՝ Վիշապ: 01.08.2018, 01:23:
Si vis pacem, para bellum
Լուրջ բան չկա՝ իմ կարծիքով:
Լուրջ թեմա լիներ՝ Լավրովը կասեր, մեջը չէր պահի՝ էս ստացիոնար ու ոչինչ չասող հայտարարության փոխարեն:
Կողքից կարող էր տպավորություն ստեղծվել, թե Հայաստանը ՌՖ-ին է թիրախավորում՝ էս խառը մոմենտին վերջինիս համար չափազանց կարևոր մի ռազմաքաղաքական միության քարտուղարին ծանրաձողի մոտ կանչելով:
Էդ ոնց որ ասենք Նորվեգիան հանկարծ որոշեր Ստոլտենբերգին դատել:
Նորմալ չէր էլ լինի, թե ՌՖ-ն ընդհանրապես բան չասեր..
Հենա՝ մի բան ասեց՝ առանց կոնկրետ անուններ նշելու ու խիստ գնահատականներ հնչեցնելու:
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Լավրովը ոնց-որ Նիկոլին ասի «ապե, տեղը բեր, Քոչարյանն ու Սերժը մեր մարդիկ էին, իսկ դու չէ»: Ու ես դրանից ինձ մի տեսակ հոյակապ եմ զգում ))
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Օգոստոսի 17ին հանրահավաք ա։ Չնայած որ այն հայտարարված ա Նիկոլի վարչապետ ընտրվելու 100 օրն ամփոփելու համար, չնայած կարծում եմ, որ այն վաղուց էր պլանավորված, բայց նոր իրողությունները հաշվի առնելով բացառված չի, որ հանրահավաքի մասին էսօր հայտարարելը կապ ուներ Լավրովի հայտարարության հետ։ Կապ ունի թե չունի, էդ հանրահավաքը որոշակի մեսիջ ա լինելու նաև Ռուսաստանին։
Ես գնալու եմ հանրահավաքին։
Գնալու եմ՝ ցույց տալու համար միասնականությունը։ Գնալու եմ՝ հակահեղափոխության դեմն առնելու համար։ Գնալու եմ՝ Քոչարյանի կալանավորմանը համաձայնությանս տալու համար։ Գնալու եմ՝ կառավարությանն աջակցությունս հայտնելու համար։
Կարծում եմ, որ շատերիդ կհանդիպեմ Հանրապետության հրապարակում )))
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Կոնգրեսի պայծառ տղերքից Ռուբենյան Սամվելի գրածը դուրս եկավ, ասեցի ստեղ էլ դնեմ.
«Քոչարյանին սահմանադրական կարգի տապալման համար մեղադրանքը Նիկոլը չի առաջադրել, այլ՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը։ Քոչարյանին Նիկոլը չի նստացրել, այլ ՀՀ ընդհանուր իրավասության դատարանը։ Այ իսկ Նիկոլն ընդամենը ապահովել ա, որպեսզի ՀՀ դատարաններն ու իրավապահ մարմինները իրենց սահմանադրական պարտականություններն իրականացնելիս ոչ մի ապօրինի ազդեցության չենթարկվեն։ Իսկ Նիկոլին էդ հանձնարարություն-պատգամը տվել ա հայ ժողովուրդը։
Քոչարյանին կալանավորել ա ՀՀ օրենքը։ Վարագույր։
Դե բայց հիմա ախր սա ո՞նց հասկանա Շարմազանովը, ՀՅԴ-ն կամ նույն Լավրովը, որի ցեղակիցները հենց էս պահերի համար են ասում՝ «ամեն մեկը դատում է ըստ իր փչացածության աստիճանի»։ - Ո՞նց թե էլ զանգով կամ քամակ մտնելով հարց չի լուծվում։ Ի՞նչ ա նշանակում, թե երկրի ղեկավարը չի որոշում, թե երբ ու ում բռնեն։ Ի՞նչ անկախ դատարան, այ մարդ, - նորից ու նորից էս օրերին անկեղծորեն թոթովում են բոլոր շարմազանովները, վազգենմանուկյանները և օրինականությանը, ժողովրդավարությանը ու Հայաստանի սուվերենությանը թշնամի այլ կղկղահոգիներ։
Էս հեղափոխությունը ու նրա արժեքները Քոչարյանին ու իր խղճուկ պաշտպաններին էնքան խորթ են, ինչքան կարկինը բեզոարյան այծին։ Չի տեղավորվելու էդ մարդկանց ուղեղներում ոչ մի կերպ։
Իսկ մեր գործն էլի նույնն ա․ պաշտպանել հեղափոխությունը ու նրա հռչակած արժեքները, ամուր կանգնել մեր կառավարության մեջքին, օգոստոսի 17-ին գնալ Հանրապետության հրապարակ և վերահաստատել մեր կառավարությանն ու վարչապետին օրինականություն հաստատելու համար տրված մանդատը և ազատ ու հպարտ ատամներ ցույց տալ բոլոր կասկածողներին։»
https://m.facebook.com/story.php?sto...1&id=721205940
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
[QUOTE =Chuk;2578930]կամ նույն Լավրովը, որի ցեղակիցները հենց էս պահերի համար են ասում՝ «ամեն մեկը դատում է ըստ իր փչացածության աստիճանի»։ [/quote]
«ցեղակիցները» ժպտացրեց )))
Պայծառ տղեն երևի՞ ի նկատի ուներ «երկրացիները»..
Բոլորն են չէ՞ հիշում, որ Լավրովի իսկական ազգանունը Քալանթարյան ա:
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
«ցեղակիցները» ժպտացրեց )))
Պայծառ տղեն երևի՞ ի նկատի ուներ «երկրացիները»..
Բոլորն են չէ՞ հիշում, որ Լավրովի իսկական ազգանունը Քալանթարյան ա:[/QUOTE]
Լավրովի ազգանունը երեկ չէ առաջին օրը տեսականորեն կարող ա Քալանթարյան էր, երեկվանից արդեն չէ
Ապ ջան, նենց չի չէ՞, որ ասածը չես հասկացել։ Էդ բառից կախվելու իմաաա՜աա՞ստը ։ճ
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ասվածը վատ չէր: Բովանդակային իմաստով ավելացնելու կամ առարկելու բան չունեմ:
Իսկ էդ բառից կախվել չէր, ուղղակի ասեցի, որ ժպտացրեց )))
Հ.Գ. Երեկ թե առաջին օրն ի՞նչ կապ ունի այ ախպեր, էն պայծառ տղուն անձամբ ճանաչելուց կլինես, ես ընկերակաբար խաբար կանեյի, որ իր հեգնական տոնով գրած «ցեղակիցը» կոռեկտ չի ու լավ կլինի, որ փոխվի «երկրացի»-ով
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Lion (02.08.2018)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ