Քանի կար՝ հիմնականում միայն ազերիների դեմ էր պետք վիրտուալ պայքար մղել:
Իսկ հիմա արհեստականորեն ուժերը մասնատում են..
Տխուրա
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Ոնց ասում էի՝ էս թեման նախավարժանք էր։ Հիմա անցել են գրոհի։ Գրոհի թեման Արարատի ԱՄՆ այցն ա: Երեք ենթաթեմա են խաղացնում՝ ամեն մեկով կոնկրետ զանգվածի վրա աշխատելով.
1. Պատվիրակության կազմի իբր մռծ լինելը (9 հոգի), որն իբր ավելորդ ծախս ա մեր բյուջեին ու կարելի էր ավելի քչով յոլա գնալ։ Բացարձակ հիմնազուրկ տեսակետ, որտև աշխատանքային գրաֆիկը գոնե էս պահին հրապարակված չի ու որևէ կերպ հնարավոր չի օբյեկտիվ վերլուծություն անել՝ մարդաքանակի հետ կապված։
2. Որ փոխվարչապետը պետության հաշվին կնոջը ԱՄՆ «երկրորդ մեղրամիսի» ա տարել։ Սրան արդեն պատասխանել են, որ Գոհարի ԱՄՆ գնալը իրենց ընտանեկան բյուջով ա եղել, բայց մի կողմից սռաչը շարունակում են նրանց համար, ովքեր էդ բացատրությունը չեն կարդացել, մյուս կողմից թազա սռաչ են սկսել, թե ձեզ որտեղից էդքան փող։
3. Որ հանդիպումներն անցել են ցածր մակարդակով (ցածրը կոնգրեսականներն են), որ մեր փոխվարչապետին լուրջ չեն ընդունում։ Ու որ իրա պատճառով Հազարամյակի մարտահրավերնեից մեզ դուրս են թողել (մինչդեռ էդ ծրագրից մեզ շատ շուտ են դուրս թողել, իսկ հիմա հակառակը, չնայած ինչ-ինչ պայմանների չենք բավարարում, բայց ծրագրով մեզ գումար հատկացնելու հարց ա քննարկվում):
Էս 3 թեման էլ թափով զարգանում ու քննարկվում ա։ Ու սա էլ դեռ ամբողջը չի հաստատ, շուտով նոր հարձակում եմ ակնկալում։
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ասենք ինչքան զզվելի ա, որ մարդիկ լծված կառավարության ծախսած ամեն կոպեկը սկսել են հաշվել, բան ու գործ չունենք: Որքան քստմնելի պիտի լինեն, որ Սերժանց ամբողջ դինաստիայի կալանավորման ենթակա լինելու բացահայտումներից հետո սևեռվեն սենց բաների վրա: Թեմա չկա՞ քննադատելու: Ինձ թվում ա լիքը կա, մեծ մասամբ մամուլի հոդվածներով անդրադառնալու՝ կրթության ու գիտության ոլորտից, որ ակումբում էլ քննարկեցինք օրինակ, գուցե էլի տենց մանր-մունր բաներ, բայց սենց ոհմակային հարձակման թեմաներ չկա:
Իմ ընկերներից մեկը ոմն Էդգար Կոստանդյանի գրառում էր շեյրել: Ընդհանրապես նեղվում եմ, որ էդ ընկերս սենց բաներ ա շեյրում ու որևէ առողջ բացատրություն չեմ տեսնում դրան, իմ ընկերս ա, շատ հարազատորեն եմ վերաբերվում իրան, բայց անֆոլլոու եմ արել ֆեյսում, որ ողջ մաղձը ամեն օր չկարդամ: Ինչևէ մտա Էդգար Կոստանդյանի էջը՝ մաղձ, թույն, լեղի: Ջահել տղա ա, մեղք չի՞, ամբողջ օրը սևեռված մի վատ բան ասի: Ախր հա, որ դանակները վզներիս ա հասնում, սաղս էլ կարող ա տենց ենք անում, բայց հիմա ի՞նչ ա եղել, ինչի՞ համար: Հետո իրա էջից մտա Մալյանի էջ, ազգանունը Արեայի գրառումից հիշեցի՝ թույն, մաղձ, ատելություն: Հետո մի սևամորուս տղու էջ, ազգանունը մոռացա, Չուկը գրել էր մի անգամ ակումբում: Մի չարություն, մի ահավորություն: Ախր ո՞նց կարելի ա էդ մթնոլորտում ապրել:
Արարատ Միրզոյանին ու Ալեն Սիմոնյանին չգիտեմ խի Նիկոլի թիմից չեմ համակրում: Հատկապես երկրորդին: Բայց մեկը ես էյֆորիայի մեջ եմ, վերջապես ինչ-որ քայլեր են արվում ու ահագին երևացող, մեծ քայլեր: Սերժի ժամանակ Հայաստանում մարդկանց շունչը կտրվում էր անզորությունից, իմն էլ: Հիմա ազատություն ենք տեսել, հոշոտո՞ւմ ենք էդ ազատության շունչը բերողներին: Որ ի՞նչ: Չեմ ջոկում:
Chuk (23.07.2018), Lion (23.07.2018), Mr. Annoying (24.07.2018), StrangeLittleGirl (27.07.2018), Աթեիստ (23.07.2018), Անվերնագիր (23.07.2018), Բարեկամ (24.07.2018), Ներսես_AM (23.07.2018), Ուլուանա (23.07.2018), Տրիբուն (23.07.2018)
Lion (23.07.2018)
Gayl (24.07.2018), Mephistopheles (23.07.2018), StrangeLittleGirl (27.07.2018)
Օրինակ վերջին ստատուսիս շնորհիվ ոմանք ֆիքսվեցին մի խմբավորման վրա, կարծում եմ առաջիկա օրերին ստիպված կլինեն մարտավարությունը փոխել (որ ես գլուխս չգովեմ, ո՞վ պետք ա գովի ։ճ)
Տենց շատ չեմ խորացել, բայց թեթև նայելով իմ պատին նկատում եմ, որ կառավարության առանձին անդամների դեմ դիշովի արշավ սկսածներից շատերի գլխավոր նկարի տակ Ամուլսարի շահագործման դեմ պայքարի սթիքերն ա։ Լավ պաշտպանիչ նշան են մտածել՝ պայքարողի անվան տակ հակահեղափախական դիշովի քայլեր անելը ))
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
StrangeLittleGirl (27.07.2018), Աթեիստ (23.07.2018), Տրիբուն (24.07.2018)
Ինձ ավելի շատ հետաքրքրել թե ոնց են պուտին-թռամփ հանդիպումը "վերլուծում"... կամ անգրագետ են կամ էլ պուտախտը կերել ա ջանները..
Սամվել Մարտիրոսյաննա սրա մասին լավ ասում
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Արտ ուղղակի չեմ կարողանում հասկանալ ինչը պետք ա ստիպի մարդկանց էդպիսի կեղտի մեջ ընկղմվել էս իրավիճակում որ կարծես թե հետդարձի ճամփա չկա։ Միակ բացատրությունը որ իրանց կառավարողները իրանց վարկաբեկող մի էնպիսի նյութեր ունեն որ իրանք այլ ելք չունեցող ։ Թե չէ էդ իրվիճակում եթե հարցը միայն փողն ա, ավելի ճի՞շտ չի՞ երկրի հետագա տարիներին պոտենցիալ իշխանության ոտքերը լիզել քան նման ցածրորակ ու քստմնելի գործունեությամբ զբաղվել։ Ախր ոչ մի լոգիկա չկա կամուրջները էս աստիճան այրելու մեջ։
StrangeLittleGirl (27.07.2018), Աթեիստ (24.07.2018)
Տիրան ջան, մեկը ուզում ա իշխանությունը հետ բերի, մյուսը վրեժ ա լուծում, էն երրորդը մանթո մեռնում ա, որ սխալ դուրս եկավ ուզում ա հակառակն ապացուցած լինի: Մոտիվները տարբեր են:
Իսկ հասարակ ժողովուրդը տարբեր պատճառներով ա կուտը ուտում:
Ասենք մեկը էն չաթլախին սկսել ա հետևել, երբ ինքը թունդ ընդդիմադիր ստատուսներ էր գրում ու սկսել ա հարգել, վստահել: Հիմա սա գրում ա, որ Արարատն իրա տեղում չի, հնի վերապրուկ ա, միամիտ հավատում են, չեն ջոգում, որ էդ չաթլախն ա Նիկոլի քցում, կարծում են Արարատն ա քցում ու ուզում են Նիկոլին պաշտպանած լինեն: Էս ընդամենը գոյություն ունեցող տարբերակներից մեկն եմ ասում:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Freeman (26.07.2018), Mephistopheles (24.07.2018), Աթեիստ (24.07.2018), Շինարար (23.07.2018)
Չուկի տեղը իրանց ռեկլամ անեմ ․․․
Հայ ազգային Կոնգրեսի հայտարարությունը
Էս լուրջ ա։ էս քաղաքական պրոցեսում ներգրավվել ա նշանակում։
Մի քանի օր առաջ էլ ՓՄՁ հարկման հետ կապված կառավարությանը քննադական առաջարկություններ էին ներկայացրել, որը էլի նորմալ էր, ու էլի կարա ՀԱԿ-ին մանրից հետ բերի նորմալ քաղաքական դաշտ՝ իրա համակիր-ընտրողներով։ Պաժալիստա ․․․․
Chuk (24.07.2018), Lion (24.07.2018), Mr. Annoying (24.07.2018), Արշակ (27.07.2018)
Էդ միամիտ խաղաղության աբսուրդ ծրագրից էլ որ հրաժարվեն, ոչինչ, կարող են իրենց տեսակի մեջ օպոզիցիա լինել...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ