User Tag List

Էջ 100 102-ից ԱռաջինԱռաջին ... 509096979899100101102 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1,486 համարից մինչև 1,500 համարի արդյունքները՝ ընդհանուր 1526 հատից

Թեմա: Թավշյա հեղափոխություն. փողոցային պայքարից հետո

  1. #1486
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Տրիբուն ջան, ախր տեսե՞լ ես էդ թոշակառու տատի֊պապիներին։ Որը դեմենցիա ունի, որը հազար ու մի ուրիշ առողջական խնդիր, հազիվ ոտ֊ոտ դուրս ա գալիս, ինչու՞ հենց թոշակառուն պիտի ՀԴՄ պահանջի։ Մի քիչ անդուր ա թոշակառուների ականջներից կախվելը, երբ իրանք ամենա֊ամենախոցելի խումբն են ամբողջ երկրում, երբ իրանք արդեն իրանց տալիքը տվել են պետությանը, ժամանակն ա, որ պետությունն իրանց վերադարձնի։

    Դե աշխատունակներն էլ ավելի շատ եկամուտ կստանան մենակ էն դեպքում, երբ իրանց իրավունքները պաշտպանեն։ Թե չէ էն ա, ասում ա՝ գնացեք 120 000֊ով աշխատեք վեցօրյա աշխատանքային գրաֆիկով, ու հայտնի չի՝ օրը քանի ժամ։

    Հենց էդ ա, Նիկոլն ու իրա թիմը սխալ ծերից են բռնել խնդիրը, թռնում են աղքատների դեմքին ու ոնց կարողանում, իրանց մեղադրում։ Եթե հակառակ ծերից սկսեին՝ աշխատանքային պայմաններ բարելավելով, հետևելով, որ գոնե աշխատանքային օրենսգիրքը գործի, մինիմալ աշխատավարձը բարձրացնեին և այլն, ու էդ ժամանակ գործ լիներ, լիքը գործազուրկներ լինեին, կասեինք՝ հա, լոդր են էս մարդիկ։ Բայց առանց որևէ բան անելու աղքատին աղքատության մեջ մեղադրելը, կներես, հասարակ կապիտալիստական տրյուկ ա։
    Դե, ՀԴՄ պահանջեքը մենակ տատի-պապիին չի վերաբերվում, բոլորին ա վերաբերվում, ստեղ տատի-պապին ուղղակի օրինակ ա։ Դժվար ՀԴՄ պահանջելու սաղ պատասխանատվություն դրվեր տատիների ուսերին։

    Իսկ մնացած պահերով ․․․ համաձայն եմ

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    StrangeLittleGirl (12.02.2019)

  3. #1487
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ահա, թոշակները չեն բարձրանում, որտև ութսուն տարեկան տատին ՀԴՄ չի պահանջում
    Ու ստեղ կոնտեքստի խնդիր չկա, մարդը հայերեն ասում ա, որ աղքատությունը մենակ սոցիալ֊տնտեսական խնդիր չի, նաև հոգեբանություն ա։ Ու որպես ասածին էլ ապացույց Հրանտ Մաթևոսյան ա ցիտում։ Մեռնեմ իրա կոնտեքստին

    Աշխատելն իհարկե աշխատել, բայց լիքը աշխատող մարդ կա Հայաստանում, որ աղքատ ա։ Էդքանը ե՞րբ ա իրա ուղեղին տեղ հասնելու։ Ե՞րբ ա հասկանալու, որ մենակ օրուգիշեր ճռռալը աղքատ չլինելու նախապայման չի, որտև կարող ա օրուգիշեր ճռռաս, ութսուն հազար ստանաս եսիմքանիհոգանոց ընտանիքին կերակրելու համար։ Դե էլ չխոսեմ էն բազմաթիվ «գործազուրկ» կանանց մասին, որոնք տանն են ճռռում ընդհանրապես առանց դրա դիմաց վարձատրվելու։
    - աղքատությունը մենակ սոցիալ֊տնտեսական խնդիր չի, նաև հոգեբանություն ա. պետք ա ոչ միայն ծայրահեղ աղքատներին օգնել նյութապես, այլ նաև հոգեբանական աջակցություն ցուցաբերել՝ աղքատության ցիկլից դուրս բերելու համար

    - աղքատությունը մենակ սոցիալ֊տնտեսական խնդիր չի, նաև հոգեբանություն ա. էդ թավաքյալիներին ինչքան էլ նյութական աջակցություն ցույց տաս, մեկ ա հոգեբանորեն իրենք աղքատ էլ մնալու են

    Ճիշտ ես, կոնտեքստի խնդիր չկա, մենակ էդ նախադասությունը արդեն որոշիչ ա...

    Չալարեցի, գնացի էդ մասը նայեցի. Մաթևոսյանի այդպես քաղվածումը, համաձայն եմ հետդ, դալբայոբություն էր (ուրիշ խոսք սրան չեմ գտնում)։ Բայց կոնտեքստը «ձեռներեցությունը որպես աղքատության լուծում»-ն էր, ու այդտեղ կարող ես ինչքան աջական ելևէջներ գտնես (սեփական կապիտալի բազմապատկում), այնքան էլ՝ ձախական (հանրային ձեռներեցություն՝ որպես հանրային կապիտալ կերտող ուժ, սոցիալական արդարության միտված ձեռներեցություն, և այլն)։ Իսկ դու մի ռեպլիկ վերցնում ես, դրա հիման վրա կոպիտ վրձինով ներկում, թե բա՝ վայրի կապիտալիզմ ա։ Բա ամեն ինչ էդքան պարզ չլիներ...

    Իսկ հետազոտությունների տեսանկյունից, լավ կլինի մյուս անգամ մի քիչ Հայատանին մոտիկ երկրների մասով հետազոտություններ բերես, ոչ թե գերզարգացած երկրներում սոշիալ մոբիլիթիի մասին, քանի որ դրանք լրիվ տարբեր օպերաներ են։ Հայաստանում ոչ միայն խոցելի խմբերն են աղքատ, այլ նաև ընդհանուր երկիրը։ Ու էն ինչ գործում ա զարգացած երկրներում անապահով խավի սոցիալ մոբիլության տեսանկյունից, շատ հանգիստ կարա Հայաստանին պարզապես սննկացնի։ Այնպես որ աղքատներին աջակցող հաջողակ տնտեսական քաղաքականությունը կարող ա ու պիտի Հայաստանում տարբերվի գերզարգացած երկրների այդ հարցում տնտեսական քաղաքականությունից։

  4. #1488
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը

    Օրինակը բերում եմ հենց զարգացած երկրներից, որ պարզ դառնա, որ նույնիսկ զարգացած երկրներում ա սոշըլ մոբիլիթին լուրջ խնդիր, ու աշխատասիրությունը հարց չի լուծում, ուր մնաց՝ Հայաստանի պես երկրում խնդիր չլինի։ Բայց քո խաթր հեռու չգնանք, հենց Հայաստանի տվյալները։ Էստեղ տեսնում ենք, որ աղքատությունը մարզերում ավելի մեծ ա, քան Երևանում, իսկ Շիրակի ու Լոռու մարզերում ամենաբարձրն ա (տեսնես երկրաշարժի հետ կապ ունի՞)։ Տեսնում ենք, որ բարձրագույն կրթություն ունեցողների մեջ ավելի քիչ են աղքատները (չնայած ամեն դեպքում կան), այսինքն՝ կրթությունը գործոն ա, բայց միակ գործոնը չի։ Իսկ գոնե Հայաստանում բարձրագույն կրթություն ստանալու համար փող ա պետք։ 2008֊ից 2016 աճել ա աղքատությունը։ Տեսնես ինչու՞։ Աղքատությունն ավելի շատ ա էն ընտանիքներում, որտեղ կինն ա «գլխավորը»։ Տեսնես դա չվարձատրվող տնային գործերի հետ կապ ունի՞, թե՞ չէ։ Ու էս տեսակ լիքը գործոններ թողած Նիկոլը ականջներիս լոլո ա կարդում, թե գնացեք գործ արեք, աղքատությունը ձեր ուղեղում ա։

  5. #1489
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    ... 2008֊ից 2016 աճել ա աղքատությունը։ Տեսնես ինչու՞։։
    Տնտեսական ճգնաժամ ․․․ աղքատությունը սաղ աշխարհում ա աճել 2008-ից հետո։

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    StrangeLittleGirl (13.02.2019)

  7. #1490
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս էլ վարչապետի վերաբերմունքը կին պատգամավորին։

  8. #1491
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Օրինակը բերում եմ հենց զարգացած երկրներից, որ պարզ դառնա, որ նույնիսկ զարգացած երկրներում ա սոշըլ մոբիլիթին լուրջ խնդիր, ու աշխատասիրությունը հարց չի լուծում, ուր մնաց՝ Հայաստանի պես երկրում խնդիր չլինի։ Բայց քո խաթր հեռու չգնանք, հենց Հայաստանի տվյալները։ Էստեղ տեսնում ենք, որ աղքատությունը մարզերում ավելի մեծ ա, քան Երևանում, իսկ Շիրակի ու Լոռու մարզերում ամենաբարձրն ա (տեսնես երկրաշարժի հետ կապ ունի՞)։ Տեսնում ենք, որ բարձրագույն կրթություն ունեցողների մեջ ավելի քիչ են աղքատները (չնայած ամեն դեպքում կան), այսինքն՝ կրթությունը գործոն ա, բայց միակ գործոնը չի։ Իսկ գոնե Հայաստանում բարձրագույն կրթություն ստանալու համար փող ա պետք։ 2008֊ից 2016 աճել ա աղքատությունը։ Տեսնես ինչու՞։ Աղքատությունն ավելի շատ ա էն ընտանիքներում, որտեղ կինն ա «գլխավորը»։ Տեսնես դա չվարձատրվող տնային գործերի հետ կապ ունի՞, թե՞ չէ։ Ու էս տեսակ լիքը գործոններ թողած Նիկոլը ականջներիս լոլո ա կարդում, թե գնացեք գործ արեք, աղքատությունը ձեր ուղեղում ա։
    Բյուր, նատուռի՞։ Քո հղած ուսումնասիրությունը սկսում ա նրանից, որ նույն տարևթվերի ընթացքում մի 6% կարգի բնակչությունը պակասել ա, էն էլ արտագաղթը բնական դրական հավելաճի մաման լացացրել ա (չգիտես ինչի 2008-ի կողմերը թվեր չկան, բայց դրանից առաջ ու հետոյի թվերով մոտարկելով էսքան ա ստացվում), ու ուզում ես աղքատությունը մի երկու տոկոսով չաճի՞։ Ասեմ, որ աղքատները սովորաբար երկրից չեն քոչում... իրենք նույնիսկ հացի փող չունեն...

    Մնացած բերածդ թվերը սուտի վիճակագրություն են։ Նախ Լոռիից ավելի բարձր աղքատություն Կոտայքը ունի, բայց մի երկու թիվը միանգամից երկրաշարժի հետ կապելը, նու... միամիտ ա, «կինն ա գլխավորը» կատեգորիան վաբշե հիմարություն ա Հայաստանի համար, այստեղ պետք էր համեմատական թվեր բերել ասենք երկու մեծահասակ (ծնող) vs. մեկ մեծահասակի. կարծում եմ հայաստանյան իրավիճակում գլխավոր կինը մեծամասամբ նշանակում է մեկ ծնողով ընտանիքներ, ու ի՞նչ իմանաս, միգուցե մեկ ծնող-հայր ընտանիքները ավելի աղքատ են, բայց դրանց թվերը չունենք։ Կրթության հարցը շատ ավելի համապարփակ ա, ու դրա մեջ շատ խորանալու հավես չկա, բայց էլի՝ երկու թվերով այդ հարցի շուրջ հաստատակամ որոշման գալը տեղին չի։

    Նիկոլի մասով, ես չեմ լսել թե ինքը ասում ա՝ էս սաղի վրա թքած, գնացեք աշխատեք, այլ ասում ա միկրոբիզնեսները հարկերից ազատվելու են, ու մարդկանց սատարելու ենք բիզնես բացելու ու վարելու մեջ։ Ու սա, ի դեպ, կարող է քո ասած որոշ հարցերն էլ լուծել, ասենք տան տնտեսուհին կարող ա կողքից միկրոբիզնես բացի ու տնտեսապես ընտանիքի իրավիճակը լավացնի, այնինչ կապիտասլիտական աշխատանքային շուկայում գործ գտնելը անհնարին կլիներ, կամ շատ ցածր վարձատրվող։ Ամեն դեպքում ոչ մի տեղ ես չլսեցի, թե Նիկոլը արաջարկեր, որ գոյություն ունեցող սոցիալական աջակցության ծրագրերը փակվելու են, ու սաղին դնելու են հաստոցի դիմաց, բարձրախոսներից էլ Հրանտ Մաթևոսյան ա գլխներին կարդացվելու։ Հիմնական ասածը հենց ձեռներեցությունը որպես աղքատության լուծումն էր, ու դրա մեջ մենակ աջականություն տեսնել չարժի։
    Վերջին խմբագրող՝ Ծլնգ: 13.02.2019, 00:40:

  9. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (13.02.2019), Տրիբուն (13.02.2019)

  10. #1492
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս էլ վարչապետի վերաբերմունքը կին պատգամավորին։
    Բյուր, լա՜վ էլի... էդ անտերը կոնտեքստ կա, էլի՜... էն կինը ասում ա. «էս հարցը բարձրացրել եմ Լենինի ժամանակ էլ, Ստալինի ժամանակ էլ», Նիկոլն էլ ասում ա. «[եթե դու էն վախտերով էլ ես բարձրացրել, ուրեմն լավ քյաֆթառ ես, բայց չէ, ոնց որ] լավ տեսք ունեք»։

  11. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Progart (13.02.2019), Smokie (14.02.2019), Աթեիստ (13.02.2019), Ներսես_AM (13.02.2019), Տրիբուն (13.02.2019)

  12. #1493
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    Բյուր, նատուռի՞։ Քո հղած ուսումնասիրությունը սկսում ա նրանից, որ նույն տարևթվերի ընթացքում մի 6% կարգի բնակչությունը պակասել ա, էն էլ արտագաղթը բնական դրական հավելաճի մաման լացացրել ա (չգիտես ինչի 2008-ի կողմերը թվեր չկան, բայց դրանից առաջ ու հետոյի թվերով մոտարկելով էսքան ա ստացվում), ու ուզում ես աղքատությունը մի երկու տոկոսով չաճի՞։ Ասեմ, որ աղքատները սովորաբար երկրից չեն քոչում... իրենք նույնիսկ հացի փող չունեն...

    Մնացած բերածդ թվերը սուտի վիճակագրություն են։ Նախ Լոռիից ավելի բարձր աղքատություն Կոտայքը ունի, բայց մի երկու թիվը միանգամից երկրաշարժի հետ կապելը, նու... միամիտ ա, «կինն ա գլխավորը» կատեգորիան վաբշե հիմարություն ա Հայաստանի համար, այստեղ պետք էր համեմատական թվեր բերել ասենք երկու մեծահասակ (ծնող) vs. մեկ մեծահասակի. կարծում եմ հայաստանյան իրավիճակում գլխավոր կինը մեծամասամբ նշանակում է մեկ ծնողով ընտանիքներ, ու ի՞նչ իմանաս, միգուցե մեկ ծնող-հայր ընտանիքները ավելի աղքատ են, բայց դրանց թվերը չունենք։ Կրթության հարցը շատ ավելի համապարփակ ա, ու դրա մեջ շատ խորանալու հավես չկա, բայց էլի՝ երկու թվերով այդ հարցի շուրջ հաստատակամ որոշման գալը տեղին չի։

    Նիկոլի մասով, ես չեմ լսել թե ինքը ասում ա՝ էս սաղի վրա թքած, գնացեք աշխատեք, այլ ասում ա միկրոբիզնեսները հարկերից ազատվելու են, ու մարդկանց սատարելու ենք բիզնես բացելու ու վարելու մեջ։ Ու սա, ի դեպ, կարող է քո ասած որոշ հարցերն էլ լուծել, ասենք տան տնտեսուհին կարող ա կողքից միկրոբիզնես բացի ու տնտեսապես ընտանիքի իրավիճակը լավացնի, այնինչ կապիտասլիտական աշխատանքային շուկայում գործ գտնելը անհնարին կլիներ, կամ շատ ցածր վարձատրվող։ Ամեն դեպքում ոչ մի տեղ ես չլսեցի, թե Նիկոլը արաջարկեր, որ գոյություն ունեցող սոցիալական աջակցության ծրագրերը փակվելու են, ու սաղին դնելու են հաստոցի դիմաց, բարձրախոսներից էլ Հրանտ Մաթևոսյան գլխներին կարդացվելու։ Հիմնական ասածը հենց ձեռներեցությունը որպես աղքատության լուծումն էր, ու դրա մեջ մենակ աջականություն տեսնել չարժի։
    Ես պնդումներ չեմ անում, հարցեր եմ տալիս, որոնք ավելի խորը ուսումնասիրության կարիք ունեն։ Ու հարցեր են, որ երևի պիտի ներկայիս իշխանությունները տան, փորձեն պատասխաններ գտնել 800 000 հոգու լոդր ու աղքատությունը հոգեբանություն անվանելուց առաջ։
    Իսկ միկրոբիզնեսով աղքատության հարց ուղղակի չես լուծի։ Չես կարա 800 000 հոգու ուղղակի ասես գնացեք, միկրոբիզնես բացեք։ Միկրոբիզնես բացել խրախուսելով դու աղքատության հարց չես լուծում, այլ աչքկապոցի ես անում, որտև հաստատ նախ էդ բիզնեսների մի մասը (բավականաչափ) եկամտաբեր չեն լինելու (գրողը տանի, անգամ Նորվեգիայի պես զարգացած երկրում եմ տեսել միկրոբիզնեսով զբաղվող աղքատների), երկրորդ նույն տնային տնտեսուհին տանն այլ «պարտականություններ» ունի. էրեխեքի, ծերերի ու հիվանդների խնամք։ Էդ ամեն ինչի վրայից մի հատ էլ միկրոբիզնեսի ժամանա՞կ գտնի։
    Իմ բողոքը նրա դեմ ա, որ գոյություն ունեցող աչք ծակող խնդիրները թողած աղքատներին սիստեմատիկ վիրավորում ա ու մեղադրում իրանց աղքատության մեջ։

  13. #1494
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    Բյուր, լա՜վ էլի... էդ անտերը կոնտեքստ կա, էլի՜... էն կինը ասում ա. «էս հարցը բարձրացրել եմ Լենինի ժամանակ էլ, Ստալինի ժամանակ էլ», Նիկոլն էլ ասում ա. «[եթե դու էն վախտերով էլ ես բարձրացրել, ուրեմն լավ քյաֆթառ ես, բայց չէ, ոնց որ] լավ տեսք ունեք»։
    Ինչ ընտիր կարդում ես Նիկոլի մտքերը

  14. #1495
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչ ընտիր կարդում ես Նիկոլի մտքերը
    Դու էլ ոչ պակաս՝ սենսացիոնալիստ պսեվդոլուրերը

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Բարեկամ (13.02.2019)

  16. #1496
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս էլ վարչապետի վերաբերմունքը կին պատգամավորին։
    Ոչինչ, չէ՞, որ էստեղ կին լինել-չլինելը բացարձակ կապ չուներ, ու ընդհանրապես որևէ հատուկ վերաբերմունք չկար՝ սեռով պայմանավորված․ ցանկացած մեկին էլ կարելի էր նույնը ասել, եթե վերջինս հայտներ, որ եսիմ ինչ հարցը դեռ հինավուրց ժամանակներում ա բարձրացրել։

  17. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (27.02.2019), Freeman (13.02.2019), Progart (13.02.2019), Smokie (14.02.2019), Բարեկամ (13.02.2019), Հայկօ (21.02.2019), Ներսես_AM (13.02.2019), Տրիբուն (13.02.2019)

  18. #1497
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    Դու էլ ոչ պակաս՝ սենսացիոնալիստ պսեվդոլուրերը
    Հա, Նիկոլի բերանից դուրս էկածը պսևդոլուր ա, քո մեկնաբանությունը՝ ճշմարտություն

  19. #1498
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գուշակիր քաղաքական գործչին
    «Պետք է մարդկանց կշտամբել նրա համար, որ չեն ուզում աշխատել։ Արդեն բավական է, հասկանում եք, պետությունը ի վիճակի չէ բոլորի սոցիալական խնդիրները լուծել։ Մարդ եթե ուզում է լավ ապրել` պետք է աշխատի։ Եթե առավոտից երեկո նա պատրաստ չէ աշխատելու, ուրեմն միշտ վատ է ապրելու, միշտ նախանձելու է ուրիշին, միշտ բամբասանքներն առաջին տեղն է դնելու և իրեն թվալու է, որ ամբողջ Հայաստանում բոլորը գող են ու միայն ինքը գող չէ, դրա համար վատ է ապրում»։

  20. #1499
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    47
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս էլ վարչապետի վերաբերմունքը կին պատգամավորին։
    Բյուր, բայց արտահայտությունը սեռով պայմանավորված չէր, այլ «լավ էլ պահպահվել եք»-ի փոխարեն էր, ի պատասխան էդ կնոջ «Այս հարցը, ինչպես ժողովուրդն է ասում, բարձրացրել եմ և՛ Լենինի ժամանակ, և՛ Ստալինի ժամանակ» արտահայտության։

    Գրեցի, նոր տեսա, որ արդեն նույնն ասել են։
    Բայց դա էնքան ակնհայտ էր, որ զարմանում եմ, որ դու պտի այլ կերպ հասկանայիր։
    Վերջին խմբագրող՝ Աթեիստ: 13.02.2019, 02:47:
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  21. #1500
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Բյուր, բայց արտահայտությունը սեռով պայմանավորված չէր, այլ «լավ էլ պահպահվել եք»-ի փոխարեն էր, ի պատասխան էդ կնոջ «Այս հարցը, ինչպես ժողովուրդն է ասում, բարձրացրել եմ և՛ Լենինի ժամանակ, և՛ Ստալինի ժամանակ» արտահայտության։

    Գրեցի, նոր տեսա, որ արդեն նույնն ասել են։
    Բայց դա էնքան ակնհայտ էր, որ զարմանում եմ, որ դու պտի այլ կերպ հասկանայիր։
    Ես իրոք զարմանում եմ, թե ոնց եք «Շատ լավ տեսք ունեք» արտահայտությունը սենց տարբեր ձևերով մեկնաբանում։ Իհարկե էդ կոնտեքստի մեջ ա ասել, բայց նույն բանը տղամարդու չէր ասի։ Դա Հայաստանում կնոջ ասածը լուրջ չընդունելու տիպիկ ձևերից մեկն ա (միանգամից կատակի տալը, առավելևս տեսքի կամ ընտանեկան կարգավիճակի մասին ռեպլիկ բաց թողնելով)։ Ինչևէ, սա ամեն դեպքում շատ մանր բան ա մնացած լուրջ խնդիրների կողքին, նենց որ թողնենք։

Էջ 100 102-ից ԱռաջինԱռաջին ... 509096979899100101102 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Փողոցային շներ
    Հեղինակ՝ Arisol, բաժին` Հայաստան
    Գրառումներ: 49
    Վերջինը: 09.04.2019, 17:05
  2. Թավշյա հեղափոխության հետ կապված թեմաների ցանկ
    Հեղինակ՝ Ծլնգ, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 18.06.2018, 14:00
  3. Ակումբը հետևում էր թավշյա հեղափոխությանը․ 2018
    Հեղինակ՝ Վիշապ, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 671
    Վերջինը: 17.06.2018, 05:16
  4. ԲԱՐԵՎ. թավշյա հեղափոխություն, թե...
    Հեղինակ՝ Zodiac, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 492
    Վերջինը: 03.08.2013, 12:41
  5. փողոցային կենդանիներ
    Հեղինակ՝ Grieg, բաժին` Բնապահպանություն
    Գրառումներ: 40
    Վերջինը: 09.10.2008, 18:32

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •