User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 8 համարի արդյունքները՝ ընդհանուր 8 հատից

Թեմա: Գործ տվող կա

  1. #1
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    41
    Գրառումներ
    7,815
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Գործ տվող կա

    Որոշեցի իմ «գործ տալու» պրակտիկան հանձնեմ օրագրին։

    Կսկսեմ ավելի պարտաճանաչ մոտենալ էդ գործին

    ------------------------

    Ասք ավտոբուսի դեբիլ վարորդի մասին։
    Էսօր նստեցի 35 համարի ավտոբուս, ու սկզբում ոտքի վրա էի, որտև լիքը երեխա կար, նստելու տեղ չկար (մի քանի քար էն հիմար ծնողների բոստանը, որոնք մինչև 7 տարեկան երեխաներին իրանց գիրքը չեն վերցնում)։ Նկատեցի, որ վարորդի տեղը զբաղեցրել ա ինչ որ հիմար, ծխախոտն էլ ձեռքին։
    Գնացի ու հիշեցրի, որ ավտոբուսում ծխելու իրավունք չունի։ Սա զարմացած. «երեխա կա՞»։ Ասում եմ լիքն ա, 3-ն կողքդ։ Գցեց, ես էլ գնացի հետևները նստեցի (քնեցի)։
    Հասանք Բաղրամյան փողոց, արթն[FONT=inherit]ացա, ու քթիս էլի ծխախոտի ծուխ հասավ։ Սրահի միջի մեջ հայելու մեջ տեսնեմ էլի ծխում ա։
    Գնացի ու
    - Մի քիչ ասեցի, որ իրավունք չունես ծխես։
    - Բայց երեխա չկա մեջը։
    - Երեխան կապ չունի, իրավունք չունես։
    - Բայց քեզ ի՞նչ ա խանգարում։
    - Ինձ խանգարելն էլ կապ չունի, հասարակական տրանսպորտում, էն էլ ղեկին ծխելն արգելվում ա։
    Վերջապես գցեց, մեկ էլ էդ պահին զանգեցին (էդ պահին հիշեցի, որ ընթացքում էլի ահագին հեռախոսով խոսել ա)։
    Սա մյուս կողմին, թե «ներվային եմ» ու էդ կարգի բաներ։
    Հենց դեմս գրած էր գիծը սպասարկող ընկերության համարը։ Նկարեցի, իրան էլ ասեցի, որ ես ում պետք ա կզանգեմ։
    Իջնելուց հետո գնացի հետևից համարն էլ նկարեցի, ու արդեն քայլելով զանգում եմ, մեկ էլ հետևիցս
    - Ապե, ապե
    - Ասա.
    - Ապե, մի զանգի։
    - Քեզ քանի անգամ ասեցի մի ծխի, դրան գումարած սաղ ճամփի կեսը հեռախոսով էիր խոսում, ինչն էլի արգելված ա։
    - Անունդ ի՞նչ ա։
    - Արտակ։
    ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ
    - Իմն էլ ՆԻԿՈԼ ա։
    - Ես իմ անելիքը գիտեմ, զանգեմ, թե չզանգեմ, ես կորոշեմ։
    - Ես քեզ հըլը կտենամ ..
    Եթե գրածներս ուշադիր եք կարդացել, կնկատեիք, որ հայվանը մի անգամ ներողություն չխնդրեց։
    Մեքենայում նշված համարով մի քանի անգամ զանգել եմ, չեն պատասխանել, բայց ես հին գործ տվողներից եմ. քաղաքապետարանի համապատասխան բաժնի համարն ունեմ։
    Դուք էլ ունեցեք՝ 011 391 653
    #ԳործՏվողԿա
    Վերջին խմբագրող՝ Աթեիստ: 29.12.2018, 12:06:
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  2. Գրառմանը 19 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (13.06.2018), boooooooom (14.06.2018), CactuSoul (14.02.2019), Cassiopeia (13.06.2018), Chuk (14.06.2018), Life (14.06.2018), Progart (29.12.2018), Smokie (29.12.2018), StrangeLittleGirl (13.06.2018), V!k (15.06.2018), Արամ (14.06.2018), Արշակ (13.06.2018), Գաղթական (13.06.2018), Դեղին մուկիկ (15.06.2018), Նաիրուհի (14.06.2018), Նիկեա (17.06.2018), Ուլուանա (13.06.2018), Ռուֆուս (13.06.2018), Վիշապ (15.08.2018)

  3. #2
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    41
    Գրառումներ
    7,815
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Էսօր ավտոկայանում եմ զանգել ՃՈ, միշտ նույն տեղում, զեբրի վրա կայանած տաքսու համար։ Հիշեցնեմ, որ էդ զեբրից 30 մետրի վրայա ՃՈ կենտրոնական գրասենյակը։
    Զանգիցս մի քանի րոպե անց գրասենյակի կողմից մի ՃՈ մեքենա տեսա, «գլխի» լույսերը վախած։
    Մոտեցի, համոզվեցի որ ծառայության մեջ ա, ու խնդրեցի զեբրից տաքսին հանել։ Պարզվեց հենց իմ կանչով են իրան ուղարկել։
    Ասում եմ բա ո՞նց անենք, որ չսպասեք իմ զանգերին։
    Սա թե, դե պտի խախտումը լինի, որ մենք էլ զբաղվենք դրանով։
    - Ախր ստեղ ՄԻՇՏ կա խախտումով կայանած տաքսի։
    - Լավ, մի հատ օրենքները մի կողմ դնենք, մարդկայինով խոսանք։ Հիմա որ իրանց ըտեղից հանեմ, էն մյուսն ա գալու նույն տեղը կանգնի !!!
    - Բայց դու չպիտի տեղից հանես, պտի տուգանես 15.000 դրամ, ու եթե մյուսն էկավ նույն տեղը, մի հատ էլ նրան 15.000։
    - դե, հա ճիշտ ես ասում, տենամ ինչ եմ անում։

    Ասեց ու գնաց տաքսու հետ զրուցելու։ Դրանից հետո իմ գործը չի։ Թողեցի գնացի։ Համոզված, որ հաջորդ անգամ ըտեղով անցնելուց էլի նույն տեղում, նույն խախտումով տաքսի ա լինելու։


    Հ.Գ.
    Օֆիսի մոտի կանգառը գրաված մեքենաների համար էլ իհարկե զանգել եմ, մի 2 ժամից իջա ստուգելու ու իհարկե մենակ փողոցի մի կողմն էին մաքրել։
    Ու արդեն էդ մաքրված կանգառում արդեն մի մեքենա կար կայանած։

    Բայց ամեն ինչ կամաց-կամաց։

    Կարևորը, որ իրանք 177-ին որ չեն պատասխանում, ես ունեմ մյուս համարը
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  4. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (15.06.2018), CactuSoul (14.02.2019), Cassiopeia (14.06.2018), Freeman (15.06.2018), Progart (29.12.2018), Smokie (29.12.2018), StrangeLittleGirl (15.06.2018), V!k (15.06.2018), _Հրաչ_ (16.06.2018), Արամ (15.06.2018), Արշակ (15.06.2018), Նաիրուհի (15.06.2018), Նիկեա (17.06.2018), Ուլուանա (15.06.2018), Վիշապ (15.08.2018)

  5. #3
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    41
    Գրառումներ
    7,815
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Էլի ավտոկայան, էլի զեբրի վրա տաքսի։
    Իմ բախտից էսօր քաղաքում ինչ որ աժիոտաժ էր ու ՃՈ կենտրոնական գրասենյակի դիմաց մի ՃՈ մեքենա կանգնած կանխում էր մուտքի դիմաց մեքենաների կայանումը։ Ինչ որ «կարևոր» մարդ էր գալու։

    Մոտեցա, ու խնդրեցի զեբրի վրա կայանած մեքենան հանել։ Սկզբում իրան դոդի բախչեքն էր գցում, իբր չի հասկանում, թե որ զեբրի մասին ա խոսքը։ Էդ տարածքում 2 զեբր կա, մեկը մեզանից 10 մետրի վրա (ու մեր տեսադաշտում), մյուսը 30 մետրի վրա (էդ դիրքից չի երևում)։

    Ահագին երկար բողոքեցի իրանց համակարգի աշխատանքից, ինքն էլ բացատրեց, որ էս պահին բան չի կարա անի, կամ պտի վերջացնի, նոր իմ կանչով գնա, կամ էլ կանչ տա, մեքենա ուղարկեն։ Ես էլ վստահեցրի, որ էդ տաքսիների մոտ սպասելու եմ։

    Սպասում եմ, մեկ էլ մոտեցավ 1151 համարի ՃՈ մեքենան ու հիմա նկարագրեմ հետագա քայլերը։

    Ուրեմն էդ իրավիճակում ինչ ա անում իմ պատկերացրած ՃԻՇՏ ՃՈ-ն։

    Վարորդին ստիպում ա մեքենան ԱՌԱՋ քշելով դուրս գալ զեբրի վրայից, ու տեղում տուգանում ա 15.000դր։
    Ի՞նչ ա անում հայկական ՃՈ-ն։
    Բարձրախոսով պահանջում ա զեբրի վրայից դուրս գալ, ու տաքսին, ՃՈ աչքի առաջ, հետ քշելով դուրս ա գալիս զեբրի վրայից։

    Չիմացողների համար բացատրեմ։
    Ճանապարհային երթևեկության կանոններն արգելում են որևէ իրավիճակում, որևէ պատճառով զեբրի վրա հետ քշելը։
    Գոյություն չունի դեպք, երբ որ դա որևէ կերպ թույլատրվի։

    Այսինքն փաստացի ՃՈ-ն ոչ միայն չտուգանեց բացահայտ տուգանքի ենթակա խախտում արած վարորդին, այլ նաև ստիպեց ավելի բեթար խախտում անել։

    Ես ամեն դեպքում էն առաջին ՃՈ-ին մոտեցա, ու ասեցի, որ տուգանք տենց էլ չեղավ։

    Արդեն ավոտակայանից ուզում եմ դուրս գամ, հետևիցս էս տաքսու վարորդը ռեպլիկ թողեց, թե «էդքան ճամփեն քեզ քիչ է՞ր, որ գնացիր գրվար»։
    Կողքից մի վարորդ էլ միացավ դրան, բայց ես վերջերս, որ իմանում եմ որ օրենքը մեջքիս կանգնած ա, դուխս ինձ ուտում ա։
    Երկուսի վրա էլ լիքը գոռացի, բացատրեցի, որ քանի իրանք օրենքը խախտում են, նույնիսկ եթե ինձ ոչ մի բանով չեն խանգարում, հա էլ «գրելու եմ»։
    Իհարկե օգտագործվեց պրիմիտիվ «հացիս վայիս ես ըլնում» 2-րդ դասարանցու փաստարկը, բայց դե եթե ինքը մենակ էդ զեբրի վրայի մի մետրով ա կարում հաց աշխատի, ուրեմն էդ գործը հաստատ իրանը չի։
    Ավտոկայանից հելել եմ ինձանից շատ գոհ, թեև լարված ու համբալներին մտքումս լիքը քրֆելով։

    Հասա կենտրոն, զանգեցի 177 (ՃՈ թեժ գիծ)։
    - ես որպես ոչ վարորդ, գիտեմ, որ որոշ դեպքերում ՃՈ-ն իրավունք ունի չտուգանել, այլ բավարարվել նախազգուշացումով։
    - Դուք խնդիրն ասեք։
    - Զեբրի վրա կայանած մեքենայի դեպքում կարա՞ չտուգանի։
    - Ոչ։
    - ուրեմն էսօր 16։35-ին իմ կանչով ժամանած ՃՈ բրիգադը զեբրի վրա կայանած մեքենային չտուգանեց։
    - դե ըտեղ արդեն մարդկային գործոն կա, կարող ա նենց վիճակ ա եղել, որ կարա բավարարվի նախազգուշացումով։
    - դրա համար հենց սկզբից էդ էի ճշտում, դուք էլ ասեցիք, որ էդ խախտման դեպքում չի կարա։
    - դա իրավիճակից կախված կարա, ասենք էդ պահին արագ մարդ ա իջացնում, կամ վերցնում ...
    - Ոչ իջացնում ա, ոչ էլ վերցնում ա։ Կայանած մարդ ա սպասում։
    - Չէ, էդ դեպքում միանշանակ տուգանվում ա։

    Մնացած խոսակցության իմաստն էն էր, որ ես, պարզելու համար թե ինչ ընթացք ա տրվել կանչիս, պտի գրավոր դիմում գրեմ, քննություն անցկացվի, նոր պատասխանեն։

    Ափսոս ժամանակս էդքան չի ներում, որ ամեն անգամ 30-40 րոպե ծախսեմ, դրանց ու ՃՈ-ին իրանց տեղը ցույց տալու համար։

    Բայց վաղը ունեմ ժամանակ
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  6. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (14.02.2019), Freeman (05.07.2018), Progart (29.12.2018), Նիկեա (08.07.2018), Վիշապ (15.08.2018)

  7. #4
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    41
    Գրառումներ
    7,815
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Էսօր գնացի ՃՈ, պետին գանգատներս ներկայացնելու։
    Հանդիպեցի պետին՝ Եգոր Կարապետյանին և տեղակալին՝ Արմեն Խաչատրյանին (վերջինիս հեռակա արդեն գիտեի ։))։
    Ի՞նչ կարող եմ ասել։ «Մի հիանալի անձնավորություն» ։)
    Իսկապես հիացած ու թևավորված դուրս եմ եկել ՃՈ-ից։
    Կասեմ, որ մարդիկ պատրաստ են փոփոխությունների, նախաձեռնել են փոփոխություններ, ու ակտիվ քաղաքացիների աջակցությամբ կհասնեն էդ փոփոխություններին։

    էլ լուծարում չեմ պահանջելու ։)

    Քանի որ սա ՖԲ չի, մի քիչ ավելի մանրամասն գրեմ։

    Արդեն ընթացք են տվել բալային համակարգին, որը դեպքում ամեն տարի վարորդին տրվելու ա 12 միավոր, ու խախտումներից միավորները պակասեն։ Հենց հասավ 0-ի, կես տարով վարորդական իրավունքից զրկելու են։
    Ընդ որում, եթե Վրաստանում կամերաների նկարածից միավոր չի իջնում, Հայաստանում կիջնի։ Եթե բողոքարկեն, ու պարզվի, որ ղեկին այլ մարդ ա եղել, դրա միավորներից կհանեն։

    Վաղուց ծրագիր կա դպրոցներում ներդնել ճանապարհային երթևեկության մշակույթ (անունը հորինել եմ) առարկա։ Դրան նոր ընթացք ա տրվելու։

    Սկսում եմ ինտենսիվ գործ տալ կանգառներից դուրս, 2րդ գծում կայանող ավտոբուս\գազելների ու դրանց ծխող վարորդների վրա (արդեն քաղաքապետարան)։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  8. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (06.07.2018), CactuSoul (14.02.2019), Cassiopeia (06.07.2018), Chuk (06.07.2018), Life (07.07.2018), Mr. Annoying (07.07.2018), One_Way_Ticket (07.07.2018), Progart (29.12.2018), Smokie (29.12.2018), Srtik (08.07.2018), Արամ (29.12.2018), Նիկեա (08.07.2018), Վիշապ (15.08.2018), Տրիբուն (07.07.2018)

  9. #5
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    41
    Գրառումներ
    7,815
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    էսօր որոշեցի արդեն քաղաքապետարան մտնեմ, մի քիչ էլ իրանց հասարակական տրանսպորտի վիճակից զրուցեմ։

    Ընդունարանից զանգեցի համապատասխան վարչություն, աշխատակիցը կպած համոզում էր, թե պետը հիմա տեղում չի, մի քանի օրից արի։ Համոզեցի, որ իրա հետ զրուցեմ, հետո էլ պետին։
    Հեռախոսը փոխանցեց անցագիր գրողին, մեկ էլ սա թե, ես չեմ կարա գրեմ, դուք սպորտային հագուստով եք։ Ասում եմ, նախ սա սպորտային չի, երկրորդը ես նույնիսկ սպորտայինով պտի կարանամ մտնեմ ցանկացած պետական կառույց։ Կարճ ասած, ուղարկեց ավտանգության հետ հարցերս պարզեմ, նոր գրի։
    Գնացի, մի տղայա, ու անվտանգության պետը աղջիկ։
    Պատկերացնելու համար իմ սպորտային հագուստը, ստորև ներկայացնում եմ նկարս։

     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար



    Ասում եմ դու ո՞նց էս պատկերացնում, որ մարդը էս շորտիկով սպորտով զբաղվի։
    Ասում ա, գլխարկդ, ասում եմ դա կհանեմ։
    Սպորտային բոթասներդ, ասում եմ, էս բոթաս ա՞ քո համար։
    Մայկեդ ա սպորտային (սովորական մայկայա)։

    Պահանջեցի ինձ ներկայացնել օրենքը, ասին, որ օրենք չի կարգադրություն ա, որը ցույց տվեցին, բայց թույլ չտվեցին նկարել։ Պարզեցի, որ դա ստորագրել ա աշխատակազմի ղեկավարը։
    Որոշեցի էդ փայլուն ուղեղի տեր մարդու հետ հանդիպեմ։
    Էլի գնացի ընդունարան, արդեն տրանսպորտի վարչության աշխակիցն իջել էր, իր հետ խոսեցինք, որոշեցինք, որ մյուս շաբաթ էլ պետի հետ մի հատ զրուցեմ։
    Աշխատակազմի ղեկավարը զբաղված էր, փոխանցեցին, որ էսօր չի կարա ընդունի։

    Հիմի ասում եմ ցանկացած նորմալ մարդ պտի ուրախ լինի, որ իրա երկրում հեծանվորդները շատ լինեն։
    Հեծանվորդը ենթադրում ա որոշակի հագուստ։ Իսկ մեր խելոքները էդ հագուստով պետական կառույց չեն թողնում։
    Վաղն ավելի շուտ կգնամ, կբռնացնեմ։

    Ամեն դեպքում ջղայնացած քշեցի օֆիս, հասա Նալբանդյանի սկիզբ էն պահին, որ ոստիկանության դարպասների դեմը կանգնած են ավտոբուսներն ու գազելները, որոնք օրվա վերջում իրանց աշխատողներին տանում են տներով։ Արդեն քրֆելոց անցել էի, բայց ֆռացի հետ, մոտեցա ըտեղ միշտ հերթապահող ՃՈ մեքենային ու հարցնում եմ, թե խի՞ են էդ մեքենաները կանգնած արգելված տեղում (դեղին կողնակ ա) ու զեբրի դեմը։
    Սա թե ամեն օր 10 րոպե ա, ուրիշ տարբերակ չկա։
    Ասում եմ, կա, թող 30 մետր ներքև կանգնեն, զեբրի դեմը չեն փակի, ու իրանց դեղին գծի կողքը կանգնելով ոչ մեկին չեն խանգարի։ Հաստատ ոտքերը չի մաշվի 30 մետր քայլելուց։
    Միանգամից համաձայնեց, թե ճիշտ եք ասում։
    Ասում եմ գիտեմ, ի՞նչ ա պետք անել, որ դա արվի։ Պետք ա՞ էլի ՃՈ պետի մոտ մտնեմ։
    Մեկ էլ, թե չէ մենք կկազմակերպենք։
    - Երբ սպասեմ փոփոխություն։
    - Վաղը։
    Սրտանց շնորհակալության հայտնեցի ու իհարկե վաղը, հենց էս ժամին տեղում եղա կարձանագրեմ փոփոխությունը կամ դրա բացակայությունը։

    Ուզում եմ հուսալ, որ իրանց խոսքի տերը կլինեն։
    Վերջին խմբագրող՝ Աթեիստ: 15.08.2018, 21:54:
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  10. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (14.02.2019), Cassiopeia (15.08.2018), Chuk (16.08.2018), Freeman (16.08.2018), John (16.08.2018), Peace (16.08.2018), Progart (29.12.2018), StrangeLittleGirl (15.08.2018), Արամ (29.12.2018), Բարեկամ (16.08.2018), Գաղթական (15.08.2018), Հայկօ (15.08.2018), Շինարար (16.08.2018), Ռուֆուս (15.08.2018), Վիշապ (15.08.2018), Տրիբուն (15.08.2018)

  11. #6
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    41
    Գրառումներ
    7,815
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մի քանի օր առաջ ՃՈ-ն առաջարկել էր ՃՈ-ի աշխատանքով մտահոգ (չքաղաքականացնել) քաղաքացիներին, առավոտվանից իրանց բրիգադների հետ մի քանի ժամ հերթապահել փողոցներում, համ ավելի լավ հասկանալու համար ՃՈ աշխատանքը, համ իրանց սխալները ցույց տալու համար։


    Առավոտ 7-ին ՃՈ-ում էի։
    Բոլոր աշխատակցիները, որոնք դուրս էին գալու փողոցներ, դուրսը շարված էին, վարչության պետի տեղակալներից մեկն էլ երկար բացատրում էր իրանց անելիքը։ Ամբողջ քաղաքը սպասարկում ա մոտ 25 մեքենա։
    Պարզեցի, մեքենաները մեծ մասը գնում են հենց սկզբից գնում են «պիկ»-երը։ Այսինքն պիկ ժամերին տեղավորվում են առավել ծանրաբեռնված խաչմերկումներում, ու կանխում խցանումները։ Վարորդները երևի տեսած կլինեն, թե ինչ են անում։ Անտեղյակների համար բացատրեմ. երբ մի ուղղության կանաչ լույս ա, ու մյուս ուղղությունը կանգնած ա, բայց խաչմերկուը բացականին մեծ ա, կարմիրի ժամանակ ձեռքով ու սուլիչով վարորդներին հասկացնում են, որ առաջ գան ինչքան հնարավոր ա, որ կանաչը բացելուց արդեն խաչմերուկի կեսն անցած լինեն։ Ամեն կանաչը բացելուց մինչև 15 մեքենա առաջ ա անցնում։
    Ասեմ, որ ահագին պատասխանատու գործ ա, որտև համ մեքենաներին են հետևում, համ սվետաֆոռներին, համ հետիոտներին (որ մեքենաներին չկանչեն առաջ, երբ հետիոտն ա անցնում)։ Ու նաև պետք ա ուշադիր լինեն, որ իրանք մեքենաների տակ չլինեն։
    Մեր բրիգատը կրկեսի դիմացի խաչմերուկն էր հետևում։ Սկզբում թեթև անձրև էր, որը փոխվեց ձյան։ Սա իրանք անում են ամեն օր, ցանկացած եղանակի։
    Մի ժամի չափ «պիկ» անելուց հետո գնացինք փողոցները հետևելու։
    Մի երկու փակ համարով մեքենա իհարկե հանդիպեց, բայց բոլորը կայանած էին, ինչն օրենքով արգելված չի։
    Մի քանի մեքենա տուգանվեցին կանգառում կայանելու համար, մի քանիսին պարզապես զգուշացրեցին, որ հանեն։ Ու ես տեսա, թե ինչ մեծ խնդիր են էն փափախչի տաքսիսները, որոնց վրա էս պահին ՃՈ-ն ոչ մի նորմալ լծակ չունի։ Զգուշացնում են, որ մեքենան կագառից հանի, ասում ա հանեմ, էլի ֆռռալու եմ, գամ կանգնեմ։ ՃՈ-ն թե, եթե էլի էկար, արդեն կտուգանեմ, էս տաքսիստն էլ պռավեն տալիս ա, թե հենց հիմա գրի։ Էդ մարդը չի պատրաստվում որևէ տուգանք վճարել, ինչքան գրեն, ճղելու ա, թափի։ Դրա համար բալային համակարգը օր առաջ պետք ա մտնի, որ նման «վարորդները» պարզապես զրկվեն պռավից։
    Վերջերս մի քննարկման ժամանակ որպես ՃՈ վատ աշխատանքի վատ աշխատնքի փաստարկ բերվում էր վիճակագրույթունը, որ լիքը ակտ էր բողոքարկվում ու չեղարկվում են։ Էդ թեմայում տղերքը մի քանի դեպք պատմեցին։ Օրենքն արգելում ա նկարել մեքենայի սրահը։ Այսինքն եթե տեսնում ես վարորդը ծխում ա, հեռախոսով խոսում, կամ ամրագոտին գցած չի։ Չես կարա դա նկարես։ Ասում ա էդ պահին ասում ենք, որ գցած չէր, դրա համար ակտ են գրում, վարորդն ասում ա, հա, ես չեմ գցում։ Ակտը գրում են, մեկ էլ նույն վարորդը դատարանում պնդում ա, որ գցած ա եղել, ու քանի որ ՃՈ-ն տեսագրություն չունի, ակտը չեղարկվում ա։ Հիմի ասում ա, եթե տենց սկզբունքային տղա ես, 5000 դրամ արժի՞ սկզբունքդ։ Եթե չես գցում, դատարանում էլ ասա չեմ գցում, ոչ թե ՃՈ աշխատակցին ստախոս հանի։ Մի քանի դեպք պատմեցին, որ էդ պահին էն ստում, ու ստի վրա բռնվում, ամոթից գետինը մտնում, բայց դատարանում իրանք ճիշտ են, որտև տեսագրություն չկա։
    Սա կարծում եմ օրենսդրական բաց ա։ Կամ պտի նկարեն, կամ էլ առանց տեսագրության չտուգանեն, մենակ զգուշացնեն, էդ պահին վերացնեն խախտումը։


    Փողոցում շատ կարճ հերթապահությունից հետո գնացինք ՃՈ պետի հետ հանդիպման, որտեղ ես ու իմ նման վտահոգ մի 7 հոգի կիսվեցինք տպավորություններով ու առաջարկություններով։
    Ես նախկին պետի հետ չեմ շփվել (թեև ՃՈ արդեն քանի տարի ա զանգում եմ ), բայց էս նորը՝ Եգոր Կարապետյանը նենց լավ ա ընդունում քաղաքացիներին, որ քիչ ա մնում ամեն մանր հարցով իրան դիմես
    Ընդհանուր տպավորություններս հետևյալն են։
    Ես վաղուց եմ իմ համար արձանագրել, որ ՃՈ-ն շատ ճիշտ ուղղությամբ ա գնում. ոչ թե անընդհատ փող պոկել, այլ նենց անել, որ երթևեկությունը կարգավորվի։
    Ցավոք շատ վարորդներ մնացել են թավշյայի տակ։ Ասենք մայթին կայանում ա, երբ ՃՈ-ն պահանջում ա մեքենան մայթից հանել, հակադարձում ա, թե բա «սրա համար էինք փողոց փակում»։ Որոշ դեպքերում ՃՈ-ն էլ տակ չի մնում «փակել էիր, որ մայթին կանգնե՞ս», ու վարորդը լռվել էր, բայց ավելի հաճախ իրանց անպատիժ են զգում։
    Էս պահին բոլոր հետաքրքրված անձանց առաջին պահանջը ՃՈ-ին ավելի խիստ լինելն էր։ Չբավարարվել զգուշացումներով։ Տուգանել ու տանել տուգանային հրապարակ։ Բայց ես նաղդ տեսա, որ ամենամեծ խնդիրը հենց էն տաքսիստներն են, որոնց տուգանքը բան չի ասում, տուգանային էլ չես արա տանես։


    Խնդրի ուրիշ լուծում եմ մտածել, բայց դրա համար ընկնելու եմ քաղաքապետարանի ու Տրանսպորտի նախարարության հետևից։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  12. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (30.12.2018), CactuSoul (14.02.2019), Cassiopeia (30.12.2018), Jarre (29.12.2018), John (29.12.2018), Progart (29.12.2018), Sambitbaba (29.12.2018), Universe (12.01.2019), _Հրաչ_ (30.12.2018), Արամ (29.12.2018), Արշակ (30.12.2018), Գաղթական (29.12.2018), Նաիրուհի (12.01.2019), Ներսես_AM (30.12.2018)

  13. #7
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    41
    Գրառումներ
    7,815
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Հասկացա, որ մինչև օրինախախտ ոստիկանների հարցը չլուծվի, մնացած վարորդների լեզուն հա էլ երկար ա լինելու։

    https://www.panorama.am/am/news/2019...կան/2071063
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  14. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (11.02.2019), CactuSoul (14.02.2019), Cassiopeia (11.02.2019), Գաղթական (11.02.2019)

  15. #8
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    41
    Գրառումներ
    7,815
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Ֆեյսում կարճ եմ գրել, բայց ստեղ ծավալվեմ

    Էսօր էլի մեր զեբրի դիմաց կայանալ էին, ոնց ավելի ուշ հասկացա ոստիկաններ էին։
    Զանգեցի ՃՈ, ու էլ չբարձրացա օֆիս, սպասեցի, մինչև գան, որ ամբողջ պրոցեսը վերահսկեմ։

    Էկան, տեսնեմ սկսել են մայթին կայանած մեքենայից։ Մայթին սովորաբար կայանում են կան կողքի բանկի աշխատողները, կամ մեր շենքի։ Իհարկե էլի արգելվում ա, բայց համ տենց չի խանգարում, համ իմ հիմնական կռիվը հենց օրինապահների դեմ ա։
    Մոտեցա ՃՈ բրիգադին, ցույց տվեցի զեբրի դիմաց, մի 10-20սմ-ով զեբրի վրա հելած մեքենան, ու դիմացին մայթինը, որ էլի զեբրի դիմաց էր։

    Տեսնեմ հեռախոսը հանել նկարում ա, թե ինչքանով ա մեքենան զեբրի վրա։ Ասում եմ խի՞ ես նկարում, վրա չի՞, դեմն ա, դա էլ ա արգելվում։
    Մեկ էլ էս հիմարը, թե բա հիմա զեբրի դեմը կանգնելը չի տուգանվում։ Ես դրել իրան բացատրում եմ, որ էդ հրահանգը վերաբերում ա ՄԻԱՅՆ կամերայով արձանագրված խախտումներին։ Կանչով գալու դեպքում պարտավոր են տուգանել։ Տեսա երկարացնում ա, զանգեցի ՃՈ պետին, նա ժողովի էր, տեղակալի համարը տվեց, սա էլ հաստատեց իմ ճիշտը։ Տեսուչն էլ, որ խնդիր չկա, ուրեմն կտուգանենք։
    Սկսեցին ճշտել, թե ով ա տերը, համարը պարզել, ես էլ արխային ընկած բարձրացա գործի։

    Իջնում եմ մի 15 րոպեից, տեսնեմ 2 մեքենաներն էլ նույն տեղում կանգնած են։
    Էլի զանգում եմ, ու մինչև խոսում եմ, ու բացատրում, որ գործ չեն արել, մեկը կողքից մոտենում ա, հասկացնում, որ մեքենայի տերն ա։ Դեռ խոսելուս ընթացքում ցույց ա տալիս, գրված ակտը։ Զանգը վերջացնում եմ, ու սկսում իրան բացատրել, թե ինչում ա իրա սխալը։
    Կողքից էլի մի քանի հոգա դրա գործընկերներից միացան, ու երբ որ ասեցի, որ իմ նպատակը նորմալ գործող օրենքով երկիրն ա, ասին էսի շառ ա, գնացին։ Վարորդը մինչև մեքենան նստելը նետեց, թե հա էլ կանգնելու ա, ես իհարկե հանգիստ բացատրեցի, որ ես էլ հա էլ զանգելու եմ, ինքն էլ եզրափակեց, որ ինքն էլ քրֆելու ա
    Հասկանում եմ, որ որպես ոստիկան լավ հասկանում էր, որ սպառնալու դեպքում լրիվ այլ թեմա կարար դառնար։

    Սրանց ճամփեցի, սպասում եմ որ ՃՈ-ն մոտենա մյուս մեքենան հանի, տեսնեմ 2-րդ մեքենայի վարորդն էլ եկավ, նստավ, գնաց։ Ենթարդրում եմ, որ ՃՈ տեսուչը չի կարացել ոստիկաններին հանի, բայց համարները վերցրել էր, որ եթե ես հետևողական լինեմ, զանգի, հանեն։
    Եթե ես 2-րդ անգամ չզանգեի, նույն կերպ կանգնելու էին։ Տուգանքն էլ չէին կարող չգրել, որտև արդեն մինչև ՃՈ պետ զանգել էի։

    Սա իսկականից հոգնեցնում ա։
    Էսօր զանգել եմ Վանեցյանին, մոտակա 2 օրը զբաղված ա լինելու, հետո հանդիպենք։ Արդեն իրա մակարդակով պտի հարցը բարձրացվի։
    Ոնց հասկանում եմ ոչ մի պետական մարմնում միջին օղակները չեն ուզում գիտակցեն, որ շատ բաներ փոխվել են։
    Ցավոք կադրերի խնդիրը հսկայական ա, ու լուծումը չի երևում։

    Վաղը մտնելու եմ ՃՈ պետի մոտ, իրա «աշխատողներից» բողոքեմ։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  16. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (09.04.2019), Cassiopeia (09.04.2019), Freeman (09.04.2019), Life (09.04.2019), Progart (09.04.2019), _Հրաչ_ (09.04.2019), Արամ (09.04.2019), Գաղթական (09.04.2019), Հայկօ (09.04.2019), Ներսես_AM (09.04.2019)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Վարկային մասնագետ, կամ բանկային գործ
    Հեղինակ՝ AvikO, բաժին` Տնտեսագիտություն, տնտեսություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 20.02.2011, 14:46
  2. Պոեզիա. Եվս մի քանի գործ ինձանից :)
    Հեղինակ՝ romanista, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 13.12.2010, 14:29
  3. Պոեզիա. Երեք նոր գործ
    Հեղինակ՝ romanista, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 01.08.2010, 16:27

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •