Մոտիվացիոն գրքերը, թեև, կարելի է ասել, միշտ էլ եղել են, կարծես մեր ժամանակներում գնալով ավելի մեծ տարածում են գտնում: Ինչպես գիտեք, դրանք այն գրքերն են, որոնց նպատակը հեղինակի սեփական և այլոց փորձի հիման վրա ընթերցողին ոգեշնչելն ու իր կյանքում լուրջ դրական փոփոխությունների մղելն է, ինչպես, օրինակ, առողջ անձնական հարաբերություններ կառուցելը, հաջող կարիերա անելը, շատ փող վաստակելը, առողջ ապրելակերպ վարելը, ընտանեկան կյանքը բարելավելը և այլն:
Ի՞նչ կարծիք ունեք մոտիվացիոն գրքերի մասին ընդհանրապես: Որքանո՞վ եք դրանք օգտակար համարում: Ի՞նչ մոտիվացիոն գրքեր եք կարդացել: Հատկապես ո՞ր գրքերն են ձեզ դուր եկել, ոգեշնչել, նկատելի ազդեցություն են ունեցել ձեզ վրա, ինչ-որ բան սովորեցրել: Ի՞նչ մոտիվացիոն գրքեր խորհուրդ կտայիք կարդալ ուրիշներին և ինչու՞: Կարող եք նշել նաև ձեզ դուր չեկած, ձեր կարծիքով, անհաջող մոտիվացիոն գրքերի անուններ կամ հեղինակներ, որոնցից, ըստ ձեզ, արժե խուսափել:
Մի խոսքով` էս թեմայում քննարկում ենք ինչպես մոտիվացիոն գրքերի գաղափարն ընդհանրապես, այնպես էլ կոնկրետ մոտիվացիոն գրքեր ու դրանց օգտակարությունը (կամ անպիտանությունը):
Էջանիշներ