Ես լիքը կարդացել եմ տենց գրքեր, բայց ամեն անգամ կարդալիս ներվայնանում եմ։ Մոտիվացիոն գրքերը ոնց որ գրված լինեն զարգացման բարդ ու զանազան փուլեր անցնող մարդկանց հեշտ ճանապարհ ցույց տալու համար։ Մի քանի օրինակ տարբեր թեմաներով դնեմ։
Գիրք պրոկրաստինացիայի մասին ֊ Էստեղ մանրամասն բացատրվում ա, թե պրոկրաստինացիան ինչ ա։ Հաղթահարելու տարբերակներ ու վարժություններ էլ կան։ Առաջին մասն օքեյ էր. երբ սկսում ես հասկանալ, թե ինչու ես պրոկրաստինացիա անում, հաղթահարելը հեշտ ա լինում։ Բայց երկրորդ մասի վարժությունները դեբիլ բաներ էին։ Ժամանակին էդ սաղ վարժություններն արել եմ, իսկ հիմա դրանցից ոչ մեկը չեմ օգտագործում։
Գիրք ռոմանտիկ անձնական հարաբերություններ կառուցելու մասին ֊ ահագին յուրօրինակ մոտեցում էր ռոմանտիկ հարաբերություններին, նոր տեսությունով֊բանով։ Էդ առումով ահագին հետաքրքիր էր։
Վարժություններից մեկն էլ շատ հետաքրքիր էր։ Բայց դե գիտական հիմք չուներ ու տեսականորեն կարա բավական վտանգավոր տարածքներ տանի մարդուն
Կենտրոնանալու մասին գիրք ֊ էս երևի ամենապակաս օգուտ տված գիրքն ա։ Էն մասին ա, թե ոնց ժամանակի հսկայական կտորներ ճարես, որ գործիդ վրա կենտրոնանանաս։ Ասենք, կա օրինակ day within a day խորհուրդը, որ գործից հետո դեռ մի ութ ժամ օրվա մեջ ունես մինչև քնելը, կարաս մի բանով զբաղվես։ Բայց փաստացի դա ինձ վրա կիրառելի չի, որովհետև կենտրոնացած աշխատանքային օրվանից հետո առնվազն երեք֊չորս ժամ ես ուղղակի ունակ չեմ որևէ մտավոր աշխատանք կատարելու։
Թեզ գրելու մասին ֊ էս գրքի տված միակ օգուտն էն ա, որ համոզում ա, որ թեզը պիտի քո գրած ամենավատ ակադեմիական տեքստը լինի (էն իմաստով, որ սկսնակ ես, հետո ավելի լավ ես գրելու ու որ չպետք ա պերֆեկցիոնիստ լինել, թե չէ չես վերջացնի)։ Էս գրքում ամենաանդուրն էն էր, որ իրա համար աշխատող մի մեթոդ ինքը պարտադրում էր սաղի վրա, իսկ էդ մեթոդը կոնկրետ իմ դեպքում ուղղակի չի աշխատում։ Առաջարկում էր օրը մինիմում քսան րոպե գրել։ Իսկ իմ գիտական աշխատանքը հստակ փուլերի ա բաժանված, ու ես գրում եմ մենակ գրելու փուլում։
Մեկ էլ մի
գիրք կա, որ ուզում եմ կարդալ (սաղ կարդում են, աչքովս ընկավ)։ Էս գիրքը ֆլոուի մասին ա։ Դրական հոգեբանության կուրսից հետո, ինչ սովորել եմ ֆլոուի մասին, ես դրած գլուխ եմ ջարդում, թե ինչն ա իմ կյանքում ֆլոու առաջացնում։ Ու չկա տենց բան։ Ցանկացած բան հաճույքով եմ անում, բայց որ կորցնեմ ժամանակի զգացողությունը, չի լինում տենց ուղղակի։ Դրա համար հետաքրքիր ա կարդալը, տեսնելը, թե հեղինակն ինչ ա ասում։
Էջանիշներ